Ծովագյուղ-Վարդենիս ճանապարհին «BMW»-ն գլորվել է ձորակը. կա զոհ

© Photo : official site of MES of RAДорожно-транспортное происшествие на трассе Цовагюх - Чамбарак (29 августа 2021). Гегаркуник
Дорожно-транспортное происшествие на трассе Цовагюх - Чамбарак (29 августа 2021). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 29-ին, ժամը 15:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
ՊՊԾ ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Մահվան ելքով ավտովթար` Կոտայքի մարզում. 28-ամյա կնոջ դին հայտնաբերվել է մեքենայից դուրս
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի մոտակա ձորակը (մոտ 3 մ):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Զ․ Մ․-ն (ծնված 1997 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ձորակից և հոսպիտալացվել Ճամբարակ քաղաքի ԲԿ, որտեղ Ռ․ Մ․-ն մահացել է։
Լրահոս
0