https://arm.sputniknews.ru/20210827/erakoxm-banakcutyunner-en-yntanum-goris-kapan-chanaparh-bacelu-hamar-qerobyan-28800764.html
Եռակողմ բանակցություններ են ընթանում Գորիս-Կապան ճանապարհը բացելու համար. Քերոբյան
Եռակողմ բանակցություններ են ընթանում Գորիս-Կապան ճանապարհը բացելու համար. Քերոբյան
Sputnik Արմենիա
Վահան Քերոբյանը նշեց, որ իրանական բեռնատարները, չնայած դժվարություններին, կարողանում են հասնել Երևան։ 27.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-27T12:40+0400
2021-08-27T12:40+0400
2021-08-27T13:42+0400
հայաստան
հասարակություն
գորիս
կապան
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0b/26409895_0:84:1601:984_1920x0_80_0_0_d177cf134b2e1d782367d4c8d30d6bfa.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված պրոբլեմ չունեն` խնդիր կա Երևան հասնելու։ Կառավարության նիստերից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։«ՀՀ սահմանը սկսվում է Մեղրիից։ Իրանական մեքենաների` Երևան հասնելու խնդիրը լուծվում է շրջանցող ճանապարհով, որը չնայած հարմարեցված չէ խոշոր բեռնատար մեքենաների համար, բայց մեքենաներն անցնում են»,–ասաց նախարարը։Նրա խոսքով` իրենք շատ մտահոգված են Գորիս-Կապան ավտոճանապարհի փակման դեպքով և ամեն ինչ անում են, որպեսզի ժամ առաջ այն նորից սկսի գործել։Քերոբյանը հայտնեց, որ իր տեղեկություններով` այս պահին եռակողմ` Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի իշխանությունների կամ լիազորված անձանց միջև բանակցություններ են գնում։«Հարցերը լուծելու շատ ճանապարհներ կան, այսօրվա իշխանությունը նախընտրում է հարցերը լուծել ոչ ուժային ճանապարհով։ Սակայն եթե դրա անհրաժեշտությունը լինի, բոլորս էլ պատրաստ ենք կանգնել բանակի կողքին»,–ասաց Քերոբյանը։Գորիս-Կապան ճանապարհը փակվել է ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հրահանգով. ՄԻՊԻնչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ: Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։Հենց Գորիսում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են. Շուռնուխի գյուղապետ
https://arm.sputniknews.ru/20210827/kapan-goris-mayruxu-bacman-shurj-banakcutyunnery-der-chen-sksvel-parsyan-28799526.html
գորիս
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0b/26409895_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5d59ccadb2d8a2781c1e4c738fbda132.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հասարակություն , գորիս, կապան, ճանապարհ
հայաստան, հասարակություն , գորիս, կապան, ճանապարհ
Եռակողմ բանակցություններ են ընթանում Գորիս-Կապան ճանապարհը բացելու համար. Քերոբյան
12:40 27.08.2021 (Թարմացված է: 13:42 27.08.2021) Վահան Քերոբյանը նշեց, որ իրանական բեռնատարները, չնայած դժվարություններին, կարողանում են հասնել Երևան։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված պրոբլեմ չունեն` խնդիր կա Երևան հասնելու։ Կառավարության նիստերից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«ՀՀ սահմանը սկսվում է Մեղրիից։ Իրանական մեքենաների` Երևան հասնելու խնդիրը լուծվում է շրջանցող ճանապարհով, որը չնայած հարմարեցված չէ խոշոր բեռնատար մեքենաների համար, բայց մեքենաներն անցնում են»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` իրենք շատ մտահոգված են Գորիս-Կապան ավտոճանապարհի փակման դեպքով և ամեն ինչ անում են, որպեսզի ժամ առաջ այն նորից սկսի գործել։
Քերոբյանը հայտնեց, որ իր տեղեկություններով` այս պահին եռակողմ` Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի իշխանությունների կամ լիազորված անձանց միջև բանակցություններ են գնում։
«Հարցերը լուծելու շատ ճանապարհներ կան, այսօրվա իշխանությունը նախընտրում է հարցերը լուծել ոչ ուժային ճանապարհով։ Սակայն եթե դրա անհրաժեշտությունը լինի, բոլորս էլ պատրաստ ենք կանգնել բանակի կողքին»,–ասաց Քերոբյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ: Օգոստոսի 26–ին
հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։Հենց Գորիսում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։
Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։