https://armeniasputnik.am/20210828/hayastany-evropakan-miutyan-karevor-gorcynkerne-borely-shnorhavorele-mirzoyanin-28812915.html
«Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է». Բորելը շնորհավորել է Միրզոյանին
«Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է». Բորելը շնորհավորել է Միրզոյանին
Բորելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո նպաստելու տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային... 28.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-28T12:49+0400
2021-08-28T12:49+0400
2021-08-28T12:59+0400
աշխարհ
հայաստան
եվրամիություն
ժոզեպ բորել
արարատ միրզոյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/07/16/23847353_0:0:1600:901_1920x0_80_0_0_1acc396ff4049144f15707065453341b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։«Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է։ 2018 թվականից ի վեր մեր հարաբերություններն էականորեն ակտիվացել են, իսկ 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը մեկ այլ կարևոր, դրական հանգրվան էր։ Այս համաձայնագրի կյանքի կոչումն առանցքային է մեր երկկողմ հարաբերություններում, և մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի և գործարար հնարավորությունների, շրջակա միջավայրի, կրթության բարելավման և գիտական հետազոտությունների համար հնարավորությունների ուղղությամբ»,–ասել է Բորելը շնորհավորական իր ուղերձում։ Նա ընդգծել է, որ Միրզոյանի նշանակումը տեղի է ունեցել Հայաստանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։ Բորելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո նպաստելու տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով` հնարավորության դեպքում աջակցելով հետկոնֆլիկտային վերականգնմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին։Հայաստանը կարևոր գործընկեր է. Ճապոնիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին«Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Ի հավելումն, մենք նաև պատրաստ ենք օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում։ Հաշվի առնելով այն, որ մեր բոլոր երկրները շարունակում են պայքարել COVID-19 համավարակի դեմ, թույլ տվեք ընդգծել, որ Եվրոպական միությունը հանձնառու է աջակցելու Հայաստանին՝ հանրային առողջապահական այս ճգնաժամը և դրա հետևանքները հաղթարելու գործում»,–խոստացել է Բորելը։Արարատ Միրզոյանն արտգործնախարար է նշանակվել օգոստոսի 19-ին` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նա ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր։
https://armeniasputnik.am/20210828/ararat-mirzoyany-khandipi-lavrovi-het-28812305.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/07/16/23847353_251:0:1600:1012_1920x0_80_0_0_77fa36dfb5e93bcefed382c85eab81f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխարհ, հայաստան, եվրամիություն, ժոզեպ բորել, արարատ միրզոյան
աշխարհ, հայաստան, եվրամիություն, ժոզեպ բորել, արարատ միրզոյան
«Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է». Բորելը շնորհավորել է Միրզոյանին
12:49 28.08.2021 (Թարմացված է: 12:59 28.08.2021) Բորելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո նպաստելու տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Տեղեկությունը
հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է։ 2018 թվականից ի վեր մեր հարաբերություններն էականորեն ակտիվացել են, իսկ 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը մեկ այլ կարևոր, դրական հանգրվան էր։ Այս համաձայնագրի կյանքի կոչումն առանցքային է մեր երկկողմ հարաբերություններում, և մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի և գործարար հնարավորությունների, շրջակա միջավայրի, կրթության բարելավման և գիտական հետազոտությունների համար հնարավորությունների ուղղությամբ»,–ասել է Բորելը շնորհավորական իր ուղերձում։
Նա ընդգծել է, որ Միրզոյանի նշանակումը տեղի է ունեցել
Հայաստանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։ Բորելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո նպաստելու տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով` հնարավորության դեպքում աջակցելով հետկոնֆլիկտային վերականգնմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին։
«Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Ի հավելումն, մենք նաև պատրաստ ենք օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում։ Հաշվի առնելով այն, որ մեր բոլոր երկրները շարունակում են պայքարել COVID-19 համավարակի դեմ, թույլ տվեք ընդգծել, որ Եվրոպական միությունը հանձնառու է աջակցելու Հայաստանին՝ հանրային առողջապահական այս ճգնաժամը և դրա հետևանքները հաղթարելու գործում»,–խոստացել է Բորելը։
Արարատ Միրզոյանն
արտգործնախարար է նշանակվել օգոստոսի 19-ին` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նա ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր։