https://armeniasputnik.am/20210827/pashinyani-het-chenqel-uzum-handipenq-anhet-koratsneri-berakamnery-karavarutyan-moten-28800416.html
Փաշինյանի հետ չենք էլ ուզում հանդիպենք. անհայտ կորածների բարեկամները կառավարության մոտ են
Փաշինյանի հետ չենք էլ ուզում հանդիպենք. անհայտ կորածների բարեկամները կառավարության մոտ են
Զինծառայողների հարազատների նյարդերը հասկանալիորեն լարված են, լրագրողների հետ պարբերաբար վիճաբանություններ են տեղի ունենում։ 27.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-27T12:30+0400
2021-08-27T12:30+0400
2021-08-27T12:58+0400
հասարակություն
հայաստան
նիկոլ փաշինյան
անհետ կորած
ծնող
հհ կառավարություն
բողոքի ակցիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/18/25480293_0:160:1601:1065_1920x0_80_0_0_9328df5fd4a5ab521dcf2323c6cb5e03.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Անհայտ կորած զինծառայողների հարազատները շարունակում են մնալ կառավարության շենքի դիմաց։ Հայտնել էինք, որ նրանք գիշերել են կառավարության դիմաց։Այս ընթացքում նրանցից երկու խումբ մտել է կառավարության շենք և հանդիպել է վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարազատները չեն հանդիպել։«Իրա հետ չենք էլ ուզում հանդիպենք», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է զինծառայողների հարազատներից մեկը` նկատի ունենալով Փաշինյանին։Հարցին` այդ դեպքում ո՞րն է պատճառը կառավարության դիմաց հավաքվելու, մեկն ասաց. «Ուղղակի զրույց ենք անում»։Մեկ այլ հարազատ երկու բառով պատմեց, որ ավելի վաղ մտել են կառավարություն ու շուտով կրկին մտնելու են։«Բան էլ չասեցին, արդյունք չկա», – կարճ ամփոփեց նա հանդիպումը։Հավաքվածների նյարդերը հասկանալիորեն լարված են, պարբերաբար լրագրողների հետ վիճաբանություններ են տեղի ունենում։«Չենք ուզում ոչ մի հարցի պատասխանել, ասելու բան չկա, գնացեք ձեր տեղը կանգնեք, մեզ ոչ նկարեք, ոչ էլ ձայնագրեք», – ասում էին նրանք։ Տեղում աշխատող օպերատորներին արգելեցին իրենց նկարել։«Էլի ենք հանդիպելու». ինչ են պայմանավորվել անհետ կորած զինվորների ծնողներն ԱԱԾ տնօրենի հետԱվելի վաղ գրել ենք, որ հարազատները հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները և կարծում են, որ իրենց որդիների հարցը դրվել է «այլ հարթակի վրա»։
https://armeniasputnik.am/20210824/pashinyany-44-orya-paterazmum-zohvatsneri-u-anhet-koratsneri-nor-tiv-nerkayatsrec-28761407.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/18/25480293_0:60:1601:1065_1920x0_80_0_0_7d30b0c034b0065ca3aff4793d890eec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, նիկոլ փաշինյան, անհետ կորած, ծնող, հհ կառավարություն, բողոքի ակցիա
հասարակություն , հայաստան, նիկոլ փաշինյան, անհետ կորած, ծնող, հհ կառավարություն, բողոքի ակցիա
Փաշինյանի հետ չենք էլ ուզում հանդիպենք. անհայտ կորածների բարեկամները կառավարության մոտ են
12:30 27.08.2021 (Թարմացված է: 12:58 27.08.2021) Զինծառայողների հարազատների նյարդերը հասկանալիորեն լարված են, լրագրողների հետ պարբերաբար վիճաբանություններ են տեղի ունենում։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Անհայտ կորած զինծառայողների հարազատները շարունակում են մնալ կառավարության շենքի դիմաց։
Հայտնել էինք, որ նրանք գիշերել են կառավարության դիմաց։
Այս ընթացքում նրանցից երկու խումբ մտել է կառավարության շենք և հանդիպել է վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարազատները չեն հանդիպել։
«Իրա հետ չենք էլ ուզում հանդիպենք», –
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է զինծառայողների հարազատներից մեկը` նկատի ունենալով Փաշինյանին։
Հարցին` այդ դեպքում ո՞րն է պատճառը կառավարության դիմաց հավաքվելու, մեկն ասաց. «Ուղղակի զրույց ենք անում»։
Մեկ այլ հարազատ երկու բառով պատմեց, որ ավելի վաղ մտել են կառավարություն ու շուտով կրկին մտնելու են։
«Բան էլ չասեցին, արդյունք չկա», – կարճ ամփոփեց նա հանդիպումը։
Հավաքվածների նյարդերը հասկանալիորեն լարված են, պարբերաբար լրագրողների հետ վիճաբանություններ են տեղի ունենում։
«Չենք ուզում ոչ մի հարցի պատասխանել, ասելու բան չկա, գնացեք ձեր տեղը կանգնեք, մեզ ոչ նկարեք, ոչ էլ ձայնագրեք», – ասում էին նրանք։ Տեղում աշխատող օպերատորներին արգելեցին իրենց նկարել։
Ավելի վաղ գրել ենք, որ հարազատները հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները և կարծում են, որ իրենց որդիների հարցը դրվել է «այլ հարթակի վրա»։