Գերին կարող է ծանրոցներ ստանալ տնից, նամակ ուղարկել. Ժնևյան կոնվենցիան է ասում. ո՞ւմ դիմել

© Sputnik / Aram NersesyanВстреча группы армянских военнопленных в аэропорту "Эребуни" (3 июля 2021). Ереван
Встреча группы армянских военнопленных в аэропорту Эребуни (3 июля 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Երեկվա ռազմագերիները չպետք է իրենց մեղավոր և թերի զգան, իսկ իշխանություններն ու հասարակությունը պարտավոր են աջակցել նրանց և օգնել վերադառնալ սովորական կյանքին:
«Վատ բան է ռազմագերի լինելը»,-ակնհայտ է հայտարարում ԱՄՆ-ի բանակի զինվորների համար նախատեսված հուշագիրը, որում անազատության մեջ հայտնված զինծառայողների համար առաջարկվում է «Ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևյան կոնվենցիան» հայտարարել դաշտային կանոնադրություն։
Անփառունակ ավարտված Արցախյան պատերազմից հետո մենք կոնվենցիայի մասին շատ ենք լսում, բայց քիչ բան գիտենք։ Մինչդեռ յուրաքանչյուր գերի ընկած (տվյալ դեպքում՝ ադրբեջանցիներին գերի ընկած) զինծառայող կարող է նամակներ և ծանրոցներ ստանալ տնից, ամեն ամիս նախապես պայմանավորված քանակով նամակներ ուղարկել, հայտնել ընտանիքին, որ գերի է ընկել, պահպանել իր դավանանքը։ Սրանք երաշխիքներից ընդամենը մի քանիսն են, էլի կան։
Туристы на канатной дороге в Цахкадзоре - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Ինչու Վարդենիսը, Ծաղկաձորը թուրքերեն անուններ ունեին. նույնկերպ Բաքվի Արմենիքենդ էլ ՀՀ է
Օրինակ՝ գերիների վրա տարածվում են նույն օրենքներն ու կարգադրագրերը, ինչ հակառակորդի բանակի համար։ Կրկին օրինակներ. այո, գերուն կարելի է պատժել կանոնների խախտման համար, բայց պատիժը չի կարող դաժանությամբ ուղեկցվել։
Իսկ այս մեկն առհասարակ դժվար է պատկերացնել․«Եթե դուք գերեվարված սպա եք,-պարզաբանում է կոնվենցիան,-ապա ողջունեք հակառակորդի՝ միայն ձեզ հավասար կամ ավելի բարձր կոչում ունեցող սպաներին։ Դուք պիտի օգտագործեք ձեր ռազմական ողջույնը, այլ ոչ թե հակառակորդինը: Ռազմական հարգանքի և կարգապահության այլ հարցերի վերաբերյալ ունեք նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ հակառակորդի բանակի համանման զինծառայողը»: Այ այսպես, ոչ ավել, ոչ պակաս... Կարճ ասած՝ զինվորական համազգեստով դժբախտության մեջ ընկած մարդկանց համար գլխավոր փաստաթուղթը տեղն է դնում ամենակարևորը` դուք ռազմագերի էք, ոչ թե հանցագործ։
Եվ իսկույն էլ հարց է ծագում` ո՞ւմ դիմել, եթե կոնվենցիան խախտվում է։ Սկսած առաջին համաշխարհային պատերազմից հակամարտող երկրներն ընտրում էին, այսպես կոչված, հովանավոր տերություն, չեզոք միջնորդ երկրին՝ պատերազմող երկրների միջև բողոքների և դժգոհությունների քննարկման և կարգավորման համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, օրինակ, Ամերիկայի համար նման երկիր էր Շվեյցարիան։ Մեզ համար ո՞րն է։
Նա արգելեց թուրքերին ֆես դնել, կամ Մուստաֆա Քեմալի ո՞ր խոսքերը չպետք է անտեսեն հայերը
...Անցնենք առաջ։ Այսպես թե այնպես, վաղ թե ուշ, ինչ–որ վիճակում բոլոր գերիները տուն են վերադառնում։ Նրանք, ովքեր դիտել են ռեպորտաժներն այն մասին, թե ինչպես են Երևանի «Էրեբունի» օդանավակայանում դիմավորում Բաքվից վերադարձող մեր տղաներին, հավանաբար ուշադրություն են դարձրել, որ ժամանողներին գրեթե վազքով նստեցնում են ավտոբուս, պարսպի մյուսկ կողմում ինչ-որ տեղ դիմավորողներն այս ու այն կողմ են վազում, փորձում են նայել ու ճանաչել եկածներին, ավտոբուսն արագ հեռանում է և վերջ։ Այնպիսի տպավորություն է, որ տուն վերադարձող գերիները ինչ-որ բանի համար պիտի քաշվեն, իսկ դիմավորողները՝ ամոթից մեռնեն, որ իրենց որդիներին, եղբայրներին, թոռներին ոչ թե շքերթում հպարտ կանգնած են տեսնում, այլ կախված գլուխներով ու հպանցիկ։
Մինչդեռ գերության մեջ հայտնված զինվորը, եթե նա, իհարկե, կամավոր չի հանձնվել թշնամուն կամ գերության մեջ հայրենիքին չի դավաճանել, նույն զինվորն է, միայն թե չնախատեսված հանգամանքների բերումով անազատության մեջ է հայտնվել։ Այդպես կարող է յուրաքանչյուրի հետ պատահել, հո խարակիրի չեն անելու, ինչպես ընկեր Ստալինն էր կտակել...
На дороге из Степанакерта в Шуши установлен КПП российских миротворцев (13 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
«Քոչարի», «Քարահունջ» օղի և «Արցախ» երգ, բայց Ստեփանակերտ այցելելը հետաձգվում է
Ահա թե ինչպես են վարվում ֆրանսիացիները․այնտեղ գերության մեջ անցկացրած ամիսները հաշվում են որպես պատերազմի պայմաններում անցկացրած ժամանակ։ Եթե զինվորը գերության մեջ 3-ից ավելի ամիս է անցկացնում (հայերի դեպքում՝ շուտով մեկ տարի կլինի), կենսաթոշակի կարելի է անցնել հինգ տարի շուտ։
Բացի այդ, մինչև 75 տոկոս զեղչ է տրվում երկաթուղով երթևեկության ժամանակ (Հայաստանում երկաթուղու հետ կապված հարցն առայժմ արդիական չէ), հատուկ բուժօգնություն, հաշմանդամություն ստացածներին՝ լրացուցիչ աջակցություն անվճար պրոթեզների, բժիշկ-մասնագետների խնամքի տեսքով։
Կանադա. «Բարձր կենսաթոշակ և անվճար բժշկական սպասարկում, կյանքի ապահովագրություն, հողի տրամադրում։ Պատերազմի կանադացի վետերանները հասարակության արտոնյալ մասն են, նրանցով հպարտանում են»:
Մեծ Բրիտանիա. Այստեղ նախկին ռազմագերիներին օգնություն ցուցաբերող գերատեսչությունում կա ստորաբաժանում, որն օգնում է մարդկանց սեփական գործ սկսել։ Այդ դեպքում հնարավոր է 2500 ֆունտ ստերլինգ անհատույց փոխատվության տրամադրում։
ԱՄՆ․ գերի ես ընկել՝ աշխատավարձդ շարունակում է կուտակվել, կոչումները շնորհվում են նույն ռեժիմով (հայտնի են դեպքեր, երբ մարդը գերի է ընկել կապիտանի կոչումով, իսկ վերադարձել է որպես գնդապետ), նախկին ռազմագերիներն ավանդաբար պարգևատրվում են մի քանի շքանշաններով ու մեդալներով, որոնց թվում հատուկ ուշադրության են արժանի «Մանուշակագույն սիրտը» և «Ռազմագերու մեդալը»։
Սակայն գլխավոր մրցանակը հասարակության հարգանքն է։ Իհարկե, վերադարձածների ճակատագրերը տարբեր կերպ են դասավորվում, ոչ բոլորը կարող են հարմարվել նախկին կյանքին, իսկ ոմանք, ընդհակառակը, նոր բարձունքներ են նվաճում․իշխանության և հասարակության խնդիրն է օգնել հասնել դրան։
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է արել փոխանակել գերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով
Հայաստան. Վերջերս պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց, որ շատ բողոքներ է ստանում քաղաքացիներից՝ նախարարության հետ կապված իրավաբանական և սոցիալական փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ կապված։
Եվ ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգեց վերակազմակերպել աշխատանքը։ Գերությունից վերադարձածների ճակատագրերի վրա ուղղակիորեն չի ազդում, բայց գործողությունների վեկտորը ճիշտ է ընտրված: Արդեն լավ է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն