Հայաստանը «Սպուտնիկ-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ է ստացել

© Photo : Facebook / ՀՀ առողջապահության նախարարություն"Սպուտնիկ V" պատվաստանյութի հերթական խմբաքանակը հասել է Հայաստան
Սպուտնիկ V պատվաստանյութի հերթական խմբաքանակը հասել է Հայաստան - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը` 15000 անձի համար:
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Հայաստանը ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակ է ստացել, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ветеринарный врач делает отметку в паспорте животного после вакцинации от COVID-19 в ветеринарной клинике в Москве - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2021
ԵՄ-ում հայաստանյան պատվաստումների սերտիֆիկատների ճանաչման հարցը ընթացքի մեջ է. ԱՆ
Նշվում է, որ հերթական խմբաքանակը երկրորդ դեղաչափը ստացողների համար է, նախատեսված է 15000 անձի համար: Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է:
Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասողները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 275–ով և դարձել 241 611:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8964 մարդ, կատարվել է 1 534 770 թեստավորում, առողջացել են վարակվածներից 226 665-ը: Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4830 է։
«Դուք գնացեք, թող իրենց հերթ չհասնի». համաճարակաբանը՝ Covid-ի դեմ պատվաստումների մասին
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ օգոստոսի 29-ի դրությամբ, կատարվել է 275138 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 176552, երկրորդ դեղաչափ` 98586։
Լրահոս
0