Ինչպես 30-ամյա վանաձորցի դյուցազունի անունը գրվեց համաշխարհային ռեկորդների գրքում

© Sputnik / Asatur YesayantsЗорик Погосян посвящает все свои победы и мировые рекорды памяти героев Арцаха
Зорик Погосян посвящает все свои победы и мировые рекорды памяти героев Арцаха - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Ուժային եռամարտիկ Զորիկ Պողոսյանը արցախյան 44–օրյա պատերազմից հետո իր բոլոր հաղթանակներն արցախյան հերոսների հիշատակին է նվիրում։
Ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր, համաշխարհային ռեկորդների հեղինակ 30-ամյա Զորիկ Պողոսյանը վերջերս ինքն իր ռեկորդը ևս մեկ անգամ գերազանցեց՝ համաշխարհային արդեն եռակի ռեկորդ սահմանելով։
© Sputnik / Asatur YesayantsЗорик Погосян со своим снарядом
Зорик Погосян со своим снарядом - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Зорик Погосян со своим снарядом
Զորիկ Պողոսյան
Վանաձորի կենտրոնում Զորիկը մեզ դիմավորեց ԱԻՆ համազգեստով։ Պարզվում է՝ 3 տարի առաջ որոշել է իր անսովոր ուժը ոչ միայն սպորտում ներդնել, այլև տարբեր արտակարգ իրավիճակներում հայտնված մարդկանց օգնել։ Հիմա համատեղում է սպորտն ու հրշեջ-փրկարարի կյանքը։
© Sputnik / Asatur Yesayants30-летний пожарник и чемпион мира по силовому троеборью Зорик Погосян
30-летний пожарник и чемпион мира по силовому троеборью Зорик Погосян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
30-летний пожарник и чемпион мира по силовому троеборью Зорик Погосян
Զորիկ Պողոսյանը` ԱԻՆ–ի համազգեստով

Պատմական շենքն ու քարուքանդ, բայց կոլորիտով մարզադահլիճը

Զորիկի ու իր մարզիչի՝ Վանաձորի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արեն Պալյանի ուղեկցությամբ գնում ենք այն մարզադահլիճ, որտեղ մեր ռեկորդակիրն է մարզվում։ Ճանապարհին մեզ նախապատրաստում են, սակայն տեղ հասնելով համոզվում ենք` դահլիճի վիճակը «ոչ բարվոք» բնութագրելը չափազանց մեղմ է ասված։ Վանաձորի ծանրամարտի մարզադպրոցն արդեն կես դար է՝ գործում է հին կայարանի շենքում։ Քաղաքի այս հատվածում, թվում է, ուրիշ դարում ենք։
© Sputnik / Asatur YesayantsՍտեփան Շահումյանի մասին տեղեկատվական ցուցանակ Վանաձորի մարզադպրոցի ճակատին
Ստեփան Շահումյանի մասին տեղեկատվական ցուցանակ Վանաձորի մարզադպրոցի ճակատին  - Sputnik Արմենիա
1/6
Ստեփան Շահումյանի մասին տեղեկատվական ցուցանակ Վանաձորի մարզադպրոցի ճակատին
© Sputnik / Asatur YesayantsՎանաձորի մարզադպրոցի պատը
Վանաձորի մարզադպրոցի պատը  - Sputnik Արմենիա
2/6
Վանաձորի մարզադպրոցի պատը
© Sputnik / Asatur YesayantsԵրկաթգծի կայարանի հին շենքը Վանաձորում
Երկաթգծի կայարանի հին շենքը Վանաձորում - Sputnik Արմենիա
3/6
Երկաթգծի կայարանի հին շենքը Վանաձորում
© Sputnik / Asatur YesayantsԵրկաթուղային շարժակազմ Վանաձորի կայարանում
Երկաթուղային շարժակազմ Վանաձորի կայարանում - Sputnik Արմենիա
4/6
Երկաթուղային շարժակազմ Վանաձորի կայարանում
© Sputnik / Asatur YesayantsՎանաձորյան երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող վագոն
Վանաձորյան երկաթուղային կայարանի հարևանությամբ  գտնվող վագոն - Sputnik Արմենիա
5/6
Վանաձորյան երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող վագոն
© Sputnik / Asatur YesayantsՄարզադպրոցի հարևանությամբ գտնվող տնակները
Մարզադպրոցի հարևանությամբ գտնվող տնակները - Sputnik Արմենիա
6/6
Մարզադպրոցի հարևանությամբ գտնվող տնակները
1/6
Ստեփան Շահումյանի մասին տեղեկատվական ցուցանակ Վանաձորի մարզադպրոցի ճակատին
2/6
Վանաձորի մարզադպրոցի պատը
3/6
Երկաթգծի կայարանի հին շենքը Վանաձորում
4/6
Երկաթուղային շարժակազմ Վանաձորի կայարանում
5/6
Վանաձորյան երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող վագոն
6/6
Մարզադպրոցի հարևանությամբ գտնվող տնակները
Շինությունը պատմական է, կառուցվել է 1878 թվականին։ Հարևանությամբ արդեն մի քանի տասնամյակ կանգնած ժանգոտված վագոնները հիշեցնում են շենքի երբեմնի բազմազբաղ անցյալի մասին։ Հետնամասում՝ պատին ամրացված ցուցանակն ասում է․ 1905թ․ օգոստոսի 18-ին և 1918թ․ հունվարի 20-ին Ստեփան Շահումյանն այս շենքում ժողովներ է անցկացրել բանվորների հետ։
Ասում են՝ Նիկիտա Խրուշչովն էլ է այստեղ եղել։ Քանդվող պատերին դեռևս խորհրդային տարիներից մնացած պատվոգրերը, ազդագրերը հուշում են, որ այս մարզադահլիճից բազմաթիվ չեմպիոններ են դուրս եկել։
© Sputnik / Asatur YesayantsДиректор Ванадзорской школы тяжелой атлетики Арен Палян показывает свой кабинет
Директор Ванадзорской школы тяжелой атлетики Арен Палян показывает свой кабинет - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Директор Ванадзорской школы тяжелой атлетики Арен Палян показывает свой кабинет
Արեն Պալյան․ Վանաձորի ծանրամարտի մարզադպրոցի տնօրեն
Տնօրենի սենյակում ենք․ ասում է՝ սա էլ ժամանակին կայարանին կից վարսավիրանոց է եղել։ Այդ ժամանակներից պատերին մնացած պաստառներից չի ազատվել, միայն ավելացրել է իր հետ բերած եռագույնն ու տղաների նվաճած գավաթները։
© Sputnik / Asatur YesayantsПлакаты на стене в Ванадзорской школе тяжелой атлетики
Плакаты на стене в Ванадзорской школе тяжелой атлетики  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Плакаты на стене в Ванадзорской школе тяжелой атлетики
Վանաձորի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի սենյակի պատը
Նման անբարեկարգ պայմաններում մարզվող տղաները մեր երկրին բազմաթիվ հաղթանակներ ու մեդալներ են բերում։ Դրա շնորհիվ էլ շուտով ծանրամարտի մարզադպրոցը նոր ու բարեկարգ մարզադահլիճ կունենա։ Մեր զրույցին հետևող Զորիկն ասում է՝ իրականում չի զղջում, որ ինքը համեստ պայմաններում է մարզվել։
«Ինչքան մարզիկի պայմանները փոքրուց վատ են, ինքը սկսում է ավելի շատ աշխատել»,- ասում է նա։

Ուժն իր հետ է ծնվել

Զորիկը Հայաստանի տարբեր քաղաքներում և աշխարհի տարբեր երկրներում մրցույթների, առաջնությունների մասնակցելուց հետո էլի ծննդավայր` Վանաձոր է վերադառնում։ Լոռվա օդն ու ջուրն ուրիշ են, միգուցե իր առասպելական ուժի գաղտնիքը հենց դրանցում է։ ծանրամարտով սկսել է զբաղվել 9 տարեկանից։ Ասում է՝ ուժն իր հետ է ծնվել. դեռ մանկուց սիրում էր ծանրություններ բարձրացնել։ Քանի որ հայրը ծանրամարտի մարզիչ էր, նկատեց որդու անսովոր ուժն ու սկսեց մարզել։
© Sputnik / Asatur YesayantsЧемпион мира по силовому троеборью и чемпион Европы Зорик Погосян
Чемпион мира по силовому троеборью и чемпион Европы Зорик Погосян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Чемпион мира по силовому троеборью и чемпион Европы Зорик Погосян
Զորիկ Պողոսյան
«Մեր տնակում հայրս ինձ համար անկյուն էր սարքել՝ փայտե ծանրաձողեր էր դրել, բայց ես միշտ դեպի երկաթն էի վազում։ Ասում են՝ 8 տարեկանում 16 կգ կշռող գիր եմ բարձրացրել»։
Հայրը հասկացավ՝ իր տանն ապագա ծանրամարտիկ է ապրում, ու Զորիկին մարզադպրոց տարավ։ Զորիկն իր առաջին հաջողությունները գրանցել է Հայաստանի պատանիների ծանրամարտի առաջնությունում՝ 14 տարեկանում արդեն չեմպիոնի տիտղոս նվաճելով։ Անկեղծանում է՝ դեռ փոքրուց երկրորդ, երրորդ տեղերում հայտնվելն իր համար պարտություն է եղել, այնպես որ, միշտ ձգտել է պատվո առաջին հարթակին կանգնել։ Ծանրամարտի հայաստանյան առաջնություններում բազմակի չեմպիոնի տիտղոսի արժանացած Զորիկ Պողոսյանը 2016 թվականից սկսեց ուժային եռամարտով զբաղվել։ Դա մի նոր փորձություն էր Զորիկի համար․ երկու տարի անց 82 կգ քաշային կարգում 600 կգ արդյունքով Զորիկը ճանաչվեց Եվրոպայի բացարձակ չեմպիոն։ Սա առաջին ամենամեծ միջազգային հաղթանակն էր, որ մեկնարկ դարձավ հաջորդների համար։ Մեկ տարի անց 600 կգ-ին ևս 7-ն ավելացրեց ու 607 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ։ Թեպետ հետագա տարիներին ուժային եռամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Զորիկը եռապատկեց, իսկ աշխարհինը կրկնապատկեց, բայց այս մի հաղթանակի մասին հատուկ հպարտությամբ է հիշում։
© Sputnik / Asatur YesayantsЗорик Погосян с директором спортивной школы Ареном Паляном
Зорик Погосян с директором спортивной школы Ареном Паляном - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Зорик Погосян с директором спортивной школы Ареном Паляном
Զորիկ Պողոսյանը մարզիչի հետ
«Աշխարհի առաջնությունն Ուկրաինայի Լուցկ քաղաքում էր, դեռ մեկնելուց առաջ գիտեի, որ իմ մրցակիցների շարքում թուրք ու ադրբեջանցի մարզիկներ կան։ Պատասխանատվությունս շատ մեծ էր, ավելի մարտական տրամադրվեցի՝ մոտ 40 կգ հետ թողնելով թուրք ու ադրբեջանցի մրցակիցներիս։ Թուրք մարզիկն անգամ պատվո հարթակին էլ չհասավ, իսկ հաջորդ մրցույթի ժամանակ իրենց դրոշը չպարզեց, քանի որ հայոց օրհներգն էր հնչում»,- փայլող աչքերով պատմում է Զորիկը։

Չեմպիոնից մինչև համաշխարհային ռեկորդակիր

Զորիկն այժմ իր բոլոր հաղթանակները պատերազմում անմահացած տղաներին է նվիրում, համաշխարհային ռեկորդներ սահմանելիս պարտադիր կրում է իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած հերոսների նկարներով մարզաշապիկներ։
© Sputnik / Asatur YesayantsМайка Зорика Погосяна с портретами погибших героев карабахской войны
Майка Зорика Погосяна с портретами погибших героев карабахской войны - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Майка Зорика Погосяна с портретами погибших героев карабахской войны
Զորիկ Պողոսյանի շապիկը
Առաջին երկու ռեկորդները Զորիկը խորհրդանշական կերպով սահմանեց 2021 թվականի մայիսի 8-ին՝ մեկ օրում 2 ռեկորդ սահմանելով։
205 կգ կշռող ծանրաձողը ուսերին՝ նա 4 անգամ կատարեց կքանիստ վարժություն, ապա 210 կգ ծանրաձողով կատարեց նույն վարժությունն արդեն 5 անգամ։ Երրորդ ռեկորդն էլ Զորիկը գրանցեց օգոստոսին․ 200 կգ ծանրաձողով կքանիստ վարժություն կատարեց 10 անգամ: Երեք ռեկորդներն էլ գրանցվել են Դյուցազնագրքում, 1-ն արդեն նաև համաշխարհային ռեկորդների գրքում է տեղ գտել, մյուս երկուսն էլ ներկայացվել են գրանցող հանձնաժողովին, սպասում են պատասխանի։ Խոստանում է՝ նոր մարզադահլիճի բացման առիթով նոր, անակնկալ ռեկորդ է սահմանելու։
© Sputnik / Asatur YesayantsСнаряды в Ванадзорской школе тяжелой атлетики
Снаряды в Ванадзорской школе тяжелой атлетики  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Снаряды в Ванадзорской школе тяжелой атлетики
Վանաձորի մարզադահլիճը
Ի դեպ, այս տարի Զորիկը հասցրել է 3 ռեկորդների կողքին նաև ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցել. 625 կգ արդյունքով ոչ միայն դարձել է Եվրոպայի բացարձակ չեմպիոն, այլև Եվրոպայի ռեկորդ սահմանել՝ իր հաղթանակները նվիրելով արցախյան հերոսներին։
«Իրենք իրենց կյանքը նվիրեցին, որ մենք ապրենք, այնպես որ, սա ամենաքիչն է, որ կարող եմ անել` հաղթել ու այդ հաղթանակը նրանց հիշատակին նվիրելով՝ փորձել մի քիչ սփոփել նրանց հարազատներին»։
Զորիկը միջազգային կարգի սպորտի վարպետ է, արդեն մի քանի տարի է՝ աշխատում է նաև որպես ծանրամարտի մարզիչ, ապագա չեմպիոնների պատրաստում։ Խոստովանում է՝ թեպետ մեր երկրում մարզիկի համար դժվարություններ լինում են, բայց ինքն իր ապագան այստեղ է պատկերացնում։ Իր ուժն ուզում է հայրենիքին ծառայեցնել, քրտինք թափել հանուն աշխարհի տարբեր երկրներում հայոց եռագույնը բոլոր դրոշներից բարձր ծածանելու համար։
Յուրի Սաքունցը ռեկորդ է սահմանել ՝ ճկույթով քաշելով 12 տոննա քաշով ավտոբուսը. տեսանյութ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն