00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բռնի անհետացումների զոհերի օրը Միրզոյանն աշխարհին հիշեցրել է Բաքվում պահվող գերիների մասին

© Photo : Facebook / Արարատ Միրզոյան - Ararat MirzoyanСпикер Национального Собрания Армении Арарат Мирзоян на встрече с министром иностранных дел Литвы Габриэлюсом Ландсбергисом (13 мая 2021). Вильнюс
Спикер Национального Собрания Армении Арарат Мирзоян на встрече с министром иностранных дел Литвы Габриэлюсом Ландсбергисом (13 мая 2021). Вильнюс - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Բաժանորդագրվել
Միրզոյանը կոչ է անում մեր միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին հայ գերիների ազատ արձակման հարցում ակտիվացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա:
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի– Sputnik. Բռնի անհետացումների զոհերը փաստացի զրկված են բոլոր իրավունքներից՝  ազատության, անձի անվտանգության, ինքնության, արդար դատավարության: Ցավոք, շատ դեպքերում նրանք զրկվում են նաև կյանքի իրավունքից: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսպես է սկսել իր ուղերձը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Այս խորհրդանշական օրը ցանկանում եմ կրկին բարձրաձայնել և մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդրին: Ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար համարվում են բռնի անհետացման զոհ»,–նշել է նա:
Самолет с освобожденными военнопленными на борту пролетает над аэропортом Эребуни (4 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2021
Ադրբեջանից հայ գերիների վերադարձի գործընթացը կարող է ակտիվանալ աշնանը. Սահակյան
Նախարարն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և պատանդառված քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:
Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը։
«Մինչդեռ, ի շարունակություն Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից վարվող հայատյացության հետևողական քաղաքականության, Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաև նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի և շինծու դատավարությունները»,–նշել է Միրզոյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման անհերքելի վկայություն են: Այս առումով հիշարժան է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստան և Արցախ կատարած այցի արդյունքում հրապարակված զեկույցում Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների որակումը՝ որպես պատերազմական հանցագործություն:
Գերիների հարցն առաջնահերթություն է ՀՀ–ի համար. Միրզոյանը զրուցել է վրացի գործընկերոջ հետ
Նախարարը գնահատելի է համարել բազմաթիվ այլ իրավապաշտպան կազմակերպությունների, ներառյալ՝ Freedom House-ի կողմից խնդրին անդրադարձը, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված պահանջը՝ ողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: 
Встреча группы армянских военнопленных в аэропорту Эребуни (3 июля 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Գերին կարող է ծանրոցներ ստանալ տնից, նամակ ուղարկել. Ժնևյան կոնվենցիան է ասում. ո՞ւմ դիմել
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ երախտիքի խոսք ուղղել Եվրոպական խորհրդարանին, ինչպես նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Նիդեռլանդների, Սլովակիայի, Իտալիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի խորհրդարաններին, բազմաթիվ պետությունների ղեկավարներին, բարձրաստիճան հոգևորականներին, տասնյակ իրավապաշտպաններին, աշխարհահռչակ մշակութային և արվեստի գործիչներին, որոնք, պայքարելով մարդու կյանքի իրավունքի և արժանապատվության հարգման բարձրագույն արժեքների համար, իրենց  հայտարարությունների, կոչերի, ընդունված բանաձևերի, ելույթների և հորդորների միջոցով բարձրաձայնում են հայ գերիների խնդիրը և պահանջում վերջիններիս անհապաղ ազատ արձակումն ու հայրենադարձումը»,–ասել է նա:
Հետևելով օրվա խորհրդին՝ Միրզոյանը կոչ է անում մեր միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին ակտիվացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա՝ պահանջելով հարգել  միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար և անմարդկային պայմաններում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է արել փոխանակել գերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով
 Նշենք, որ 2010թ․ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով իր խորին մտահոգությունն արտահայտեց աշխարհի տարբեր վայրերում բռնի կամ ոչ կամավոր անհետացումների, այդ թվում՝  բռնի կամ ոչ կամավոր ձերբակալությունների կապակցությամբ և օգոստոսի 30-ը հռչակեց որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։
Լրահոս
0