https://arm.sputniknews.ru/20210830/stambulic-yerevan-gotkatexi-hatvacum-1032-gram-voski-e-texpoxel-peki-bacahaytum-28826407.html
Ստամբուլից Երևան գոտկատեղի հատվածում 1032 գրամ ոսկի է տեղափոխել. ՊԵԿ–ի բացահայտումը
Ստամբուլից Երևան գոտկատեղի հատվածում 1032 գրամ ոսկի է տեղափոխել. ՊԵԿ–ի բացահայտումը
Sputnik Արմենիա
«Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո ՀՀ քաղաքացուն զննել են և գոտկատեղի հատվածում բազմաթիվ ոսկյա զարդեր հայտնաբերել։ 30.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-30T12:31+0400
2021-08-30T12:31+0400
2021-08-30T12:36+0400
տեսանյութեր
մուլտիմեդիա
ոսկի
մաքսանենգություն
ստամբուլ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28826321_0:0:1275:720_1920x0_80_0_0_631778408eaf3f1ef6d08de058baaeb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Պետեկամուտների կոմիտեն մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ քաշով ոսկյա զարդեր է հայտնաբերել։ՊԵԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ստացել է տեղեկություններ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ոսկյա զարդերի ներմուծման գործընթացին ՀՀ քաղաքացի Ժ.Գ-ի հնարավոր ներգրավվածության մասին:«Օրերս Ստամբուլ-Մինսկ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո ՀՀ քաղաքացին մաքսային հսկողության է ենթարկվել։ Զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ քաշով ոսկյա զարդեր, որոնք թաքցված են եղել քաղաքացու գոտկատեղի հատվածում»,–նշված է հաղորդագրությնա մեջ։Փաստի առթիվ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով (մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով) նախապատրաստվել են նյութեր:ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի ապօրինի ներմուծման հերթական դեպքըՀայտնաբերված ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի:
https://arm.sputniknews.ru/20210813/pek-y-haytnaberel-e-maqsayin-hskoxutyunic-taqcvats-1-5-kg-voskya-zarder-28659623.html
ստամբուլ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28826321_34:0:1180:720_1920x0_80_0_0_f98b84105d252d05eac7fa2e06618080.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , ոսկի, մաքսանենգություն, ստամբուլ, երևան
տեսանյութեր, մուլտիմեդիա , ոսկի, մաքսանենգություն, ստամբուլ, երևան
Ստամբուլից Երևան գոտկատեղի հատվածում 1032 գրամ ոսկի է տեղափոխել. ՊԵԿ–ի բացահայտումը
12:31 30.08.2021 (Թարմացված է: 12:36 30.08.2021) «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո ՀՀ քաղաքացուն զննել են և գոտկատեղի հատվածում բազմաթիվ ոսկյա զարդեր հայտնաբերել։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Պետեկամուտների կոմիտեն մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ քաշով ոսկյա զարդեր է հայտնաբերել։
ՊԵԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ստացել է տեղեկություններ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ոսկյա զարդերի ներմուծման գործընթացին ՀՀ քաղաքացի Ժ.Գ-ի հնարավոր ներգրավվածության մասին:
«Օրերս Ստամբուլ-Մինսկ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո ՀՀ քաղաքացին մաքսային հսկողության է ենթարկվել։ Զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ քաշով ոսկյա զարդեր, որոնք թաքցված են եղել քաղաքացու գոտկատեղի հատվածում»,–նշված է հաղորդագրությնա մեջ։
Փաստի առթիվ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով (մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով) նախապատրաստվել են նյութեր:
Հայտնաբերված ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի: