00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես 30-ամյա վանաձորցի դյուցազունի անունը գրվեց համաշխարհային ռեկորդների գրքում

© Sputnik / Asatur YesayantsЗорик Погосян посвящает все свои победы и мировые рекорды памяти героев Арцаха
Зорик Погосян посвящает все свои победы и мировые рекорды памяти героев Арцаха - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Բաժանորդագրվել
Ուժային եռամարտիկ Զորիկ Պողոսյանը արցախյան 44–օրյա պատերազմից հետո իր բոլոր հաղթանակներն արցախյան հերոսների հիշատակին է նվիրում։
Ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր, համաշխարհային ռեկորդների հեղինակ 30-ամյա Զորիկ Պողոսյանը վերջերս ինքն իր ռեկորդը ևս մեկ անգամ գերազանցեց՝ համաշխարհային արդեն եռակի ռեկորդ սահմանելով։
© Sputnik / Asatur YesayantsЗорик Погосян со своим снарядом
Зорик Погосян со своим снарядом - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Зорик Погосян со своим снарядом
Վանաձորի կենտրոնում Զորիկը մեզ դիմավորեց ԱԻՆ համազգեստով։ Պարզվում է՝ 3 տարի առաջ որոշել է իր անսովոր ուժը ոչ միայն սպորտում ներդնել, այլև տարբեր արտակարգ իրավիճակներում հայտնված մարդկանց օգնել։ Հիմա համատեղում է սպորտն ու հրշեջ-փրկարարի կյանքը։
© Sputnik / Asatur Yesayants30-летний пожарник и чемпион мира по силовому троеборью Зорик Погосян
30-летний пожарник и чемпион мира по силовому троеборью Зорик Погосян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
30-летний пожарник и чемпион мира по силовому троеборью Зорик Погосян

Պատմական շենքն ու քարուքանդ, բայց կոլորիտով մարզադահլիճը

Զորիկի ու իր մարզիչի՝ Վանաձորի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արեն Պալյանի ուղեկցությամբ գնում ենք այն մարզադահլիճ, որտեղ մեր ռեկորդակիրն է մարզվում։ Ճանապարհին մեզ նախապատրաստում են, սակայն տեղ հասնելով համոզվում ենք` դահլիճի վիճակը «ոչ բարվոք» բնութագրելը չափազանց մեղմ է ասված։ Վանաձորի ծանրամարտի մարզադպրոցն արդեն կես դար է՝ գործում է հին կայարանի շենքում։ Քաղաքի այս հատվածում, թվում է, ուրիշ դարում ենք։
© Sputnik / Asatur YesayantsИнформационная табличка о Степане Шаумяне на фасаде спортшколы в Ванадзоре
Информационная табличка о Степане Шаумяне на фасаде спортшколы в Ванадзоре - Sputnik Արմենիա
1/6
© Sputnik / Asatur YesayantsБаннер на фасаде старой спортшколы в Ванадзоре
Баннер на фасаде старой спортшколы в Ванадзоре - Sputnik Արմենիա
2/6
© Sputnik / Asatur YesayantsСтарое здание железнодорожной станции в Ванадзоре
Старое здание железнодорожной станции в Ванадзоре - Sputnik Արմենիա
3/6
© Sputnik / Asatur YesayantsЖелезнодорожный состав на станции Ванадзора
Железнодорожный состав на станции Ванадзора - Sputnik Արմենիա
4/6
© Sputnik / Asatur YesayantsЗаржавевший вагон по соседству с железнодорожной станцией Ванадзора
Заржавевший вагон по соседству с железнодорожной станцией Ванадзора - Sputnik Արմենիա
5/6
© Sputnik / Asatur YesayantsДомики по соседству со спортивной школой
Домики по соседству со спортивной школой - Sputnik Արմենիա
6/6
1/6
2/6
3/6
4/6
5/6
6/6
Շինությունը պատմական է, կառուցվել է 1878 թվականին։ Հարևանությամբ արդեն մի քանի տասնամյակ կանգնած ժանգոտված վագոնները հիշեցնում են շենքի երբեմնի բազմազբաղ անցյալի մասին։ Հետնամասում՝ պատին ամրացված ցուցանակն ասում է․ 1905թ․ օգոստոսի 18-ին և 1918թ․ հունվարի 20-ին Ստեփան Շահումյանն այս շենքում ժողովներ է անցկացրել բանվորների հետ։
Ասում են՝ Նիկիտա Խրուշչովն էլ է այստեղ եղել։ Քանդվող պատերին դեռևս խորհրդային տարիներից մնացած պատվոգրերը, ազդագրերը հուշում են, որ այս մարզադահլիճից բազմաթիվ չեմպիոններ են դուրս եկել։
© Sputnik / Asatur YesayantsДиректор Ванадзорской школы тяжелой атлетики Арен Палян показывает свой кабинет
Директор Ванадзорской школы тяжелой атлетики Арен Палян показывает свой кабинет - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Директор Ванадзорской школы тяжелой атлетики Арен Палян показывает свой кабинет
Տնօրենի սենյակում ենք․ ասում է՝ սա էլ ժամանակին կայարանին կից վարսավիրանոց է եղել։ Այդ ժամանակներից պատերին մնացած պաստառներից չի ազատվել, միայն ավելացրել է իր հետ բերած եռագույնն ու տղաների նվաճած գավաթները։
© Sputnik / Asatur YesayantsПлакаты на стене в Ванадзорской школе тяжелой атлетики
Плакаты на стене в Ванадзорской школе тяжелой атлетики  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Плакаты на стене в Ванадзорской школе тяжелой атлетики
Նման անբարեկարգ պայմաններում մարզվող տղաները մեր երկրին բազմաթիվ հաղթանակներ ու մեդալներ են բերում։ Դրա շնորհիվ էլ շուտով ծանրամարտի մարզադպրոցը նոր ու բարեկարգ մարզադահլիճ կունենա։ Մեր զրույցին հետևող Զորիկն ասում է՝ իրականում չի զղջում, որ ինքը համեստ պայմաններում է մարզվել։
«Ինչքան մարզիկի պայմանները փոքրուց վատ են, ինքը սկսում է ավելի շատ աշխատել»,- ասում է նա։

Ուժն իր հետ է ծնվել

Զորիկը Հայաստանի տարբեր քաղաքներում և աշխարհի տարբեր երկրներում մրցույթների, առաջնությունների մասնակցելուց հետո էլի ծննդավայր` Վանաձոր է վերադառնում։ Լոռվա օդն ու ջուրն ուրիշ են, միգուցե իր առասպելական ուժի գաղտնիքը հենց դրանցում է։ ծանրամարտով սկսել է զբաղվել 9 տարեկանից։ Ասում է՝ ուժն իր հետ է ծնվել. դեռ մանկուց սիրում էր ծանրություններ բարձրացնել։ Քանի որ հայրը ծանրամարտի մարզիչ էր, նկատեց որդու անսովոր ուժն ու սկսեց մարզել։
© Sputnik / Asatur YesayantsЧемпион мира по силовому троеборью и чемпион Европы Зорик Погосян
Чемпион мира по силовому троеборью и чемпион Европы Зорик Погосян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Чемпион мира по силовому троеборью и чемпион Европы Зорик Погосян
«Մեր տնակում հայրս ինձ համար անկյուն էր սարքել՝ փայտե ծանրաձողեր էր դրել, բայց ես միշտ դեպի երկաթն էի վազում։ Ասում են՝ 8 տարեկանում 16 կգ կշռող գիր եմ բարձրացրել»։
Հայրը հասկացավ՝ իր տանն ապագա ծանրամարտիկ է ապրում, ու Զորիկին մարզադպրոց տարավ։ Զորիկն իր առաջին հաջողությունները գրանցել է Հայաստանի պատանիների ծանրամարտի առաջնությունում՝ 14 տարեկանում արդեն չեմպիոնի տիտղոս նվաճելով։ Անկեղծանում է՝ դեռ փոքրուց երկրորդ, երրորդ տեղերում հայտնվելն իր համար պարտություն է եղել, այնպես որ, միշտ ձգտել է պատվո առաջին հարթակին կանգնել։ Ծանրամարտի հայաստանյան առաջնություններում բազմակի չեմպիոնի տիտղոսի արժանացած Զորիկ Պողոսյանը 2016 թվականից սկսեց ուժային եռամարտով զբաղվել։ Դա մի նոր փորձություն էր Զորիկի համար․ երկու տարի անց 82 կգ քաշային կարգում 600 կգ արդյունքով Զորիկը ճանաչվեց Եվրոպայի բացարձակ չեմպիոն։ Սա առաջին ամենամեծ միջազգային հաղթանակն էր, որ մեկնարկ դարձավ հաջորդների համար։ Մեկ տարի անց 600 կգ-ին ևս 7-ն ավելացրեց ու 607 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ։ Թեպետ հետագա տարիներին ուժային եռամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Զորիկը եռապատկեց, իսկ աշխարհինը կրկնապատկեց, բայց այս մի հաղթանակի մասին հատուկ հպարտությամբ է հիշում։
© Sputnik / Asatur YesayantsЗорик Погосян с директором спортивной школы Ареном Паляном
Зорик Погосян с директором спортивной школы Ареном Паляном - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Зорик Погосян с директором спортивной школы Ареном Паляном
«Աշխարհի առաջնությունն Ուկրաինայի Լուցկ քաղաքում էր, դեռ մեկնելուց առաջ գիտեի, որ իմ մրցակիցների շարքում թուրք ու ադրբեջանցի մարզիկներ կան։ Պատասխանատվությունս շատ մեծ էր, ավելի մարտական տրամադրվեցի՝ մոտ 40 կգ հետ թողնելով թուրք ու ադրբեջանցի մրցակիցներիս։ Թուրք մարզիկն անգամ պատվո հարթակին էլ չհասավ, իսկ հաջորդ մրցույթի ժամանակ իրենց դրոշը չպարզեց, քանի որ հայոց օրհներգն էր հնչում»,- փայլող աչքերով պատմում է Զորիկը։

Չեմպիոնից մինչև համաշխարհային ռեկորդակիր

Զորիկն այժմ իր բոլոր հաղթանակները պատերազմում անմահացած տղաներին է նվիրում, համաշխարհային ռեկորդներ սահմանելիս պարտադիր կրում է իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած հերոսների նկարներով մարզաշապիկներ։
© Sputnik / Asatur YesayantsМайка Зорика Погосяна с портретами погибших героев карабахской войны
Майка Зорика Погосяна с портретами погибших героев карабахской войны - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Майка Зорика Погосяна с портретами погибших героев карабахской войны
Առաջին երկու ռեկորդները Զորիկը խորհրդանշական կերպով սահմանեց 2021 թվականի մայիսի 8-ին՝ մեկ օրում 2 ռեկորդ սահմանելով։
205 կգ կշռող ծանրաձողը ուսերին՝ նա 4 անգամ կատարեց կքանիստ վարժություն, ապա 210 կգ ծանրաձողով կատարեց նույն վարժությունն արդեն 5 անգամ։ Երրորդ ռեկորդն էլ Զորիկը գրանցեց օգոստոսին․ 200 կգ ծանրաձողով կքանիստ վարժություն կատարեց 10 անգամ: Երեք ռեկորդներն էլ գրանցվել են Դյուցազնագրքում, 1-ն արդեն նաև համաշխարհային ռեկորդների գրքում է տեղ գտել, մյուս երկուսն էլ ներկայացվել են գրանցող հանձնաժողովին, սպասում են պատասխանի։ Խոստանում է՝ նոր մարզադահլիճի բացման առիթով նոր, անակնկալ ռեկորդ է սահմանելու։
© Sputnik / Asatur YesayantsСнаряды в Ванадзорской школе тяжелой атлетики
Снаряды в Ванадзорской школе тяжелой атлетики  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Снаряды в Ванадзорской школе тяжелой атлетики
Ի դեպ, այս տարի Զորիկը հասցրել է 3 ռեկորդների կողքին նաև ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցել. 625 կգ արդյունքով ոչ միայն դարձել է Եվրոպայի բացարձակ չեմպիոն, այլև Եվրոպայի ռեկորդ սահմանել՝ իր հաղթանակները նվիրելով արցախյան հերոսներին։
«Իրենք իրենց կյանքը նվիրեցին, որ մենք ապրենք, այնպես որ, սա ամենաքիչն է, որ կարող եմ անել` հաղթել ու այդ հաղթանակը նրանց հիշատակին նվիրելով՝ փորձել մի քիչ սփոփել նրանց հարազատներին»։
Զորիկը միջազգային կարգի սպորտի վարպետ է, արդեն մի քանի տարի է՝ աշխատում է նաև որպես ծանրամարտի մարզիչ, ապագա չեմպիոնների պատրաստում։ Խոստովանում է՝ թեպետ մեր երկրում մարզիկի համար դժվարություններ լինում են, բայց ինքն իր ապագան այստեղ է պատկերացնում։ Իր ուժն ուզում է հայրենիքին ծառայեցնել, քրտինք թափել հանուն աշխարհի տարբեր երկրներում հայոց եռագույնը բոլոր դրոշներից բարձր ծածանելու համար։
Յուրի Սաքունցը ռեկորդ է սահմանել ՝ ճկույթով քաշելով 12 տոննա քաշով ավտոբուսը. տեսանյութ
Լրահոս
0