00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

446 կգ հերոին` 6 ամսում. ՊԵԿ–ը մաքսանենգության դեպքեր է հրապարակել

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցРабота экспертно-криминалистического центра
Работа экспертно-криминалистического центра - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Բաժանորդագրվել
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2021 թվականի 1-ին կիսամյակում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության առանձնակի խոշոր դեպքեր։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հրապարակել է մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեպքերը 2021թ. առաջին կիսամյակում։
Երևանում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել․ պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Պոկեր ու թմրանյութեր. Երևանի Սայաթ-Նովա փողոցում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել
Նշվում է, որ արձանագրվել է բացահայտումների զգալի աճ: 2021-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտման 311 դեպք: 231-ով հարուցվել են քրեական գործեր, 80 դեպքով սկսվել է վարչական վարույթ:
Դեպքերը ներառում են 446 կգ հերոինի, 1 կգ α-PVP, 0.4 կգ մարիխուանայի, 0․3 կգ մեթամֆետամինի, 0.3 կգ մեֆեդրոնի, 0․3 կգ հաշիշի, մոտ 60 գրամ կոկաինի, ԼՍԴ տեսակի թմրանյութի պարունակությամբ 100 բլոտերի, հաշիշի յուղի պարունակությամբ Էլեկտրոնային սիգարետի 114 մուշտուկի, մոտ 69 գրամ տետրահիդրոկաննաբինոլ և այդ թմրանյութ պարունակող 46 քաղցրավենիքի, 15․57 գրամ պսիլոցինի, 5․5 գրամ ՄԴՄԱ–ի, մոտ 1 գրամ DMT–ի, ինչպես նաև թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 18019 դեղահաբի և դեղապատիճի բացահայտումներ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է նաև այլ իրավախախտումներ, այդ թվում՝ 69 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի չհայտարարագրման, 26 հատ փամփուշտի ապօրինի տեղափոխման դեպքեր և այլն:
Ամենախոշոր դեպքը բացահայտվել է տարեսկզբին,երբ Իրանից ներմուծված բեռի մեջ հայտնաբերվել է 351 կգ ընդհանուր քաշով հերոին: Նշված գործով ձերբակալվել է տարբեր քաղաքացիություն ունեցող 6 անձ:
«Տելեգրամի» օգտատերերից խոշոր չափերի թմրանյութեր գնելուց հետո փորձել են վերավաճառել ՀՀ–ում
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքեր են բացահայտվել նաև փոստային առաքանիներում: Վարչության աշխատակիցները Հայաստանից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանուց հայտնաբերել են 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց: Ձերբակալվել է ինչպես առաքանու ուղարկողը, այնպես էլ` ստացողը:
Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանուց էլ վարչության աշխատակիցները բացահայտել են շուրջ 372 գրամ մեֆեդրոն: Թմրամիջոցը թաքցված է եղել առաքված կոսմետիկ միջոցների տարաների մեջ:
Կիսամյակի երկրորդ խոշոր բացահայտումը՝ 95 կգ ընդհանուր քաշով հերոինը, ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են հայ-իրանական սահմանին, Թուրքիայի քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարում։ Նա նախատեսում էր թմրամիջոցները Հայստանից Ուկրաինա տեղափոխել։
Լրահոս
0