https://armeniasputnik.am/20210827/adrbejani-pahvacqy-vkayume-vor-nman-mijadeper-eli-karoxen-linel-pashinyan-28799640.html
Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Գորիս–Կապան ճանապարհի բացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է լինել։ 27.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-27T11:15+0400
2021-08-27T11:15+0400
2021-08-27T11:20+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
սյունիք
ճանապարհ
ադրբեջան
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/1a/28793408_0:0:1601:901_1920x0_80_0_0_d33b7017b9f502ae42e771750f4ea79f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Գորիս–Կապան ավտոճանապարհը փակելը հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։ Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր` առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել»,–ասաց Փաշինյանը։Նրա խոսքով` մեր ծառայողները պետք է զգոն և ուշադիր լինեն. մյուս կողմից, Հայաստանին էլ ամուր նյարդեր են պետք, քանի որ խաղաղության օրակարգը պետք է զարգացվի։Փաշինյանը նշեց` Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր և այս ընթացքում աշխատել են նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ։ Սակայն Գորիս–Կապան ճանապարհի բացումը, ըստ նրա, տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է լինել։«Ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենց քայլը կապված է այն հանգամանքի հետ, որ դրա նախորդ օրը դանակահարվել է ադրբեջանցի մի սպա։ Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի միջադեպի հետ, և այս հարցում պատրաստ ենք համատեղ քննության Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի հետ»,–ասաց Փաշինյանը։Նա նշեց նաև, որ մինչև տարեվերջ Տաթև–Աղվան ճանապարհի հիմնանորոգումը պետք է ավարտվի, նախանշված մյուս հատվածների շինարարությունը նույնպես պետք է ավարտին հասցվի։Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության թեմային` Փաշինյանը նշեց, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Նա իր խոսքն ամփոփեց ասելով, որ այդ ազդակները կգնահատեն և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են. Շուռնուխի գյուղապետԿապանի համայնքապետ Գևորգ Պարսյանն այսօր առավոտյան Sputnik Արմենիային ասել է, որ ճանապարհների բացման բանակցությունները դեռ չեն վերսկսվել։
https://armeniasputnik.am/20210827/goris-kapan-janaparhy-pakvele-adrbejanakan-bardzraguyn-ishxanutyunneri-hrahangov-mip-28798950.html
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/1a/28793408_48:0:1469:1066_1920x0_80_0_0_35989451a8989ed8cdce044080c6ee4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, սյունիք, ճանապարհ, ադրբեջան, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հայաստան, նիկոլ փաշինյան, սյունիք, ճանապարհ, ադրբեջան, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել. Նիկոլ Փաշինյան
11:15 27.08.2021 (Թարմացված է: 11:20 27.08.2021) Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Գորիս–Կապան ճանապարհի բացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է լինել։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Գորիս–Կապան ավտոճանապարհը փակելը հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։ Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր` առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` մեր ծառայողները պետք է զգոն և ուշադիր լինեն. մյուս կողմից, Հայաստանին էլ ամուր նյարդեր են պետք, քանի որ խաղաղության օրակարգը պետք է զարգացվի։
Փաշինյանը նշեց` Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր և այս ընթացքում աշխատել են նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ։ Սակայն Գորիս–Կապան ճանապարհի բացումը, ըստ նրա, տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է լինել։
«Ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենց քայլը կապված է այն հանգամանքի հետ, որ դրա նախորդ օրը դանակահարվել է ադրբեջանցի մի սպա։ Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի միջադեպի հետ, և այս հարցում պատրաստ ենք համատեղ քննության Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի հետ»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց նաև, որ մինչև տարեվերջ Տաթև–Աղվան ճանապարհի հիմնանորոգումը պետք է ավարտվի, նախանշված մյուս հատվածների շինարարությունը նույնպես պետք է ավարտին հասցվի։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության թեմային` Փաշինյանը նշեց, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Նա իր խոսքն ամփոփեց ասելով, որ այդ ազդակները կգնահատեն և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Օգոստոսի 26–ին հ
ակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։
Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։
Կապանի համայնքապետ Գևորգ Պարսյանն այսօր առավոտյան
Sputnik Արմենիային ասել է, որ ճանապարհների բացման բանակցությունները դեռ չեն վերսկսվել։