00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Հայաստան-Իրան մայրուղու շրջափակումն ազդել ապրանքների մատակարարման վրա

© Photo : Syuniac Yerkir NewspaperГрузовые автомобили на автотрассе Горис-Мегри
Грузовые автомобили на автотрассе Горис-Мегри - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Բաժանորդագրվել
2021 թ․-ի առաջին կիսամյակում Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 224 մլն դոլար:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան։ ՀՀ-ից դեպի Իրանի հետ սահման միակ նորմալ ճանապարհի արգելափակումը երկու երկրների համար էլ բացասաբար է անդրադառնում ապրանքների արտահանման և ներմուծման ծավալների վրա։ Եթե այդ իրավիճակը կրկնվի, ապա առաջիկայում ծավալները կրկին կնվազեն, նաև վնաս կհասցվի Երևանի տարանցիկ գործառույթին։
Գորիս-Կապան Մ-2 միջպետական ճանապարհահատվածը արդեն բաց է - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Սյունիքի ճանապարհը բացվելուց հետո որոշ փոփոխությունների է ենթարկվել. տեսանյութ
Օգոստոսի 25-ից երկու հատվածում փակված ու օգոստոսի 27-ի երեկոյան վերաբացված Գորիս-Կապան ավտոճանապարհը երկու երկրները կապող միակ ուղին չէ։ Երևանից Թեհրան կարելի է հասնել նաև Սիսիան-Աղվանի-Մեղրի ուղղությամբ։ Ամբողջ հարցն այն է, որ այդ ճանապարհը գրունտային է և ոչ պիտանի տրանսպորտային փոխադրումների և ուղևորափոխադրումների համար։
Իրավիճակը չեն փոխի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությունները, թե բեռնատարները տեղաշարժվում են շրջանցիկ ճանապարհով։ Դրությունն ավելի էր բարդացել այն պատճառով, որ որոշ բեռնափոխադրողներ արգելափակված էին մնացել Հայաստանում։ Նրանք հնարավորություն չունեին ոչ առաջ շարժվել, ոչ հետ վերադառնալ։
Մոտավորապես նմանատիպ իրավիճակում էր հայտնվել նաև տրանսպորտային ընկերություններից մեկի վարորդը։ Ընկերության տնօրենը Շուշանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ բեռնատարը Վոլգոգրադից նորածինների համար նախատեսված ապրանքներ էր մատակարարում (կաթնախառնուրդներ, տարբեր ուտելիքներ և այլն) Կապան։ Օգոստոսի 25-ի երեկոյան բեռնատարը խափանվել է, այն հաջողվել է մի կերպ հասցնել Որոտանի տարածք։ Այդ օրվանից վարորդն ու բեռն այնտեղ էին և դուրս գալու հնարավորություն չունեին։
«Վաղը կարող է կռիվ սկսի». վարորդները փորձարկում են ճանապարհը` չսպասելով բանակցություններին
«Բեռնատարը բեռի հետ միասին մոտ 40 տոննա է, այն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարողանա անցնել այլընտրանքային ճանապարհով»,-ասաց Շուշանը։
Ճանապարհի երկօրյա «խափանումը» միջազգային գործընկերներներին շփոթության մեջ է գցել, ոչ ոք ապրանքի նոր խմբաքանակ ուղարկելու ռիսկին չէր դիմում։ Այս պահին Շուշանի ընկերությունը, մատակարարներն արդեն հաշվում են բեռների ուշացման վնասները։
«Քինգս Տրանս» ընկերության ներկայացուցիչ Արփի Մարգարյանը պատմեց, որ իրավիճակի հետ կապված իրենք ևս խուսափում են որևէ բան արտահանել կամ ներմուծել Իրանից կամ Սյունիքի մարզի հարավային շրջաններ։
Որոտանից Տեղ տանող ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Ադրբեջանցիները խրամատներ են փորել Գորիս-Կապան ճանապարհի մոտ. ի՞նչ են ասում սյունեցիները
«Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է բեռնատարն անցնել մյուս ճանապարհով, որը հարմարեցված չէ նման մեքենաների համար»,-ասաց Մարգարյանը, նշելով, որ բեռնափոխադրումների հատուկ մշակված ստանդարտներ գոյություն ունեն։ Մասնավորապես՝ սննդամթերքն ու դեղամիջոցները տեղափոխում են Եվրո-6 կամ Եվրո-5 էկո-ստանդարտի բեռնատարներով։ Այդպիսի մեքենաները հաստատ այդ ճանապարհով չեն անցնի, դրանք ՕԳԳ-ն նվազում է 70 տոկոսով։
Մարգարյանը նշեց, որ դա նույնն է, ինչ սրահից նոր, թանկարժեք մեքենա վերցնելն ու քանդված ճանապարհով քշելը։ Իսկ եթե խոսքը ցեմենտի, մանրախիճի, քարերի փոխադրման մասին է, ապա դրանք կարելի է տեղափոխել Եվրո 2 էկո-ստանդարտի բեռնատարներով։ Նման բեռնատարները գուցե և կարողանան անցնել այդ ճանապարհով, սակայն դա էլ մեծ հարց է։
Վնասներն է հաշվարկում նաև տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանը ոչ միայն Իրանից ապրանքներ է արտահանում կամ ներմուծում, այլև տարանցիկ երկիր է հանդիսանում։
Գորիս-Կապան ճանապարհը փակվել է ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հրահանգով. ՄԻՊ
«Եթե չհաշվենք ավիափոխադրումներն ու խողովակաշարայինները՝ դա արտաքին առևտրաշրջանառության մոտ 15-20 տոկոսն է, այսինքն՝ ավելի քան 1 միլիարդ դրամ կամ 30 միլիոն դոլար բաժին է հասնում հայ-իրանական սահմանով տարանցմանը»,-ասաց Միքայելյանը։
Նա հավելեց, որ, հանուն արդարության, հնարավոր չէ այդ ամբողջ երթևեկությունը որպես վնաս գրանցել, քանի որ գործում է այլընտրանքային ճանապարհ: Սակայն իրավիճակն ակնհայտորեն արդեն իսկ ազդել է հոսքերի վրա։ Միքայելյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հարցը միայն ֆինանսական բաղադրիչը չէ։ Այս քայլով Բաքուն փորձում է Հայաստանը կտրել Իրանից և կախվածության մեջ դնել իրենից։ Միքայելյանը իշխանություններին կոչ է անում պայքարել հաղորդակցության համար, վերականգնել բանակը և ուժեղացնել դիվանագիտությունը ռուսական և իրանական ուղղություններով:
«Հայաստանը պետք է Իրանին որպես այլընտրանքային և հուսալի ճանապարհ դեպի Ռուսաստան և պատուհան դեպի արտաքին աշխարհ։ Սակայն առանց Երևանի նախաձեռնության Թեհրանը միակողմանի կարգով Հայաստանը չի ուժեղացնելու»,-ասաց Միքայելյանը։
Трасса Ереван - Ехегнадзор - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Հայաստան-Իրան ճանապարհը փակ է. ինչ վիճակ է բեռնափոխադրումների և ուղևորահոսքի հետ
Հիշեցնենք, որ 2021 թ․-ի առաջին կիսամյակում (հունվար-հունիս) Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 224 մլն դոլար: Աճը կազմել է մոտ 26,6%: Իրանից Հայաստան է ներկրվում հիմնականում հեղուկ գազ և նավթամթերք, պոլիմերներ (պոլիէթիլեն և այլն), ցեմենտ, ամրան և պողպատե այլ արտադրատեսակներ՝ փոքր ծավալով, այլ շինարարական նյութեր, ինչպես նաև բանջարեղեն և միրգ։
Հայաստանից Իրան է մատակարարվում փոքր ծավալով էլեկտրաէներգիա, ինչպես նաև ոչխարի միս։ Այլ ապրանքների արտահանումը խիստ սահմանափակ է, քանի որ նախկինում իրանական շուկայում խիստ պաշտպանական միջոցներ էին կիրառվում: Բացի այդ, արևմտյան պատժամիջոցների պատճառով իրանական բանկերն անջատված են SWIFT միջբանկային փոխանցումների համակարգից:
Լրահոս
0