https://arm.sputniknews.ru/20210831/446-kg-heroin-vec-amsum-pek-maqsanengutyan-depqer-e-hraparakel-28842549.html
446 կգ հերոին` 6 ամսում. ՊԵԿ–ը մաքսանենգության դեպքեր է հրապարակել
446 կգ հերոին` 6 ամսում. ՊԵԿ–ը մաքսանենգության դեպքեր է հրապարակել
Sputnik Արմենիա
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2021 թվականի 1-ին կիսամյակում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության առանձնակի խոշոր դեպքեր։ 31.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-31T18:00+0400
2021-08-31T18:00+0400
2021-08-31T17:49+0400
հայաստան
հասարակություն
թմրանյութ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1568/20/15682005_0:196:2945:1853_1920x0_80_0_0_666996fc4f1bd2c3be126810d888163d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հրապարակել է մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեպքերը 2021թ. առաջին կիսամյակում։Նշվում է, որ արձանագրվել է բացահայտումների զգալի աճ: 2021-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտման 311 դեպք: 231-ով հարուցվել են քրեական գործեր, 80 դեպքով սկսվել է վարչական վարույթ:Դեպքերը ներառում են 446 կգ հերոինի, 1 կգ α-PVP, 0.4 կգ մարիխուանայի, 0․3 կգ մեթամֆետամինի, 0.3 կգ մեֆեդրոնի, 0․3 կգ հաշիշի, մոտ 60 գրամ կոկաինի, ԼՍԴ տեսակի թմրանյութի պարունակությամբ 100 բլոտերի, հաշիշի յուղի պարունակությամբ Էլեկտրոնային սիգարետի 114 մուշտուկի, մոտ 69 գրամ տետրահիդրոկաննաբինոլ և այդ թմրանյութ պարունակող 46 քաղցրավենիքի, 15․57 գրամ պսիլոցինի, 5․5 գրամ ՄԴՄԱ–ի, մոտ 1 գրամ DMT–ի, ինչպես նաև թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 18019 դեղահաբի և դեղապատիճի բացահայտումներ:Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է նաև այլ իրավախախտումներ, այդ թվում՝ 69 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի չհայտարարագրման, 26 հատ փամփուշտի ապօրինի տեղափոխման դեպքեր և այլն:Ամենախոշոր դեպքը բացահայտվել է տարեսկզբին,երբ Իրանից ներմուծված բեռի մեջ հայտնաբերվել է 351 կգ ընդհանուր քաշով հերոին: Նշված գործով ձերբակալվել է տարբեր քաղաքացիություն ունեցող 6 անձ:«Տելեգրամի» օգտատերերից խոշոր չափերի թմրանյութեր գնելուց հետո փորձել են վերավաճառել ՀՀ–ումԹմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքեր են բացահայտվել նաև փոստային առաքանիներում: Վարչության աշխատակիցները Հայաստանից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանուց հայտնաբերել են 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց: Ձերբակալվել է ինչպես առաքանու ուղարկողը, այնպես էլ` ստացողը:Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանուց էլ վարչության աշխատակիցները բացահայտել են շուրջ 372 գրամ մեֆեդրոն: Թմրամիջոցը թաքցված է եղել առաքված կոսմետիկ միջոցների տարաների մեջ:Կիսամյակի երկրորդ խոշոր բացահայտումը՝ 95 կգ ընդհանուր քաշով հերոինը, ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են հայ-իրանական սահմանին, Թուրքիայի քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարում։ Նա նախատեսում էր թմրամիջոցները Հայստանից Ուկրաինա տեղափոխել։
https://arm.sputniknews.ru/20210715/poker-tmranyutrer-aporini-xaxatun-erevan-28296402.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1568/20/15682005_107:0:2838:2048_1920x0_80_0_0_80e014e84a1f6c2de45655f54b9bc3c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հասարակություն , թմրանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայաստան, հասարակություն , թմրանյութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
446 կգ հերոին` 6 ամսում. ՊԵԿ–ը մաքսանենգության դեպքեր է հրապարակել
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2021 թվականի 1-ին կիսամյակում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության առանձնակի խոշոր դեպքեր։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը
հրապարակել է մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեպքերը 2021թ. առաջին կիսամյակում։
Նշվում է, որ արձանագրվել է բացահայտումների զգալի աճ: 2021-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտման 311 դեպք: 231-ով հարուցվել են քրեական գործեր, 80 դեպքով սկսվել է վարչական վարույթ:
Դեպքերը ներառում են 446 կգ հերոինի, 1 կգ α-PVP, 0.4 կգ մարիխուանայի, 0․3 կգ մեթամֆետամինի, 0.3 կգ մեֆեդրոնի, 0․3 կգ հաշիշի, մոտ 60 գրամ կոկաինի, ԼՍԴ տեսակի թմրանյութի պարունակությամբ 100 բլոտերի, հաշիշի յուղի պարունակությամբ Էլեկտրոնային սիգարետի 114 մուշտուկի, մոտ 69 գրամ տետրահիդրոկաննաբինոլ և այդ թմրանյութ պարունակող 46 քաղցրավենիքի, 15․57 գրամ պսիլոցինի, 5․5 գրամ ՄԴՄԱ–ի, մոտ 1 գրամ DMT–ի, ինչպես նաև թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 18019 դեղահաբի և դեղապատիճի բացահայտումներ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է նաև այլ իրավախախտումներ, այդ թվում՝ 69 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի չհայտարարագրման, 26 հատ փամփուշտի ապօրինի տեղափոխման դեպքեր և այլն:
Ամենախոշոր դեպքը բացահայտվել է տարեսկզբին,երբ Իրանից ներմուծված բեռի մեջ հայտնաբերվել է 351 կգ ընդհանուր քաշով հերոին: Նշված գործով ձերբակալվել է տարբեր քաղաքացիություն ունեցող 6 անձ:
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքեր են բացահայտվել նաև փոստային առաքանիներում: Վարչության աշխատակիցները Հայաստանից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանուց հայտնաբերել են 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց: Ձերբակալվել է ինչպես առաքանու ուղարկողը, այնպես էլ` ստացողը:
Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանուց էլ վարչության աշխատակիցները բացահայտել են շուրջ 372 գրամ մեֆեդրոն: Թմրամիջոցը թաքցված է եղել առաքված կոսմետիկ միջոցների տարաների մեջ:
Կիսամյակի երկրորդ խոշոր բացահայտումը՝ 95 կգ ընդհանուր քաշով հերոինը, ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են հայ-իրանական սահմանին, Թուրքիայի քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարում։ Նա նախատեսում էր թմրամիջոցները Հայստանից Ուկրաինա տեղափոխել։