Սյունիքում կինը բենզին է լցրել ամուսնու վրա և այրել. տղամարդը հիվանդանոցում է

© Sputnik / Игорь Подгорный / Անցնել ֆոտոբանկՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Արևիկ Ծ.–ն ամուսնուն` 35–ամյա Անդրանիկ Ծ.-ին հրավիրել է սրճարան տարաձայնությունները պարզելու և վնասվածք հասցրել։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Սյունիքում արտառոց դեպք է տեղի ունեցել` կինը բենզին է լցրել ամուսնու վրա և հրդեհել։ Ինչպես հայտնում` Shamshyan.com-ի տեղեկություններով՝  դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին:
Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքի մոտակայքում
Ժամը 14:10-ի սահմաններում  «Գորիս» բժշկական կենտրոնից  ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել,  որ  «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել  մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Անդրանիկ Ծ.-ն է:  Մինչ բժիշկները բուժօգնություն  էին ցուցաբերում նրան, Գորիսի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի  սահմաններում, Անդրանիկ Ծ.-ի և նրա կնոջ՝ Արևիկ Ծ.-ի միջև տեղի ունեցած տարաձայնությունների պատճառով կինը ամուսնու հետ հանդիպել է Գորիսի Արցախյան խճուղու թիվ 1 հասցեում գործող բացօթյա սրճարանում` զրուցելու նպատակով։
ՃՏՊ Նոր Հաճնի գերեզմանատան մոտ. կան զոհեր. տուժածները երեխաներ են. լրացված
Այդ ժամանակ շշով բենզինը լցրել է ամուսնու կրծքավանդակին և այրել, ինչի հետևանքով էլ  վերջինը վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն