Ֆիլիպ Կիրկորովից առաջարկ եմ ստացել․ «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը Երևանում է

© Photo : Screenshot / YouTube / Saro GevorgyanКадр с конкурса "Новая волна 2021"
Кадр с конкурса Новая волна 2021 - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
«Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը սկզբում մտավախություն է ունեցել, որ ժյուրին իրեն էլ ցածր կգնահատի, ինչպես մյուս մասնակիցներին, հետո երբ տեսել է, որ բոլորը 10 են բարձրացրել, իսկ հանդիսատեսը ոգևորված ծափահարում է, երջանկացել է։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը, որն արդեն ժամանել է Երևան, News.am Style-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում է մեկնել Մոսկվա և այնտեղ աշխատել ռուսական էստրադայի փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովի հետ։
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում երգչին եկել էին դիմավորելու իր հարազատներն ու ընկերները` լիմուզինով, շամպայնով ու փուչիկներով:
Saro исполнил песню Биполярная любовь на конкурсе Новая волна - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
«Երկբևեռ սեր». համացանցում հասանելի է Սարո Գևորգյանին հաղթանակ բերած կատարումը. տեսանյութ
«Ճիշտ է իմ պլանների մասին այդքան էլ չեմ սիրում խոսել, բայց առաջիկայում մեկնելու եմ Մոսկվա և իմ կարիերան էլ այնտեղ սկսելու։ Ֆիլիպ Կիրկորովից առաջարկ եմ ստացել, որ նա զբաղվի իմ կարիերայով։ Պլանների մեջ կա նաև Եվրատեսիլին մասնակցելը, խոստացել է, որ իմ երգն ինքն է գրելու, ամեն ինչ ինքն է անելու»,-ասել է երիտասարդ երգիչը։
Նա խոստովանել է, որ մրցույթի ողջ ընթացքում հավատացել է իր ուժերին։
«Իրականում պետք է հավատալ սեփական ուժերին, ու ես ինձ հավատում էի։ Հաղթողի կերպարով էի գնացել ու հաղթեցի»,-ասել է նա։
«Ցավդ տանեմ». Բիլանն ու Կիրկորովը շնորհավորել են «Նոր ալիք-2021»–ի հաղթող Սարո Գևորգյանին
Նշենք, որ մրցույթի առաջին և երկրորդ օրերին Սարոն կատարել էր Բեյոնսեի Listen և Արամ MP3-ի «Կուզես» երգերը: 3 օրվա քվեարկության արդյունքում էլ 267 միավորով հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала