https://armeniasputnik.am/20210827/artsaxyan-hartsov-banakcutyunnerum-aj-n-petqe-unena-verahskoxakan-funkcia-mamijanyan-28804633.html
Արցախյան հարցով բանակցություններում ԱԺ-ն պետք է ունենա վերահսկողական ֆունկցիա. Մամիջանյան
Արցախյան հարցով բանակցություններում ԱԺ-ն պետք է ունենա վերահսկողական ֆունկցիա. Մամիջանյան
Ընդդիմադիր պատգամավորն ընտրվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 27.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-27T17:11+0400
2021-08-27T17:11+0400
2021-08-27T17:12+0400
քաղաքականություն
հայաստան
աժ (ազգային ժողով)
հայկ մամիջանյան
հանձնաժողով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28577277_0:92:1600:992_1920x0_80_0_0_611713df2fa5cbf444b0987b85d62dbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանն ընտրվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։Ընդդիմադիր պատգամավորը, ներկայացնելով այդ պաշտոնում իր գործունեության առաջնահերթությունները, կարևորեց խորհրդարանական դիվանագիտական աշխատանքի բոլոր խողովակների օգտագործումն ի նպաստ ՀՀ–ի։«44-օրյա պատերազմի ժամանակ մեր երկիրն, իմ խորին համոզմամբ, այդպես էլ չստացավ այն միջազգային աջակցությունը, առաջին հերթին` խորհրդարանական դիվանագիտական խողովակներով, որի հնարավորությունները կային»,– ասաց Մամիջանյանը` հավելելով, որ հանձնաժողովն այսուհետ պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանն էլ երբեք նման միջազգային կարգավիճակում չհայտնվի։Մամիջանյանը կարևորեց նաև պատերազմի հետևանքներն ու պատճառները քննող հանձնաժողովի ստեղծումը ու այդ բացահայտումների միջոցով որոշ փաստեր միջազգային հանրությանը ներկայացնելը։«Ես խոսում եմ թե՛ վարձկան ահաբեկիչների ներգրավման, թե՛ արգելված զինատեսակների կիրառման, թե՛ խաղաղ բնակչության թիրախավորման մասին»,– ասաց նա։Կառավարության որոշմամբ Արցախին 13.4 մլրդ դրամ տրամադրվեց. ինչի՞ն կուղղվի այդ գումարըՄամիջանյանն արձանագրեց, որ Արցախյան հարցով բանակցություններում խորհրդարանը պետք է ունենա վերահսկողական ֆունկցիա, և այդ հարցում Արցախի խնդրով հանձնաժողովը պետք է լինի առաջամարտիկը։
https://armeniasputnik.am/20210826/artsaxi-hamar-naxatesvac-shtapognutyan-avtomeqenanery-tex-chen-hasel-28788537.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28577277_78:0:1522:1083_1920x0_80_0_0_4440afcdfa76b88fb647e8149ef1a9a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, աժ (ազգային ժողով), հայկ մամիջանյան, հանձնաժողով
քաղաքականություն, հայաստան, աժ (ազգային ժողով), հայկ մամիջանյան, հանձնաժողով
Արցախյան հարցով բանակցություններում ԱԺ-ն պետք է ունենա վերահսկողական ֆունկցիա. Մամիջանյան
17:11 27.08.2021 (Թարմացված է: 17:12 27.08.2021) Ընդդիմադիր պատգամավորն ընտրվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանն ընտրվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Ընդդիմադիր պատգամավորը, ներկայացնելով այդ պաշտոնում իր գործունեության առաջնահերթությունները, կարևորեց խորհրդարանական դիվանագիտական աշխատանքի բոլոր խողովակների օգտագործումն ի նպաստ ՀՀ–ի։
«44-օրյա պատերազմի ժամանակ մեր երկիրն, իմ խորին համոզմամբ, այդպես էլ չստացավ այն միջազգային աջակցությունը, առաջին հերթին` խորհրդարանական դիվանագիտական խողովակներով, որի հնարավորությունները կային»,– ասաց Մամիջանյանը` հավելելով, որ հանձնաժողովն այսուհետ պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանն էլ երբեք նման միջազգային կարգավիճակում չհայտնվի։
Մամիջանյանը կարևորեց նաև պատերազմի հետևանքներն ու պատճառները քննող հանձնաժողովի ստեղծումը ու այդ բացահայտումների միջոցով որոշ փաստեր միջազգային հանրությանը ներկայացնելը։
«Ես խոսում եմ թե՛ վարձկան ահաբեկիչների ներգրավման, թե՛ արգելված զինատեսակների կիրառման, թե՛ խաղաղ բնակչության թիրախավորման մասին»,– ասաց նա։
Մամիջանյանն արձանագրեց, որ Արցախյան հարցով բանակցություններում խորհրդարանը պետք է ունենա վերահսկողական ֆունկցիա, և այդ հարցում Արցախի խնդրով հանձնաժողովը պետք է լինի առաջամարտիկը։