00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որպեսզի խայտառակ տեսարանները հանրությանը չհասնեն. ի՞նչ են որոշել ՔՊ-ականները․ «Հրապարակ»

© Sputnik / Asatur YesayantsСпикер Парламента Ален Симонян отвечает депутату Тагуи Товмасян во время очередного заседания НС (25 августа 2021). Еревaн
Спикер Парламента Ален Симонян отвечает депутату Тагуи Товмасян во время очередного заседания НС (25 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2021
Բաժանորդագրվել
Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ դժվար թե նման որոշում ընդունվի, քանի որ դա մեծ աղմուկ կբարձրացնի։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի պատգամավորները որոշել են նոր օրինագիծ մշակել և արգելել պատգամավորներին նիստերի դահլիճ տանել սեփական հեռախոսները։
Ինչպես գրում է «Հրապարակ» թերթը, իշխանական պատգամավորները այդ մասին որոշել են այն բանից հետո, երբ ԱԺ-ում իրավիճակը լարվելուց վայրկյաններ անց ՊՊԾ-ն հավատարմագրված լրագրողներին հեռացնում է օթյակից՝ թույլ չտալով տեսանկարահանել, բայց այդ գործն անում են ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց սմարթֆոններով լայվ մտնելով։  
«Որպեսզի այդ խայտառակ տեսարանները հանրությանը չհասնեն, նորանոր մեթոդներ է մտածում իշխանությունը։
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
ԱԺ–ում թեժ է, կամ «ռազբորկա» հիշեցնող նիստեր. ուշագրավ լուսանկարներ
ՔՊ-ն ներքին քննարկում է արել և որոշել, որ կդիմի ԱԺ նախագահությանը՝ այս առումով նոր որոշում ընդունելու առաջարկով, որով կզրկեն հանրությանը իրականությունը տեսնելու վերջին հնարավորությունից»,-գրել է թերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդդիմությունը սակայն կարծում է, որ դժվար թե նման որոշում ընդունվի, քանի որ դա մեծ աղմուկ կբարձրացնի։ Բացի այդ Ալեն Սիմոնյանն օրերս խոստացել է  լուծել օթյակի հարցն ու թույլ չտալ լրագրողներին այնտեղից հեռացնել։
Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին  Ազգային ժողովի հերթական նիստում երկու խոշոր միջադեպ տեղի ունեցավ։ Սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») սկսեցին շշեր շպրտել, այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ ինքը ստիպված է բառերով պատասխանել, քանի որ «իրենց վարչապետն արգելել է ընդդիմադիրների գլուխները ջարդել»։
«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դրան արձագանքեց` ասելով. «Ռազբորկա՞ ես անում», և մի շիշ գցեցին Սարգսյանի ուղղությամբ, որին հաջորդեցին մյուսները։
Նորմալ չեմ համարում, որ որևէ մեկը մյուսին անվանի «արա». ԱԺ նախագահ
Որոշ ժամանակ անց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարեց, որ իշխանությունն այլևս չի կարողանալու ժողովրդին պոպուլիզմով «կերցնել», որին ՔՊ–ական պատգամավորներից մեկը տեղից բացականչը. «Քեզ ենք կերցնելու, արա՛»: Հակոբյանն արձագանքեց` ասելով. «Արան դո՛ւ ես, այ տղա»։
ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ նիստի տեսագրությունը ուղարկել է ՀՔԾ
Հետո դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, և նիստն ընդմիջվեց ԱԺ նախագահի կարգադրությամբ։
Այդ ընթացքում լրագրողներին ԱԺ օթյակից դուրս տարան ՊՊԾ աշխատակիցները։
Լրահոս
0