Լարված իրավիճակ «Ֆիզգորոդոկում»․ հացադուլ անող Հայկ Հարությունյանին բերման են ենթարկել

© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaАкция протеста в Физгородке
Акция протеста в Физгородке - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2021
Կառուցապատող ընկերության աշխատակիցներն իրենց տարածքում կայանած մեքենաներին հեռացումը բացատրում են այնտեղ իրականացվելիք շինարարությամբ:
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երևանի «Ֆիզգորոդոկ» կոչվող թաղամասում լարված իրավիճակ է․վիճաբանություն է առաջացել բնակիչների և ոստիկանության աշխատակիցների միջև այն բանից հետո, երբ կառուցապատողը հեռացրել է այնտեղ կայանված մեքենաները: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ակցիայի մասնակիցներից Սեդա Գրիգորյանը։
Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման են ենթարկել:
Կառուցապատող ընկերության աշխատակիցներն այս գործողությունը հիմնավորում են նրանով, որ  մեքենաները կայանված են իրենց տարածքում ,որտեղ որ պետք է իրականացվի շինարարություն:
Акция протеста в Физгородке - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
«Քաղաքապետարանը կապ չունի, նախկիններն են մեղավոր». «Ֆիզգորոդոկի» թեման շարունակվում է
«Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկեցին, ոստիկանության ներկայությամբ ապօրինաբար հեռացնում են մեր մեքենաները»,- գրել է նա:
Ոստիկանները բերման են ենթարկել Հարությունյանին, որը փորձել է պարզաբանում պահանջել ՝ իր մեքենային հարվածելու համար։
Նշենք, որ օրեր առաջ «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց` բողոքելով Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում 12 հարկանի շենքի կառուցման դեմ։
Հիշեցնենք` օգոստոսի 20–ին Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում («Ֆիզգորոդոկ») քաշքշուկ էր եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման էին ենթարկվել։ Լարված իրավիճակը շարունակվել էր օգոստոսի 21-ին, ոստիկանները հարվածել էին նաև 16 տարեկան տղային։
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել էր բերման ենթարկվածներին այցելելու։
«Ֆիզգորոդոկում» պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են նաև բնակիչների և նրանց փաստաբանի հետ:
Բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
Լարված իրավիճակ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում, կան բերման ենթարկվածներ. տեսանյութ
Այնուհետև, տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն