Լավրովը խոսել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր հենարանների մասին

© Sputnik / Asatur YesayantsГлава МИД России Сергей Лавров (6 мая 2021). Еревaн
Глава МИД России Сергей Лавров (6 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լավրովը մասնակցել է Մամաև Կուրգանում Ստալինգրադի ճակատամարտին մասնակցած զորամասերի և ստորաբաժանումների 11 դրոշների հանդիսավոր հանձնմանը «Ստալինգրադի ճակատամարտը» թանգարանին:
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը միշտ հենվել է արժանապատվության, ճշմարտության և արդարության վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ու հրավիրել Մոսկվա
«Այն, ինչ անում է մարզը, մարզպետը այդ հիշողությունը պահպանելու և ամրապնդելու համար, կարծում եմ՝ մեծ նշանակություն ունի մեր երկրի ապագայի համար, այդ թվում՝ մեր արտաքին քաղաքականության ապագայի համար, քանի որ այն միշտ հենվել է արժանապատվության, ճշմարտության և արդարության վրա», - ասել է նա:
Օգոստոսի 30-ին Սերգեյ Լավրովը մասնակցել է Մամաև Կուրգանում Ստալինգրադի ճակատամարտին մասնակցած զորամասերի և ստորաբաժանումների 11 դրոշների հանդիսավոր հանձնմանը «Ստալինգրադի ճակատամարտը» թանգարանին: Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի հետ ՌԴ արտգործնախարարը ծաղիկներ է խոնարհել «Փառքի պանթեոն» հուշահամալիրում, որից հետո նրանք այցելել են մարշալ Վասիլի Չույկովի շիրիմին ու ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին:
Լրահոս
0