Հայաստանում նոր որակի բենզալցակայաններ կհայտնվեն. էկոնոմիկայի նախարար

© Sputnik / Aram Nersesyan Бензоколонка
Бензоколонка - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Նոր բենզալցակայաններում ինքնասպասարկում է նախատեսվում, ինչը կնվազեցնի բենզինի գինը։ Ներդրողը խոստանում է հատուկ ուշադրություն դարձնել վառելիքի պահեստարանների որակին ու անվտանգությանը։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ծառայությունների նոր որակով բենզալցակայանների ցանց կհայտնվի։ Արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ հանդիպելուց հետո տեղեկությունը լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Արևմտյան երկրների բենզալցակայաններում հիմնականում ինքնասպասարկումն է տարածված (որպես կանոն այնտեղ աշխատողներ չկան)։  Դա թույլ է տալիս նվազեցնել բենզինի արժեքը։
Заправочная станция со сжиженным газом в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Հեղուկ գազի պակաս և գնաճ Հայաստանում. ինչու չի նահանջում վառելիքային ճգնաժամը
«Այնտեղ կարող են բենզինը նույնիսկ զեղչով վաճառել, քանի որ փոքր խանութներ են կից գործում։ Սուրճն ու շոկոլադը, որ կողքից գնում եք, նրանց հավելյալ եկամուտ է բերում, ինչի հաշվին նույնպես կարող են իջեցնել բենզինի գինը», – հավելել է Քերոբյանը։
Նախարարը հավելել է, որ վառելիքի որակի առումով ավելի բարձր պահանջներ է դրվում բենզինի կամ գազի պահեստարանների առաջ, դրանց հրդեհային անվտանգության և մաքրության նկատմամբ։
Նոր բենզալցակայանների հետ կապված ներդրում է ուզում իրականացնել արտասահմանյան խոշոր մի ընկերություն, որի հետ բանակցությունները բավական առաջ են գնացել. այժմ քննարկվում են նման լցակայանների շահագործման համար թույլտվություն ստանալու ընթացակարգերը։
«Ընկերությունը ո՛չ ռուսական է և ո՛չ էլ եվրոպական, այլ մանրամասներ թույլ տվեք դեռ չհայտնել։ Բայց այն բավական խոշոր և հայտնի ընկերություն է», – ասաց նախարարը։
Հեղուկ վառելիքի շուկայում գնանկում կա. նոր բենզալցակայանների ցանց կունենանք. Քերոբյան
Նշենք, որ Հայաստանում այսօր բենզալցակայանների 4 խոշոր ցանց է գործում։ Այնուամենայնիվ, ավտոմեքենաների մեծ մասը դեռ գազով է շահագործվում (սեղմված, իսկ վերջին 1-2 տարվա ընթացքում նաև հեղուկ)։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն