00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Ստեփանակերտի որոշ թաղամասերում ծորակներից շուրջ 10 օր ոչ մի կաթիլ ջուր չի հոսել

© Photo : Facebook / Ստեփանակերտի Քաղաքապետարան / Municipality of StepanakertБаки с питьевой водой от Миссии Международного комитета Красного Креста в Степанакерте
Баки с питьевой водой от Миссии Международного комитета Красного Креста в Степанакерте - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2021
Բաժանորդագրվել
Երաշտի հետևանքով Ստեփանակերտը սնուցող 3 գետերը ցամաքել են` բնակիչներին թողնելով անջուր։ Վարկածը, թե Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրն առաջացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից մատակարարվող ջրահոսքերի արգելափակմամբ, Արցախի ղեկավարները հերքում են։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Մինչև սեպտեմբերի կեսը ստեփանակերտցիները դեռ որոշ անհարմարություն կկրեն` կապված ջրի սակավության հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Ռուբեն Աբրահամյանը։
Այսօր խմելու ջրով շուրջօրյա ապահովված է Արցախի մայրաքաղաքի միայն 70 տոկոսը, այն էլ` հիմնականում արտեզյան խորքային հորերի միջոցով։ Իսկ որոշ թաղամասերում արդեն շուրջ 10 օր է` ծորակներից ոչ մի կաթիլ ջուր չի հոսել։
«30 տոկոսում, որտեղ շուրջօրյա ջրամատակարարում չկա, ջրցան մեքենաներով է ժողովրդին ջուր մատակարարվում։ Իսկ այն թաղամասերում, որտեղ այս վերջին 10 օրվա ընթացքում ընդհանրապես ջուր չի եղել, բակերում ջրի բաքեր են տեղադրվել։ Ջրցան մեքենաները ջուրը տանում են, լցնում այդ բաքերի մեջ, ժողովուրդն արդեն դրանցից օգտվում է»,– ասաց փոխքաղաքապետը։
Արտեզյան հորորից, Ռուբեն Աբրահամյանի խոսքով, Ստեփանակերտի ամբողջ բնակչությանը հնարավոր չէ հավասարության սկզբունքով ջուր մատակարարել։ Պատճառը, ըստ նրա, քաղաքի ջրամատակարարման ցանցի կտրտվածությունն է, որի հետևանքով քաղաքի վերոհիշյալ 30 տոկոսին այդ աղբյուրներից հնարավոր չէ ջուր հասցնել։
Российские миротворцы помогают жителям Карабаха с питьевой водой - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Արցախում նոր ջրամբար կկառուցվի. Ստեփանակերտի ջրի խնդիրը լուծելու ուղիներ են առաջարկվել
Այն, որ Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրն ի հայտ եկավ միայն պատերազմին հաջորդած ամռանն ու վարկածը, թե դա կապված է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից մատակարարվող ջրահոսքերի արգելափակմամբ, Ռուբեն Աբրահամյանը հերքում է։
Նրա խոսքով` Ստեփանակերտի ջրամատակարարումը մշտապես ապահովվել է 3 գետերից` Վարարակն, Մեղրագետ և Տրագետ, որոնք հոսում են բացառապես հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներով։
Երաշտի հետևանքով այս գետերը ցամաքել են` ստեփանակերտցիներին թողնելով անջուր։
«Առաջին իսկ տեղումներից, եթե 1-2 ժամ նորմալ տեղումներ լինեն, վստահեցնում եմ, որ առաջին 3-4 ժամվա ընթացքում Ստեփանակերտում այլևս ոչ մի ջրի խնդիր չի լինի»,– ասաց փոխքաղաքապետը։
Բայց դատելով եղանակային պայմաններից ու օդերևութաբանական կանխատեսումներից` մինչև այդ գետերը ջուր լցվեն` ստեփանակերտցիները դեռ երկար պետք է սպասեն։
«Քոչարի», «Քարահունջ» օղի և «Արցախ» երգ, բայց Ստեփանակերտ այցելելը հետաձգվում է
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հաշվարկով` Ստեփանակերտում ջրի հետ կապված անհարմարությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի կեսը։ Դե, իսկ խմելու ջրի խնդիրն Արցախի մայրաքաղաքում 100 տոկոսով կլուծվի միայն հաջորդ տարի։
МЧС Карабаха помогает жителям с питьевой водой - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Ստեփանակերտում մարդիկ հերթ են կանգնել խմելու ջրի համար. լուսանկարներ
«Խնդիրը լուծելու համար որոշում է կայացվել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը Պատարա գետին միացնող խողովակաշար կառուցել: Բացի այդ, որոշվել է գետի վրա նաև ջրամբար կառուցել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խանումյանը։
Նշենք, որ կառուցվող ջրամբարն, ըստ Արցախի կառավարության, կլինի մեծագույնը ԼՂ տարածքում։ Դրա կառուցումը, նախնական հաշվարկներով, կարժենա 15 մլրդ ՀՀ դրամ:
Ընդ որում, կառուցվող ջրամբարը կլուծի ոչ միայն Արցախի մայրաքաղաքի անխափան ջրամատակարարման հարցը, այլև թույլ կտա շուրջօրյա խմելու ջրով ապահովել Ասկերանի շրջանի շուրջ մեկ տասնյակ գյուղերը և ոռոգելի դարձնել ավելի քան 2500 հա հողատարածք։
Հիշեցնենք` Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների մասին հայտնի դարձավ օգոստոսի 11-ին, երբ բնակիչները սկսեցին այդ մասին ահազանգել սոցիալական ցանցերում։
Ավելի ուշ խնդիրը մեղմելու համար որոշվեց դադարեցնել քաղաքում գործող ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը։
ԿԽՄԿ–ի աջակցությամբ ջրի բաքեր են տեղադրվում Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում
Լրահոս
0