00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդային հետախուզության լեգենդը. Հովհաննես Աղայանցը Ստալինի վստահելի մարդն էր

© Photo : "Hayazg" Foundation encyclopediaГенерал-майор Иван Агаянц
Генерал-майор Иван Агаянц  - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2021
Բաժանորդագրվել
Գանձակցի հայ հոգևորականի որդուն վիճակված էր բացառիկ դեր խաղալ ոչ միայն սեփական հայրենիքի, այլև որոշ արտասահմանյան երկրների ճակատագրում։ Գևորգ և Գոհար Վարդանյանների ուսուցիչը ծնվել է ուղիղ 110 տարի առաջ այս օրը։
Խորհրդային հետախուզության հիմնադիրներից մեկի` ՊԱԿ–ի գեներալ–մայոր Հովհաննես (Իվան) Աղայանցի անունը բաց աղբյուրներում հայտնվել է Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի շնորհիվ։
Ի դեպ, Աղայանցը Վարդանյանի առաջին ուսուցիչն է եղել դեռ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին։
Գևորգ Վարդանյանի հուշերից. «1940 թվականի փետրվարի 4-ին առաջին անգամ գնացի հանդիպելու խորհրդային ռեզիդենտ Հովհաննես Աղայանցի հետ։ Նա խիստ և միևնույն ժամանակ բարի ու ջերմ մարդ էր։ 1943 թվականին Թեհրանի համաժողովի ժամանակ հենց Աղայանցն էր պետական բարձունքներից   ղեկավարում, համակարգում  Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի վրա №1 ֆաշիստ դիվերսանտ Սկորցենու հարձակումը կանխելու լրջագույն օպերացիան։ Աղայանցին, ով ընդամենը 32 տարեկան էր, ենթարկվում էին 120 խորհրդային օպերատիվ աշխատակիցներ։ Նրանք բոլորը գործում էին տարբեր ռեզիդենտուրաներում, որոնց թիվը պատերազմի տարբեր տարիներին 41–ի էր հասնում...»։
Գեներալ–մայոր Հովհաննես (Իվան) Աղայանցը
Ի վերուստ հետախույզը ծնվել է 1911 թվականի օգոստոսի 28-ին Ելիզավետպոլում (ներկայիս Գանձակ, Գյանջա) հայ քահանայի ընտանիքում։
19 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկսել է աշխատել  ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդին առընթեր Միացյալ պետական ​​քաղաքական վարչության Տնտեսական դիվերսիաների դեմ պայքարի վարչությունում որպես ավագ գործավար։
Բազմաթիվ ունակությունների ու աշխատանքի նկատմամբ ունեցած բարեխիղճ վերաբերմունքի, ինչպես նաև մի քանի օտար լեզուների (ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն, անգլերեն, իտալերեն) իմացության շնորհիվ երիտասարդն արագ առաջխաղացում է ունենում կարիերայում. 1936 թվականին նրան ընդգրկեցին արտաքին հետախուզության մարմիններում, իսկ մեկ տարի անց ուղարկեցին  Փարիզի ռեզիդենտուրա օպերատիվ աշխատանքի։
Фотография Геворка и Гоар Вартанян в музее СНБ Армении - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2020
Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից
Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը Աղայանցին Իվան Ավալով կեղծանվան տակ ուղարկեցին Իրան` Թեհրանում Խորհրդային Միության դեսպանատան խորհրդականի կարգավիճակով։ Այնտեղ նա ղեկավարում էր նացիստական գործակալական ցանցի բացահայտման և ոչնչացման միջոցառումները, ինչպես նաև համակարգում Իրանի ռեզիդենտական գործունեությունը, մասնավորապես`  Գևորգ Վարդանյանի «Թեթև հեծելազոր» խումբը։
Ֆաշիստների հարձակման ժամն ու Թեհրանի օպերացիան
Հենց Հովհաննես Աղայանցն էր Խորհրդային Միության վրա ֆաշիստական Գերմանիայի ներխուժումից 72 ժամ առաջ պարզել թշնամու հարձակման հստակ օրն ու նույնիսկ ժամը։
Անկրկնելի հետախույզի ամենափայլուն օպերացիաներից մեկը` Թեհրանում «մեծ եռյակի» առաջնորդների վրա իրականացվող մահափորձի ձախողումն էր. Գևորգ Վարդանյանի խմբի օգնությամբ Աղայանցին հաջողվում է բացահայտել «Երկար ցատկ» անվանումով գերմանական դավադրությունը, որի նպատակն էր 1943 թվականի Թեհրանի համաժողովի ժամանակ վերացնել Իոսիֆ Ստալինին, Ուինսթոն Չերչիլին և Ֆրանկլին Ռուզվելտին։

Ստալինի անձնական դեսպանորդ

Չնայած «Երկար ցատկ» օպերացիայի կանխումը շատ կարևոր էր, Աղայանցի կարիերայում, բայց այն ավելի նշանակալի չդարձավ, քան առաջադրանքը, ըստ որի, նա պետք է պարզեր, թե գերմանական օկուպացիայի հետ չհաշտված Ֆրանսիայի մի քանի առաջնորդներից ում հետ ԽՍՀՄ–ը կարող է վստահելի հարաբերություններ կառուցել։
Եվ այսպես, 1943 թվականի օգոստոսի 1-ին Ստալինի անձնական հանձնարարությամբ նա Ալժիր մեկնեց ֆրանսիացի գեներալ Շառլ դե Գոլի հետ կապ հաստատելու համար։  Առաջադրանքը կատարվել էր, և շուտով Մոսկվայում կայացավ դե Գոլի և Ստալինի հանդիպումը։
Вид на здание Тбилисской Академии Художеств со двора - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2020
Ինչպես է հայը Թիֆլիսում կառուցել դղյակ, որը ճարտարապետության գլուխգործոց է հռչակվել
«Հովհաննես Աղայանց. Ճանապարհ դեպի պատմություն» (Иван Агаянц. Путь в историю) վավերագրական ֆիլմից. «1944 թվականի դեկտեմբերի 10-ի, Կրեմլ. մի քանի ժամ է ինչ բանակցություններ էին ընթանում, որոնք խախտելով կանոնակարգը, երկարում էին։ Բանակցությունների գլխավոր մասնակիցներն էին Ստալինն ու այն ժամանակ քիչ հայտնի գեներալ Շառլ դե Գոլը` Ֆրանսիայի ազգային ազատագրական կոմիտեի հիմնադիրը։ Ստալինն ու դե Գոլը պայմանագիր են ստորագրում, որը երկար տարիների համար սահմանում է երկրների միջև հետպատերազմյան հարաբերությունները։
Այդ փաստաթղթի շնորհիվ Ֆրանսիան վերադարձնում էր գերտերության իր կարգավիճակը, իսկ գլխավորը` հնարավորություն ստանում հաղթող պետությունների հետ մի դաշինքում հայտնվել։ Ով իմանա, ինչ տեղ կզբաղեցներ Ֆրանսիան ժամանակակից քաղաքական ուժերի դասավորվածության մեջ, եթե չլինեին հետախուզության` խորհրդային հետախուզության ջանքերը։ Այսօր կարելի է նշել այն մարդու անունը, ով իրական ներդրում ունեցավ Ֆրանսիայի հետպատերազմյան ճակատագրում` խորհրդային հետախույզ Հովհաննես Իվանի Աղայանց»։

Աղայանցի անհայտ կողմերը

Խորհրդային անկրկնելի հետախույզի արժանիքների մասին շատ է գրվել։ Սակայն քչերը գիտեն, որ նման խիստ կարգուկանոնի տեր մարդը շատ զգայուն էր հարազատների և, հատկապես, երեխաների հետ շփումներում։
Դժվար էր պատկերացնել, որ Աղայանցի նման լուրջ մարդը գրպանում միշտ կոնֆետ կունենար։  Նրա դուստրը` Արփենիկ Աղայանց–Բիկովան, հարցազրույցներից մեկում հիշում է, որ հայրը հազվադեպ էր աշխատանքից շուտ տուն վերադառնում, բայց երբ նա բակ էր մտնում, բոլոր կողմերից նրա մոտ էին վազում երեխաները։
«Բոլորը ճանաչում էին Վանյա քեռուն։ Նա գրպաններից հանում էր անթիվ–անհամար քաղցրավենիքներն ու բաժանում այնպես, որ բոլորին հասներ», – պատմում էր Արփենիկը։
Աղայանցի ծանոթներից քչերը գիտեին, որ նա ծանրագույն վիրահատություն է տարել` ապրում էր առանց մի թոքի։  Սակայն դա չէր խանգարում նրան ուշադիր լինել իր աշխատակիցների առողջության նկատմամբ։  Եթե օգնության կարիք էր լինում, նա չէր մերժում և հիվանդանոց տեղավորում, օգնում ընտանիքներին, հոգ տանում երեխաների մասին։
Հովհաննես Աղայանցի ղեկավարության ներքո աշխատած Արտաքին հետախուզության վետերան, գնդապետ Վիտալի Կորոտկովը, պատմում է, որ լեգենդար հետախույզը «զարմանալի նրբանկատ անձնավորություն էր, որը երբեք ձայնը չէր բարձրացնում»։
Разведчик Гоар Левоновна Вартанян. Архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2019
Ինչու Գոհար և Գևորգ Վարդանյաններն այդպես էլ երեխա չունեցան. պատմում է ընտանիքի բարեկամը
«Իվան Իվանովիչը մարդկանց սովորեցնում էր լայնախոհ լինել, չկենտրոնանալ միայն ինչ-որ օպերատիվ խնդիրների վրա։ Նա փորձում էր հետևել յուրաքանչյուր աշխատակցի աճին, իր մոտ զրույցի հրավիրում... Նա իր ուրույն վարքագիծն ուներ`երբեք ձայնը չէր բարձրացնում։ Երբեք։ Կամաց, հանգիստ արտահայտում էր իր մտքերը, սեփական նկատառումները։ Ենթակային էլ ուշադիր էր լսում։ Քննարկում էր ասածը,  փորձում մեղմ ձևով նրա ուշադրությունը հրավիրել թերությունների կամ այն պահերի վրա, որոնք աշխատակիցը հաշվի չի առել։
Աղայանցը զարմանալի նրբանկատ անձնավորություն էր։ Նույնիսկ խիստ գնահատական տալով` նա կարողանում էր միաժամանակ մատնանշել լուծման ճիշտ ճանապարհը... Օպերատիվ կազմի հետ նման առօրյա հաղորդակցման ձևի շնորհիվ նրան ոչ միայն հարգում էին, այլև իսկապես սիրում։ Նա լավ աշխատելու, ենթակաների հետ շփման մեջ ճիշտ վարքագիծ դրսևորելու վառ օրինակ էր։ 
Նրա ընտանիքը շատ համերաշխ էր։ Ինքն ու կինը`Ելենա Իլինիչնան, երկու որդի ու մեկ դուստր էին լույս աշխարհ բերել` Նիկոլայը, Ալեքսանդրը և Արփենիկը։ Նիկոլայը լրագրող դարձավ, Ալեքսանդրը` դիվանագետ։ Իսկ դուստրը` Արփենիկը, իրեն ընտանեկան գործերին նվիրեց։
Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն
Հովհաննես Աղայանցը ճանաչում ձեռք բերեց դեռ կենդանության օրոք. նա հետախուզության մեջ հազվադեպ գեներալի կոչում, հայրենիքի բարձրագույն շքանշաններ ստացավ։ Բայց, ցավոք, երկար չապրեց։ Արագ զարգացող քաղցկեղը 1968 թվականի մայիսի 12-ին խլեց Աղայանցի կյանքը, երբ դեռ չէր լրացել նրա 57 տարին։  Հովհաննես Աղայանցը թաղված է Նովոդևիչի գերեզմանատանը, կնոջ կողքին։

Որպես վերջաբան...

Հովհաննես Աղայանցը միայն տաղանդավոր հետախույզ չէր։ Նա խորը գիտելիքներով օժտված  մարդ էր, տարված էր նկարչությամբ, լավ հասկանում գրականությունից։ Աղայանցի շնորհիվ հաջողվեց հայրենիք վերադարձնել Պյոտր Կոնչալովսկու շուրջ 50 կտավ, ինչպես նաև կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի արժեքավոր արխիվը։
Լրահոս
0