Արցախում սոցիալական բիզնեսի նոր ծրագիր կներդրվի. Նարեկ Մկրտչյան

© Sputnik / Aram NersesyanБеженцы из Карабаха прибывают из Армении в Степанакерт (20 ноября 2020). Карабах
Беженцы из Карабаха прибывают из Армении в Степанакерт (20 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հիմնադրամների, մասնավոր անհատների և սփռյուքի հայ գործարարների հետ պայմանավորվածություններ կան Արցախում սոցիալական բիզնեսի ծրագրերի իրականացման համար։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Արցախում սոցիալական բիզնեսի նոր ծրագիր կներդրվի, որը կներառվի պետական աջակցության ծրագրերում: Արցախ այցի ժամանակ հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, տեղեկանում ենք Արցախի Ազգային ժողովի կայքից։
Лаврент Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին
Նշվում է, որ Մկրտչյանն ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է ԱՀ խորհրդարանում:
«Մեր նպատակն է աստիճանաբար այլընտրանքներ զարգացնելով ու ներկայացնելով՝ սոցիալական ուղիղ աջակցությունից անցում կատարել դեպի զարգացման ծրագրեր», -շեշտել է Մկրտչյանը:
Նրա խոսքով` «Հայաստան» համահայկական, հայկական բարեգործական հիմնադրամների, մասնավոր անհատների և սփռյուքի հայ գործարարների հետ պայմանավորվածություններ կան սոցիալական բիզնեսի ծրագրերի իրականացման համար: Այս առումով նախարարը կարևորել է արցախցու՝ Արցախում բիզնես ծրագիր իրագործելու խնդիրը, Արցախի ժողովրդագրական և սոցիալական անվտանգությունը:
Մանե Թանդիլյանը Ներքին Խնձորեսկում հանդիպել է տեղահանված արցախցիների հետ
Հանդիպմանը անդրադարձել են նաև ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած տեղահանված արցախցիների կացարանների և Արցախում բնակարանաշինությանն առնչվող հարցեր: Քննարկման փուլում է աջակցության որոշ ծրագրերի հնարավոր շարունակականության հարցը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը 13.4 մլրդ դրամ տրամադրվեց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-ի նոյեմբերից հետո Արցախին ՀՀ կառավարության հատկացումները մոտենում են 100 միլիարդի։
Լրահոս
0