00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես միս ընտրել լավ խորովածի համար. խորհուրդներ հայտնի խոհարար բլոգերից

© Sputnik / Samvel SepetchyanФестиваль шашлыка в Ахтале
Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Բաժանորդագրվել
Հայտնի խոհարար բլոգեր, բելգիացի մեր հայրենակից Ժորժ Հարությունյանը կիսվել է համեղ խորովածի բաղադրատոմսով և պատմել, ինչպես է պետք ճիշտ ընտրել միսը։
Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Համեղ խորովածի գլխավոր գաղտնիքը այս կամ այն համեմունքների օգտագործման մեջ չէ, և ոչ էլ նրա, թե ինչպես եք բաստուրմա դնում միսը, այլ մսի ճիշտ ընտրության։ Եթե խորովածը համեղ չի ստացվել, նշանակում է՝ սխալ միս է ընտրվել։
Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Չոբանի խորոված և ոչ միայն. հայկական այս ուտեստի լավագույն 5 բաղադրատոմսերը
Հայտնի խոհարար բլոգեր, բելգիացի մեր հայրենակից Ժորժ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչում մինիմալիզմն է նախընտրում, այդ թվում նաև խորովածը բաստուրմա դնելու հարցում։ Քանի որ հին մսից պատրաստված խորովածը ոչ մի բաստուրմա չի փրկի։
«Անկասկած, համով խորոված է ստացվում թարմ ու երիտասարդ խոզից։ Սակայն այստեղ էլ ճիշտ կտոր պետք է ընտրել։ Օրինակ, խորովածն ավելի լավ է պատրաստել կողերից կամ վզից», – ասաց Հարությունյանը։
Ըստ նրա` դրանք ամենահյութալի կտորներն են, այդ պատճառով դրանցից պատրաստված ուտեստը շատ համեղ կլինի։ Խոզի թիակը հարմար է ջեռոցում պատրաստելու համար, մսի մնացած կտորներից լավ խճողակ է ստացվում։
«Դրուզյա ջանի» խորովածը, կամ ինչպես Ժորժը Հայաստանից Բելգիա մեկնեց ու գրավեց YouTube-ը
Ինչպե՞ս ընտրել միսը։ Այդ գործընթացն իր առանձնահատկություններն ունի։ Նախ` չարժե վառ կարմիր միս վերցնել, պետք է նախապատվությունը տալ սփրթնած, մի փոքր ավելի վարդագույն կտորներին։ Հարությունյանը պարզաբանեց, որ շատ կարմիր միսը խոսում է այն մասին, որ այն կամ հին է, կամ վաճառասեղանին է հասել անասունին մորթելուց անմիջապես հետո։ Բացի այդ, առնվազն մեկ օր մթերքը պետք է սառնարանում մնա։
Երկրորդը` եթե միսը մատներով սեղմելիս զսպանակվում է և արագ հարթվում, ուրեմն այն թարմ է։
Երրորդը` միսն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել կողերին։ Մատղաշ կենդանու կողերը բարակ և կլոր են, իսկ հաստ ու տափակը խոսում է ծեր անասունի մասին, նման մսից ուտեստ պատրաստելն ավելի շատ ժամանակ կպահանջի։
Ամռանը` խորոված, աշնանը՝ ղափամա, ձմռանն էլ` խաշ․ գաստրոտուրիզմը Հայաստանում զարգանում է - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Ամռանը` խորոված, աշնանը՝ ղափամա, ձմռանն էլ` խաշ․ գաստրոտուրիզմը Հայաստանում զարգանում է
Բլոգերը կարծում է նաև, որ տոմատով կամ կիտրոնի հյութով, բազմթիվ համեմունքներով մարինադի տարատեսակ ձևերը առավել հարմար են մսից պատրաստված այլ ուտեստների համար` տապակի, ջեռոցում պատրաստելու և այլնի համար։ Խորովածի բաստուրմայի համար լավագույնը աղն ու պղպեղն են չորացրած ուրցի մի քանի տերևի հավելումով։ Հարությունյանը կարծում է, որ այդպես բացահայտվում ու ընդգծվում է բուն մթերքի համը։
Խորոված պատրաստելով հայերը հայտնի են ամբողջ աշխարհում։ 2009 թվականից Հայաստանում խորովածի փառատոն է անցկացվում։ Հենց հայկական խորովածն է 2019 թվականի սկզբին «Սննդի համաշխարհային ատլասի» վարկածով ճանաչվել հայկական ամենահայտնի ուտեստներից մեկը։ 
Լրահոս
0