Որոտանը մասնակիորեն շրջափակման մեջ է. ռուս սահմանապահներն են սնունդ տանում. տեսանյութ

Սյունիքի մարզի Որոտան գյուղ հնարավոր է հասնել Տեղ բնակավայրի ոչ բարեկարգ ճանապարհով։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը «հաղթահարել» է այդ ճանապարհը և հասել Որոտան` տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ռուս սահմանապահների միջնորդությամբ ամեն առավոտ պարենային ապրանքներ են մատակարարվում Որոտանի բնակիչներին։ Որոտանցիները տեղում գտնվող Sputnik Արմենիայի նկարահանող խմբին պատմել են` Գորիս-Կապան ճանապարհահատվածների արգելափակման պատճառով խնդիր է առաջացել սննդամթերքի մատակարարման հետ կապված։
Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ արդեն երկու օր է, ինչ ադրբեջանցի զինվորականները փակել են միջպետական ճանապարհը Գորիսից Կապան տանող հատվածում: Արդյունքում՝ մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են Որոտանը, Շուռնուխը, Բարձրավան գյուղերը, Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը: Նրա խոսքով` նշված գյուղերում լուրջ սահմանափակումներ են առաջացել սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության հետ կապված:
Ադրբեջանցիները հայկական կողմին տեղեկություն են փոխանցել. ԱԱԾ
Մեր կադրերում երևում է, որ Խոտ գյուղի շրջանցիկ ճանապարհը բարեկարգված չէ, մեքենաների մեծ մասն այն չի կարող անցնել։
Որոտանից մարդիկ չեն կարող դուրս գալ նորմալ շրջանցիկ ճանապարհների բացակայության պատճառով, և եթե ինչ-որ մեկին անհրաժեշտ լինի բուժօգնություն, ապա հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու այս խնդիրը։ Բացի այդ, տեղացիներից շատերն աշխատում են մոտակա քաղաքներում, և արդեն 2 օր է ՝ նրանք ստիպված մնում են տանը ՝ չիմանալով, թե ինչ է լինելու վաղը։
Հայաստան-Իրան ճանապարհը փակ է. ինչ վիճակ է բեռնափոխադրումների և ուղևորահոսքի հետ
Գյուղացիների խոսքով ՝ որևէ պաշտոնյա իրենց ոչինչ չի հայտնում, ճանապարհի բացման շուրջ բանակցությունների ընթացքի մասին ևս ոչինչ հայտնի չէ: Տեղեկատվության բացակայության պատճառով տեղացիները լրագրողներից են փորձում հասկանալ, թե ինչպիսի իրավիճակ է։ 
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն