00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մերժվածներն» ու «կապիտուլյանտները» ստիպված են ընդհանուր լեզու գտնել

© Sputnik / Asatur YesayantsПотасовка в Парламенте Армении во время очередного заседания (25 августа 2021). Еревaн
Потасовка в Парламенте Армении во время очередного заседания (25 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Բաժանորդագրվել
Ոչ թե լեզվակռիվ՝ պետության համար նշանակալի գաղափարի, այլ բախումներ՝ անձնական գնահատականների պատճառով․ ահա թե ինչից են սկսել Հայաստանի նոր գումարման Ազգային ժողովի պատգամավորները։ Իշխող ուժի և ընդդիմության հաշվարկների սխալների մասին`Sputnik Արմենիայի հոդվածում։
ՀՀ նոր խորհրդարանը, որը սկսել է նիստեր անցկացնել, բայց այդպես էլ իրական աշխատանք չի սկսել, ավելի ու ավելի է հիշեցնում առասպելական Գադյուկինո գյուղը, որտեղ անընդհատ անձրև է գալիս։
Կհարցնեք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում ներկայիս Ազգային ժողովը։ Դատելով նիստերի դահլիճում հնչող բացականչություններից՝ դա ոչ թե «համարձակների» և «ազնիվների» ժողով է, այլ, ավաղ, «կապիտուլյանտների» ու «մերժվածների»։ Հայերը շարունակում են կատաղի ներքին պայքարը, մինչդեռ հակառակորդը խրամատավորվում և ամրապնդվում է մեր պետության ինքնիշխան տարածքում և փակում է ճանապարհները՝ ամբողջական բնակավայրեր արգելափակելով։

Իշխող ուժի ընտրովի նրբանկատությունը

Խորհրդարանի առաջին նիստերը ցույց տվեցին, թե որքանով է իշխող ուժը, ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, «հետևում» ժողովրդավարական սկզբունքներին, որոնց հրապարակայնորեն և բազմիցս երդվում էր հավատարիմ լինել։
Հերիք էր, որ ընդդիմադիրներից ինչ-որ մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվաներ «կապիտուլյանտ» ոչ այնքան հաճելի բառով, որպեսզի բոլոր իշխանական պատգամավորներն անհապաղ ծառս լինեին։
Ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս. Գեղամ Նազարյանը պատմել է իր առողջական վիճակի մասին
Մինդեռ հարց է ծագում․ իսկ ո՞վ է առաջինը սկսել պիտակավորել հակառակորդներին։ Արդյո՞ք պարոնայք «հեղափոխականները» չէին, որոնք «թավշի» օրերին երրորդ նախագահին ու նրա կողմնակիցներին «մերժվածներ» կնքեցին։
Այս դեպքում ինչո՞ւ հիմա, երբ հայ հասարակության զգալի մասն իշխող ուժի ղեկավարին իսկապես «կապիտուլյանտ» է համարում, իշխող ուժն արգելում է բարձրաձայնել այդ տեսակետը երկրի խորհրդարանում։
Ադրբեջանի իշխանություններն Արցախում մարտական գործողությունից ի վեր բարձրագույն մակարդակով հրապարակավ ծաղրում և վերջին բառերով հայհոյում են հայկական ղեկավարությանը։ «Հե՜յ, Փաշինյան», «Ի՞նչ է պատահել, Փաշինյան» («Nə oldu Paşinyan») և նմանատիպ այլ դիմալաձևերը մինչև օրս բոլոր հայերի ականջներում են։ Ավելին՝ Հայաստանը հրապարակավ «չստացված պետություն» են անվանում։
Հավատացեք՝ ՀՀ իշխանությունների և առհասարակ պետության մասին նման բան լսելը, մեղմ ասած, տհաճ է, անգամ՝ վարչապետի ամենակատաղի հակառակորդների համար։ Մեր պետության ղեկավարությանը վիրավորելով՝ հակառակորդն ամբողջ ազգին է վիրավորում։ Բոլորս ենք մեզ ստորացված զգում։ Բայց այս ամբողջ ընթացքում այդպես էլ չտեսանք, որպեսզի ԱԳՆ-ն, ՀՀ ԱԺ նախագահը կամ խորհրդարանն առհասարակ հանդես գային պաշտոնական Բաքվի վարքագծի դատապարտմամբ։
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
ԱԺ–ում թեժ է, կամ «ռազբորկա» հիշեցնող նիստեր. ուշագրավ լուսանկարներ
Ադրբեջանի պարագայում մեր քաղաքական ղեկավարությունն ու իշխանամետ պատգամավորներն ինքնազսպման հրաշքներ և ուղղակի շշմեցուցիչ քրիստոնեական համեստություն են դրսևորում՝ հարվածի համար դեմ տալով ոչ միայն աջ, այլև ձախ այտը։
Ինչո՞ւ իշխանական պատգամավորներին չի վիրավորում Բաքվի, այսպես կոչված, «Ռազմավարների զբոսայգին», որտեղ հայ զինվորներին ներկայացնող մանեկենների գլխին են խփում, քիթն են քաշում ու թքում են դեմքին, բայց հունից հանում է ընդդիմության շուրթերից հնչած «կապիտուլյանտ» բառը։
Եթե նրանց խելքը հերիքում է զգացմունքները կառավարելու և Ադրբեջանի իշխանություններին «ապուշը դու ես» ոճով չպատասխանելու համար, ապա ի՞նչն է նույն իշխող ուժին խանգարում հաստատակամություն ցուցաբերել և ընդդիմության հետ բանավեճերում չկորցնել ինքնատիրապետումը։
«Թավշյա հեղափոխության» արշալույսին բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ երդվում էր, որ Հայաստանը կազատվի հին բարքերից՝ հռչակելով ժողովրդավարական սկզբունքների գերակայությունը։ Այն մասին, որ հեղափոխական ազատությունն ավարտվել է, ահազանգեց ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ցույց տված մուրճը։
«Սա դեռ ժուռնալն է». քաղտեխնոլոգը` Ազգային ժողովում կատարվողի մասին
Մուրճից վատ բաներ էլ կան։ Օրինակ՝ առաջնորդի դիմանկարները, որոնք փակցված են բոլոր աստիճանի պաշտոնյաների աշխատասենյակներում (մինչդեռ հեղափոխությունից հետո պատերից պոկում էին նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դիմանկարները՝ անձի պաշտամունքը բացառելու համար)։
Կամ «Զվարթնոց» օդանավակայանում առաջնորդի դիմավորման արարողությունը: Ի դեպ, Փաշինյանին դիմավորում էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի ամբողջ կազմը, այն էլ այնպիսի տեսքով, ասես նա վերադարձել էր ոչ թե Ղրղզստանում՝ Իսսիկ Կուլի ափին ԵԱՏՄ շրջանակում հերթական հանդիպումից, այլ ամենաքիչը Ադրբեջանից՝ վերադարձնելով բոլոր գերիներին և պայմանավորվելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։
Այդ տրամաբանությանը հետևելով՝ մեզ առանձնապես բան չի մնացել անելու․ Հայաստանի յուրաքանչյուր մարզում մեկական հուշարձան տեղադրել՝ անմահացնելով «թավշյա առաջնորդին», այսպես ասած, կյանքի օրոք։ Եվ եթե ոչ ոսկե (առավել ևս, որ մեր ոսկու հանքերը գնալով պակասում են, հակառակորդինը՝ գնալով ավելանում), ապա, ծայրահեղ դեպքում, պղնձե։
Спикер НС Ален Симонян беседует с депутатом Сисаком Габриеляном на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Նորմալ չեմ համարում, որ որևէ մեկը մյուսին անվանի «արա». ԱԺ նախագահ
Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (որի գործողությունները միայն դառը քմծիծաղ են առաջացնում), փորձելով հաճոյանալ կուսակցության շեֆին, արդյունքում նրան արջի ծառայություն է մատուցում։ Անվտանգության ծառայության աշխատակիցներին ներգրավելու միջոցով կին պատգամավորին նիստերի դահլիճից ուժով դուրս բերելն ամենևին էլ խելացի քայլ չէ ու իշխանություններին հաստատ միավորներ չի ավելացնի։
Հիշում եմ՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության ստորագրման գիշերը, այն բանից հետո, երբ ամբոխը ջարդուփշուր արեց վարչապետի կաբինետը, Փաշինյանն ուղիղ եթերում վրդովվեց՝ հարցնելով, թե ինչու են այդպիսի թվով առողջ տղամարդիկ Երևանում, այլ ոչ թե առաջնագծում։
Հիմա, նայելով խորհրդարանում անվտանգության ծառայության աշխատակիցների թվին, Հայաստանի քաղաքացիների մոտ միանգամայն տրամաբանական հարց է առաջանում․ իսկ գուցե ավելի նպատակահարմար է նրանց բոլորին սահմա՞ն ուղարկել՝ մարտական դիրքերը պահպանելու, 18 տարեկան տղաների, չվարժված և անփորձ տղաների փոխարեն․.. Ինչո՞ւ են այդպիսի ուժեր կուտակվում ԱԺ-ում։ Թե՞ Փաշինյանը ներքին ընդդիմախոսներից ավելի շատ է վախենում, քան արտաքին հակառակորդներից․..

«Կապիտուլյանտը կապիտուլացիա ստորագրեց» ճիչերը նույնպես չեն օգնի

«Ծայրահեղական» ընդդիմությունը ևս իրեն շատ կանխատեսելի պահեց։ Կռիվների մեջ ընկնելը, հակառակ կողմին ցուցադրաբար «կապիտուլյանտներ» կոչելը ոչ միայն առանձնապես օրգինալ չէ, այլև բացարձակ անօգուտ է։ Չէ՞ որ հակամարտությունը պտտվում է ոչ թե ինչ-որ կարևոր նպատակի, օրակարգի, այլ՝ անձնական գնահատականների շուրջ։
Շշեր շպրտելը նույնպես տպավորիչ չէ։ Շատ ավելի ազդեցիկ կլիներ, եթե միմյանց վրա մանդատներ շպրտեին։ Բայց չէ՜։ Նման սխրանքի նրանք պատրաստ չեն։ Առանց բացառության բոլոր «ժողովրդի ընտրյալները» աչքի լույսի պես պահում են իրենց պատգամավորական «կազմերը»։
«Մի քանի հոգով հարձակվեցին վրաս». Ղազինյանն ասում է` եթե ՆԱՏՕ–ի զորքն էլ բերեն` չեն լռելու
Բայց ընդդիմությունը պետք է հասկանա․ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, ինքը պատասխանատու է ճիշտ այնքան, որքան իշխող ուժը։
Իշխան Սաղաթելյանը, որը հիմա ԱԺ փոխխոսնակն է, ժամանակին վստահեցնում էր, որ եթե ընդդիմությունը համոզվի, որ ԱԺ-ում ինչ-որ բանի հասնելն անհնար է, ապա մանդատները կհանձնի ու դուրս կգա փողոց։ Մնում է հասկանալ, թե ինչ են անելու փողոցում։ Բղավել «կապիտուլյանտը կապիտուլացիա ստորագրե՞ց»... Այդ ժամանակ արդեն ուշ կլինի։ «Նիկոլ՝ դավաճան» կարգախոսն էլ այլևս չի օգնի ընդդիմությանը, որը համաձայնել է խաղալ իշխող ուժի կանոններով։

Ելք կա՞ արդյոք

Հայաստանն առաջին հայացքից փակուղային իրավիճակում է հայտնվել, բայց անգամ ներկայիս պայմաններում կարելի է և պետք է շփման եզրեր գտնել։ Հիմա ամենակարևորը պաշտպանությունն է և երկրի անվտանգության պահպանությունը։
Տեխնիկական կանեփի աճեցումը, էլեկտրամոբիլների համար պղնձի օգտագործումն ու մյուս համաշխարհային տնտեսական թրենդները, որոնց մասին անընդհատ խոսում է Փաշինյանը, մոտ ժամանակներս Հայաստանի պաշտպանության խնդիրը չեն լուծելու։ Անհրաժեշտ է ոտքի կանգնեցնել պաշտպանական արդյունաբերությունը։ Ռազմարդյունաբերական ձեռնարկությունները, որոնք շուրջօրյա ռեժիմով էին աշխատում Արցախում մարտական գործողությունների ժամանակ (ինչպես հավատացնում էր այն ժամանակվա ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը), հիմա էլ պետք է երեք հերթափոխով աշխատեն։
Потасовка в Парламенте Армении во время очередного заседания (25 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
«Արան դո՛ւ ես, այ տղա». ԱԺ–ում հերթական իրարանցումը եղավ, ուղիղ եթերը դարձյալ ընդհատվեց
Ինչո՞ւ իշխող ուժը ջանքերը չի միավորում ընդդիմության հետ՝ պաշտպանության ոլորտի հարցերը լուծելու համար։ Դեռևս նախորդ գումարման խորհրդարանի նիստերի ժամանակ վարչապետը վրդովվում էր, որ ադրբեջանական հետախուզությունը նույնիսկ ջանքեր գործադրելու կարիք չունի տեղեկություններ հավաքելու համար, քանի որ հայ պատգամավորները հրապարակավ մատնում են գաղտնի տեղեկատվությունը իրենց հարցերով և հայտարարություններով:
Ուրեմն հանձնաժողով ստեղծեք՝ ինչպես իշխանական, այնպես էլ (պարտադիր) ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ, որը կվերահսկի գործընթացները և պաշտպանության ոլորտում ընդունված որոշումների իրագործումը։ Թող ընդդիմությունն էլ տեղյակ լինի, թե գործադիր իշխանությունն ինչ է անում երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Եթե այդ ուղղությամբ իսկապես հստակ քայլեր են ձեռնարկվում, ապա ընդդիմությունը պետք է իմանա այդ մասին։
Դա ձեռնտու կլինի բոլոր կողմերին, առաջին հերթին՝ հենց իշխող ուժին. հնարավորություն կստեղծվի կոնկրետ գործերի փաստեր ներկայացնել (եթե այդպիսիք կան) և ընդդիմությանը ներքաշել երկրում տեղի ունեցող գործընթացների մեջ։ Մասնակցելով այդ աշխատանքներին՝ ընդդիմությունն այլևս չի կարողանա խուսափել պատասխանատվությունից և վաղը հայտարարել, թե ոչինչ չի իմացել կատարվածի մասին։
Սադրել է իշխանությունը. Սեյրան Օհանյանը չհերքեց, որ շշով հարվածել է Հայկ Սարգսյանին
Բացի այդ, Փաշինյանը պետք է հասկանա, որ աղքատիկ կադրային բազա ունի․ միևնույն մարդկանց տեղափոխումը խորհրդարանից կառավարություն և հակառակը չի բարձրացնում նրա թիմի աշխատանքի որակը։ Ժամանակն է պրոֆեսիոնալներ ներգրավել ընդդիմադիր թիմից։ Այդ դեպքում, գուցե, աշխատանքը գոնե մի քիչ կկարգավորվի։
«Մերժվածներն» ու «կապիտուլյանտները» ստիպված են ընդհանուր լեզու գտնել, հակառակ դեպքում ՀՀ խորհրդարանը, ինչպես վերոհիշյալ Գադյուկինո գյուղը, հեղեղը կքշի-կտանի և վերջ։
Լրահոս
0