https://armeniasputnik.am/20210827/hanrayin-transportum-pak-taracqnerum-dimakner-qicen-dnum-28801482.html
Հանրային տրանսպորտում, փակ տարածքներում դիմակներ քիչ են դնում. նախարարը դժգոհ է
Հանրային տրանսպորտում, փակ տարածքներում դիմակներ քիչ են դնում. նախարարը դժգոհ է
Առողջապահության նախարարի խոսքով՝ երբ կորոնավիրուսի տարածումը դառնա անկառավարելի, ավելի բարդ միջոցներ են պետք դրա վրա ազդելու, կորը նվազեցնելու համար։ 27.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-27T13:53+0400
2021-08-27T13:53+0400
2021-08-27T14:01+0400
հասարակություն
հայաստան
կորոնավիրուս
դիմակ
պատվաստում
անահիտ ավանեսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/10/24477664_0:162:1601:1067_1920x0_80_0_0_805c166f6fc15a19344d38c8dedeecad.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հանրային տրանսպորտում, փակ տարածքներում դիմակների կրման շատ նվազ ցուցանիշ կա, ինչը դժվարացնում է համաճարակի դեմ պայքարը։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։«Այս պահին ունենք մի իրավիճակ, որ պաշտպանիչ դիմակների համատարած կրման պարագայում կարող ենք դրական ազդել կորոնավիրուսի տարածման տեմպերի վրա։ Իրավիճակը դեռ կառավարելի է, թվերը ահագնացող չեն, բայց հիվանդացության աճի տեմպը պահպանվում է»,-ասաց նախարարը։Նրա խոսքով՝ երբ կորոնավիրուսի տարածումը դառնա անկառավարելի, ավելի բարդ միջոցներ են պետք դրա վրա ազդելու, կորը նվազեցնելու համար։Ավանեսյանը կրկին հիշեցրեց, որ պատվաստումները ևս մեկ գործիք են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։«Մենք պատվաստանյութերի բավարար պաշար ունենք։ Ինչ վերաբերում է Սպուտնիկ V-ին, նշեմ, որ արտադրական պրոցեսների որոշակի հապաղում կա, ինչը նաև մատակարարման ժամկետներն է մի փոքր հապաղեցնում, բայց հույս ունենք, որ մյուս շաբաթ կստանանք երկրորդ դեղաչափը»,-ասաց նա։Ավանեսյանը հիշեցրեց, որ ցուցումը պատվաստանյութերի առաջին և երկրորդ դեղաչափերի միջև պետք է լինի առնվազն 21 կամ 28 օր և դրանից հետո կատարված դեղաչափերը պատվաստանյութի արդյունավետության նվազման որևէ խնդիր չեն առաջացնում։Վրաստանում 12 տարեկանից բարձր երեխաներին կպատվաստեն կորոնավիրուսի դեմՀավելեց, որ «ԱստրաԶենեկա» և չինական պատվաստանյութերն առկա են և կբավարարեն առաջիկայում սպասվող պատվաստվողների հոսքը։Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների` աշխատակիցների պարտադիր 14-օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանների ներկայացման պահանջը։ Բացառություն են կազմելու հղիները, պատվաստվածները և բժշկական ցուցում ունեցողները։Հավելենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 522–ով և դարձել 240261:
https://armeniasputnik.am/20210827/koronavirusi-tvery-mtahogichen--28799864.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/10/24477664_0:62:1601:1067_1920x0_80_0_0_ca3f109f8e5e7d7c167bd5d174042472.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, կորոնավիրուս, դիմակ, պատվաստում, անահիտ ավանեսյան
հասարակություն , հայաստան, կորոնավիրուս, դիմակ, պատվաստում, անահիտ ավանեսյան
Հանրային տրանսպորտում, փակ տարածքներում դիմակներ քիչ են դնում. նախարարը դժգոհ է
13:53 27.08.2021 (Թարմացված է: 14:01 27.08.2021) Առողջապահության նախարարի խոսքով՝ երբ կորոնավիրուսի տարածումը դառնա անկառավարելի, ավելի բարդ միջոցներ են պետք դրա վրա ազդելու, կորը նվազեցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հանրային տրանսպորտում, փակ տարածքներում դիմակների կրման շատ նվազ ցուցանիշ կա, ինչը դժվարացնում է համաճարակի դեմ պայքարը։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին ունենք մի իրավիճակ, որ պաշտպանիչ դիմակների համատարած կրման պարագայում կարող ենք դրական ազդել կորոնավիրուսի տարածման տեմպերի վրա։ Իրավիճակը դեռ կառավարելի է, թվերը ահագնացող չեն, բայց հիվանդացության աճի տեմպը պահպանվում է»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ երբ կորոնավիրուսի տարածումը դառնա անկառավարելի, ավելի բարդ միջոցներ են պետք դրա վրա ազդելու, կորը նվազեցնելու համար։
Ավանեսյանը կրկին հիշեցրեց, որ պատվաստումները ևս մեկ գործիք են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։
«Մենք պատվաստանյութերի բավարար պաշար ունենք։ Ինչ վերաբերում է Սպուտնիկ V-ին, նշեմ, որ արտադրական պրոցեսների որոշակի հապաղում կա, ինչը նաև մատակարարման ժամկետներն է մի փոքր հապաղեցնում, բայց հույս ունենք, որ մյուս շաբաթ կստանանք երկրորդ դեղաչափը»,-ասաց նա։
Ավանեսյանը հիշեցրեց, որ ցուցումը պատվաստանյութերի առաջին և երկրորդ դեղաչափերի միջև պետք է լինի առնվազն 21 կամ 28 օր և դրանից հետո կատարված դեղաչափերը պատվաստանյութի արդյունավետության նվազման որևէ խնդիր չեն առաջացնում։
Հավելեց, որ «ԱստրաԶենեկա» և չինական պատվաստանյութերն առկա են և կբավարարեն առաջիկայում սպասվող պատվաստվողների հոսքը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների` աշխատակիցների պարտադիր 14-օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանների ներկայացման պահանջը։ Բացառություն են կազմելու հղիները, պատվաստվածները և բժշկական ցուցում ունեցողները։
Հավելենք`
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում
ավելացել է 522–ով և դարձել 240261: