Ստեփանակերտը սեպտեմբերի 2-ին Երևանից բարձրաստիճան հյուրերի է սպասում, բայց ապարդյուն

© Sputnik / Asatur Yesyants Памятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Ըստ «Հրապարակ» թերթի տեղեկությունների՝ Հայաստանի իշխանությունները դեռ այնքան էլ ոգևորված չեն Լեռնային Ղարաբաղ այցելելու մտքով։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Արցախի իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախի անկախության հռչակման 30-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 2-ին կայանալիք հանդիսավոր միջոցառումներին Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեն Ստեփանակերտ: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը՝ նշելով, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը չի ցանկանում գնալ Արցախ, քանի որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն հստակ պահանջ է ներկայացրել դրա կապակցությամբ և փաստացի արգելք սահմանել այցերի վրա:
Семья премьер-министра Армении Никола Пашиняна - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Նիկոլ Փաշինյանը կարճատև արձակուրդ է մեկնում
Թերթը հիշեցնում է, որ դեռ այս տարվա հունվարին Ադրբեջանի ղեկավարությունը շատ նյարդային էր արձագանքել Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Արա Այվազյանի Ստեփանակերտ կատարած այցին`այն անվանելով անօրինական:
Ըստ թերթի` անցած շաբաթ Երևան կատարած այցի ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ և անձամբ նրանց հրավերներ փոխանցել: Թովմասյանը վստահեցրել է, որ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորները համաձայնության են եկել, որ այդ օրերին բողոքի ակցիաներ չեն կազմակերպվի:
Սակայն թերթը գրում է, որ այս հավաստիացումներն ի վիճակի չեն համոզել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմի բարձրաստիճան, և, հավանաբար, խորհրդարանական «շարքային» պատվիրակություն կմեկնի Արցախ։
Արցախի անկախության ճանաչման հարցը` պետական գաղտնիք. Մարուքյանն ավելին ասել չի կարող
Վարչապետն ինքը արձակուրդում կլինի սեպտեմբերի 2-ին, և խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այդ օրը նախատեսված այց ունի Վիեննա, սակայն, ըստ թերթի, նա առանց դրա էլ Ստեփանակերտ չէր մեկնի:
Այնուամենայնիվ, Արցախի ղեկավարությունը ակնկալում է, որ Արցախ կայցելեն իշխող խմբակցությունից փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, «Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանը:
Այս պահին հաստատված է միայն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի այցը Ստեփանակերտ։
Ադրբեջանի պահվածքը վերահաստատում է Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը. Մայիլյան
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала