00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կազմակերպվա՞ծ են հանձնել Խծաբերդը և Հին Թաղերը. քրգործով միակ անցնողը մանրամասներ հայտնեց

© Sputnik / Aram NersesyanФлаг Азербайджана в селе Тагавард
Флаг Азербайджана в селе Тагавард - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Բաժանորդագրվել
Փոխգնդապետ Արսեն Ղազարյանը, ըստ հարուցված քրգործի, միակ մեղավորն է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման, 62 զինծառայողների գերեվարվելու համար։ Նրա փաստաբանը հարց է բարձրացնում` ինչպե՞ս է ստացվել, որ հենց այդ օրը կապը կորել է։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Շատերը կարծում են, որ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման մեջ մեղավոր են ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, սակայն իրավապահ մարմինները գտնում են, որ պարտության միակ պատասխանատուն փոխգնդապետ Արսեն Ղազարյանն է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանն` անդրադառնալով Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման և, այդպիսով, 62 շիրակցիների գերեվարման համար մեղադրվող Ղազարյանի դեմ հարուցված քրգործին։
© YouTube / Screenshot / a1plusСтоп-кадр с пресс-конференции на тему села Хцаберд
Стоп-кадр с пресс-конференции на тему села Хцаберд - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Стоп-кадр с пресс-конференции на тему села Хцаберд
Ասուլիսի ժամանակ
Արսեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով` նա մեղադրվում է հրամանը չկատարելու, մարտական դիրքերը թողնելու, զենք գործադրելուց հրաժարվելու մեջ։
«Ղազարյանին առաջադրված մեղադրանքը խիստ անորոշ է, քանի որ չի հստակեցվում, թե, օրինակ, երբ նրան մեղադրում են զենք չգործադրելու մեջ, ապա ո՞ր շրջանում, ո՞ր դրվագում է նա նման քայլ արել»,–ասաց փաստաբանը` հավելելով, որ Ղազարյանին վերագրվող մեղադրանքում գրված է, որ նա չի կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և չի կազմակերպել իր ենթակա 62 անձանց նահանջը։
Ինչո՞ւ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերն անցան Ադրբեջանին. Արտակ Բեգլարյանն իր վարկածն է ասում
Հովհաննիսյանը մանրամասներ պատմեց դեպքից. նրա խոսքով՝ պատերազմից հետո Ղազարյանն իր ենթակա 100 անձից բաղկացած զորամիավորմամբ մեկնել է Հին Թաղեր և Խծաբերդ, տեղակայվել են ըստ վերադասի կողմից տված հրամանի։
Ղազարյանը մի քանի տասնյակ անձանց հետ եղել է այլ հատվածում, իսկ 60 անձը՝ այլ վայրում։ Ղազարյանին տված ռադիոկապի միջոցները չեն գործել։ Բացի այդ, ըստ փաստաբանի, դեկտեմբերի 13-ին հայկական կապի օպերատորները կապն անջատել են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում։ Նույն օրն էլ գրավում են գյուղերը։
«Այստեղ է, որ թաղված է շան գլուխը, և իրավապահները պետք է առաջին հերթին պարզեն` ինչպես եղավ, որ հենց դեկտեմբերի 13-ին կապն անջատվեց և հնարավոր չեղավ պաշտպանություն կազմակերպել։ Հարցն այն է, որ ռադիոկապը չի գործել, իսկ բջջային կապն էլ անջատել են հարձակման ժամանակ»,-ասում է Հովհաննիսյանը։
Церемония награждения военнослужащих в одной из воинских частей (29 января 2021). Армения - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2021
Խծաբերդում զոհված 9 զինծառայող հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով
Նրա խոսքով` Ղազարյանն ու իր ենթակայության ներքո գտնվողները զինված են եղել միայն ինքնաձիգներով, իսկ դեկտեմբերի 13-ին ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատներն են մինչև ատամները զինված մի քանի հարյուր հոգով հարձակվել։ Ըստ պաշտպանի` Ղազարյանն իր թիմով կռվել է մինչև վերջին փամփուշտը` բառի բուն իմաստով, իսկ հետո նահանջել են ավելի բարենպաստ դիրքեր, ինչի համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել։ Իսկ 62 զինվորների հետ, որոնք գերեվարվել են, այդպես էլ կապ հաստատվել չի ստացվել` ռադիոկապը չի գործել, բջջային կապն էլ անջատված է եղել։
Բացի այդ, ըստ փաստաբանի, Ղազարյանը պատասխանատու է եղել միայն Խծաբերդի համար, բայց մեղադրում են նաև Հին Թաղերում կատարված գործողությունների մեջ։
Ղազարյանն ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն` ասելով, որ դրանք իր համար ծիծաղելի են։ Նրա խոսքով` բոլորը գիտեն, որ ինքն այն սպան չէ, որը մարտադաշտում զինվորին մենակ է թողնում։
Боевая позиция Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2020
Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ կապը կորել է. ՊԲ
«Դեկտեմբերի 13-ին` հարձակումից առաջ, հակառակորդի ստորաբաժանման ղեկավարը փորձեց բանակցություններ վարել` պահանջեց հանձնել զենքերն ու 20 րոպեում տարածքը լքել։ 20 րոպե անց հարձակում գործեցին` 12-15 անգամ նրանց ուժերը շատ էին։ Ոչ մի օգնություն չի ցուցաբերվել մեզ, իսկ հարձակման պահին բջջային կապ չի եղել»,–ասաց Ղազարյանը` հավելելով, որ ինքն այս ամենում ամենացածր օղակն է եղել, որն անձակազմի հետ է անմիջապես շփվել։
Հարցին, թե հնարավո՞ր է` կազմակերպված է եղել այդ գյուղերը հանձնելը, Ղազարյանը պատասխանեց, որ չի բացառվում։
Ի դեպ, Ղազարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, որի վերաբերյալ քննությունը կկայանա վաղը։
Հիշեցնենք, որ Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից մի մասը հայրենիք են վերադարձվել։ Գերիների հարազատները քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ. նրանք պահանջում էին, որ իրավասու որևէ մեկը պատասխանի` ինչո՞ւ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց իրենց երեխաները գերեվարվեցին:
Լրահոս
0