Ադրբեջանին կոչ ենք անում վերադարձնել բոլոր գերիներին առանց նախապայմանների. Լավրով

© Sputnik / Aram NersesyanСамолет группы армянских военнопленных в аэропорту "Эребуни" (3 июля 2021). Ереван
Самолет группы армянских военнопленных в аэропорту Эребуни (3 июля 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Ռուսաստանի արտգործնախարարը նշեց, որ Ադրբեջանի կողմից գերիների վերադարձը հումանիտար կարևոր քայլ կլիներ։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է դրույթ, որ պետք է վերադարձնեն այդ պահին եղած գերիներին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում այս մասին ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով գերիների մասին հարցին։
«Հիմա ադրբեջանցիները պահում են նրանց, ովքեր նոյեմբերի վերջին են գերեվարվել, այսնիքն` երբ համաձայնագիրն արդեն ուժի մեջ էր։ Չնայած դրան, ՌԴ նախագահը և մենք դիմում ենք Ադրբեջանին` կոչ անելով առանց նախապայմանների ազատել բոլոր գերիներին»,–ասաց նա` հավելելով, որ սա կլիներ կարևոր հումանիտար քայլ։
Ամեն դեպքում, ըստ Լավրովի, վերջնական որոշումը ՌԴ–ից կախված չէ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ Հայաստանը գերիների վերադարձման իր պարտավորությունը վաղուց արդեն կատարել է։
Встреча группы армянских военнопленных в аэропорту Эребуни (3 июля 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Գերին կարող է ծանրոցներ ստանալ տնից, նամակ ուղարկել. Ժնևյան կոնվենցիան է ասում. ո՞ւմ դիմել
«Հայկական կողմը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը ևս պարտավոր է վերադարձնել բոլոր հայ գերիներին ու այլ ազատազրկված անձանց` ոչ միայն հանուն եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների կատարման, այլև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Միայն այդ մթնոլորտի ձևավորման դեպքում է հնարավոր անցում կատարել կարգավորման հետագա հարցերի քննարկմանը»,– ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց նաև, որ Հայաստանը խնդրի կարգավորումը դիտարկում է բացառապես խաղաղ կարգավորման համատեքստում, և այդ նպատակով պատրաստ է շարունակել հետագա շփումներն ու հանդիպումները։
Մեզ խաբված ենք զգում. գերիների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի առջև
Լավրովը հիշեցրեց, որ Հայաստանն ականապատ տարածքների քարտեզներն էր փոխանցել Ադրբեջանին և լավ կլինի, որ սրան պատասխան քայլ էլ լինի Ադրբեջանի կողմից։
ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց` երկու երկրներն էլ պետք է հռետորաբանությունը փոխեն, ինչը պայմաններ կստեղծի ԼՂ հարցի խաղաղ կարգավորման համար։
«Մենք կարծում ենք, որ առաջին հերթին պետք է տարածաշրջանում անվտանգությունն ապահովել և սկսել վերականգնել վստահությունը։ Այստեղ մեծ դեր է խաղում եռակողմ աշխատանքային խումբը, որտեղ ներգրավված են Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի փոխվարչապետները»,–ասաց նա։
Акция протеста родственников пропавших без вести военнослужащих у посольства РФ (2 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Թող ասեն` երեխադ զոհվել կամ գերի է, բայց լուր տան. անհետ կորածների ծնողներն ԱԱԾ-ի առջև են
Լավրովի խոսքով` այս առումով կարևոր է նաև ապաշրջափակման խնդիրը լուծել։ Սրանք, ըստ նրա, կարևոր քայլեր են, որոնք թույլ կտան երկու երկրներին ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել ստեղծված իրավիճակում։
Նշենք, որ արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88 էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։
Արման Թաթոյանը գերիների հարցը քննարկել է Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարի հետ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն