https://armeniasputnik.am/20210826/vanecyan-syuniq-28786481.html
Մինչև այս պահը չգիտենք` Սյունիքը կտրվա՞ծ է ՀՀ մնացած մարզերից, թե ոչ. Վանեցյան
Մինչև այս պահը չգիտենք` Սյունիքը կտրվա՞ծ է ՀՀ մնացած մարզերից, թե ոչ. Վանեցյան
Արթուր Վանեցյանը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ասելով, որ պետք է հստակություն մտցվի Գորիս-Կապան ճանապարհի կարգավիճակի առումով։ 26.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-26T11:15+0400
2021-08-26T11:15+0400
2021-08-26T14:35+0400
հայաստան
արթուր վանեցյան
սյունիք
ճանապարհ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/03/28532286_0:83:1600:983_1920x0_80_0_0_9ad0b2d9b2c06d0ca55c54d77e357420.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Մինչև այս պահը չգիտենք` Սյունիքը կտրվա՞ծ է ՀՀ մնացած մարզերից, թե ոչ։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը` անդրադառնալով ադրբեջանցի զինվորականների կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու դեպքին։ԱԱԾ–ն այսօր հայտնել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:Նա հիշեցրեց, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր` եթե ՀՀ ինքնիշխան տարածքի 1 սանտիմետր խախտեն, ուժ է կիրառվելու և թշնամին դուրս է շպրտվելու։ Վանեցյանը դիմեց նախարարին` ասելով, որ այս դեպքում պետք է հստակեցնել` Գորիս–Կապան ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե ոչ։Ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայտարարություն անելուց առաջ պետք է մի փոքր ուշադիր լինել։ Սիմոնյանի խոսքով` Սյունքիը կտրված չէ, իսկ իրավիճակի մասին Փաշինյանն իր ելույթում կանդրադառնա։Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է կառավարության ծրագիրը։Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման կազմին և ենթակա ստորաբաժանումների զորամիավորման նորանշանակ հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին ներկայացնելիս ասել էր, թե ոչ մի ուղղության վրա սրացումներ չենք ուզում, բայց թույլ չենք էլ տա, որ հակառակորդը նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք։Նրա խոսքով` դրա համար կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով։«Պետք է լինել ուշադիր, հակառակ դեպքում շատ խստորեն եք պատասխան տալու». Արշակ Կարապետյան
https://armeniasputnik.am/20210826/adrbejanci-zinvorneri-ararqnery-hancavoren-mip-28785101.html
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/03/28532286_90:0:1510:1065_1920x0_80_0_0_ea0912e8e5981507876a31cff38a8297.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արթուր վանեցյան, սյունիք, ճանապարհ
հայաստան, արթուր վանեցյան, սյունիք, ճանապարհ
Մինչև այս պահը չգիտենք` Սյունիքը կտրվա՞ծ է ՀՀ մնացած մարզերից, թե ոչ. Վանեցյան
11:15 26.08.2021 (Թարմացված է: 14:35 26.08.2021) Արթուր Վանեցյանը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ասելով, որ պետք է հստակություն մտցվի Գորիս-Կապան ճանապարհի կարգավիճակի առումով։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Մինչև այս պահը չգիտենք` Սյունիքը կտրվա՞ծ է ՀՀ մնացած մարզերից, թե ոչ։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը` անդրադառնալով ադրբեջանցի զինվորականների կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու դեպքին։
ԱԱԾ–ն այսօր հայտնել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
«Կուզեի` Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեր` ի վերջո, ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը»,–ասաց Վանեցյանը։
Նա հիշեցրեց, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր` եթե ՀՀ ինքնիշխան տարածքի 1 սանտիմետր խախտեն, ուժ է կիրառվելու և թշնամին դուրս է շպրտվելու։ Վանեցյանը դիմեց նախարարին` ասելով, որ այս դեպքում պետք է հստակեցնել` Գորիս–Կապան ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե ոչ։
Ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայտարարություն անելուց առաջ պետք է մի փոքր ուշադիր լինել։ Սիմոնյանի խոսքով` Սյունքիը կտրված չէ, իսկ իրավիճակի մասին Փաշինյանն իր ելույթում կանդրադառնա։
Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է կառավարության ծրագիրը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման կազմին և ենթակա ստորաբաժանումների զորամիավորման նորանշանակ հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին ներկայացնելիս ասել էր, թե ոչ մի ուղղության վրա սրացումներ չենք ուզում, բայց թույլ չենք էլ տա, որ հակառակորդը նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք։
Նրա խոսքով` դրա համար կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով։