00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Օլիգարխների», պաշտոնյաների տղաների գործելու ժամանակն է. կգա՞ն նրանք հանդիպում-քննարկման

© Photo : provided by Gevorg TadevosyanСоучредитель инициативы «Вместе» Геворг Тадевосян
Соучредитель инициативы «Вместе» Геворг Тадевосян - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Բաժանորդագրվել
Ինչպիսին է հայ հասարակության էլիտան, ինչ անելիք ունեն նրանց որդիները, որոնք են մեր միասնության հասնելու ուղիները։ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք «Միասին» շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանի հետ, որն «օլիգարխների» և պաշտոնյաների որդիներին հրավիրել է հանդիպման։
«Օլիգարխների ու հարուստների տղաների» գործելու ժամանակն է. Թադևոսյանը հանդիպման է հրավիրում
Հայ հասարակությունը պառակտված է, և այդ հասարակության բոլոր շերտերին համախմբելու, միավորելու հարցում լուրջ դերակատարում ունի էլիտան, այդ էլիտայի դաստիարակած սերունդը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Միասին» շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանը։
Նշենք, որ «Միասին» շարժումը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որի շրջանակում «օլիգարխների» ու բարձր պաշտոնյաների որդիներին սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին հրավիրում է Ազատության հրապարակ՝ քննարկման։ Նպատակն է հասկանալ՝ ո՞ւր էին նրանք պատերազմի ժամանակ, քննարկել հետագա անելիքներն ու միասնաբար ապագա հաղթանակներին պատրաստվելու ուղիները։
Участники митинга в поддержку победы партии Гражданский договор на внеочередных выборах (21 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանին. մասնագետները խոսել են ճգնաժամից դուրս գալու ելքերի մասին
Նախաձեռնության հեղինակի խոսքով` «օլիգարխների», պաշտոնյաների որդիները պետք է գիտակցեն, որ իրենք ևս մեր հայրենիքի մաս են կազմում, որ հայրենիքի շենացման գործում կարևոր առաքելություն ունեն, որ այդ հայրենիքն այսօր առավել, քան երբևէ իրենց կարիքն ունի։
Թադևոսյանն ընդգծում է, որ եթե վերջին պատերազմի ժամանակ հարուստների տղաներն ու աղքատների տղաները կռիվ տային կողք կողքի, պայքարեին մեկը մյուսի կյանքի համար, կձևավորվեր այնպիսի միջավայր, որը հնարավոր է` մեր երկրի համար ճակատագրական պատերազմում նաև հաղթանակ ապահովեր։ 
«Եթե պատրազմի ժամանակ առաջնագծում գտնվեր որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյայի, որևէ «օլիգարխի» տղա, պատկերացնո՞ւմ եք այդ առաջնագծի պաշտպանվածության աստիճանն ամեն առումով` և՛ զինամթերքով, և՛ սպառազինությամբ, և՛ սննդամթերքով և՛ կառավարման ու կառավարչի որակով»,- նշեց Թադևոսյանը։
Ու չնայած հետպատերազմյան օրերին միասնականության առումով ժամանակը մեր դեմ է աշխատում, սակայն «Միասին» շարժման նախաձեռնող խումբը էլիտային համախմբման ևս մեկ հնարավորություն է ընձեռում։ Բոլոր հարուստների և պաշտոնյաների որդիները, որոնք մտահոգված են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներով, մեր երկրի հետագա ճակատագրով կարող են ներկա գտնվել Ազատության հրապարակում կայանալիք հավաքին։
«Մենք պարզապես ուզում ենք խոսել հարուստների տղաների հետ, որովհետև իրենք, կամա թե ակամա, հանդիսանում են մեր հասարակության ընդօրինակման առարկան։ Մենք, այսպես թե այնպես, ապրում ենք նույն միջավայրում ու պետք է գծենք միասին ապրելու խաղի կանոնները։ Առանց դրա որևէ հաղթանակի հավակնելն ուղղակի անլուրջ է. լինի դա պատերազմի դաշտում, թե խաղաղ պայմաններում` պետականաշինության կարևորագույն գործում»,- ասաց նա։
Թադևոսյանի կարծիքով`մեր հասարակության համախմբումը չի կայանում, որովհետև չունենք համախմբող էլիտա, պատասխանատու, ուղղորդող վերնախավի խնդիր ունենք։
«Մեխանիզմ է պետք ձևավորել, և այդ մեխանիզմի հիմքը էլիտան է։ Մենք դրա համար ենք հանդիպման հրավիրում հարուստների և պաշտոնյաների որդիներին, որովհետև նրանք հասրակության ընդօրինակման առարկան են։ Եվ ուզում ենք հասկանանք՝ իրենք կա՞ն, հասրակության մա՞ս են, թե՞ չէ։ Եթե մաս են, ապա ո՞նց են պատկերացնում մեր հետագա համատեղ ապրելը։ Եթե մեր մի մասը չեն, մենք այդ փաստը ֆիքսենք որպես իրողություն, ու մեր ապագան ձևակերպենք առանց իրենց՝ բացառելով հետագայում իրենց կողմից ազգային ենթատեքստով որևէ սրտաճմլիկ տեսարան։
Հանրությանը հայտնի և անհայտ օլիգարխներն են որոշում տնտեսական քաղաքականությունը. Պարսյան
Իսկ եթե ունենք վերնախավ, ուրեմն այդ վերնախավը պետք է մեզ առաջնորդի դեպի հաղթանակ»,-ասաց Թադևոսյանը։
Հարցին, թե արդյո՞ք կընդունեն հրավերը պաշտոնյաների և հարուստների որդիները և կգան քննարկման, Թադևոսյանն ասաց, որ դեռ նրանց կողմից հստակ արձագանքներ չկան, բայց ինքը, որպես հրավիրող կողմ, շատ կցանականար տեսնել նրանց հավաքին և ի դեմս նրանց տեսնել ընկերոջ, զինակցի, մեր հասարկության անդամի։
Նշենք, որ «Միասին» նախաձեռնությունը ձևավորվել է հետպատերազմյան շրջանում, նախաձեռնության հիմնական անդամները պատերազմի օրերին եղել են առաջնագծում, իսկ պատերազմից հետո համախմբվել են գալիք հաղթանակներին պատրաստվելու մարտավարությամբ։
Լրահոս
0