https://armeniasputnik.am/20210831/bakun-chi-katarum-xarabaxi-masin-erakoxm-haytararutyan-partavorutyunnery-28840189.html
Բաքուն չի կատարում Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության պարտավորությունները. Միրզոյան
Բաքուն չի կատարում Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության պարտավորությունները. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքը, ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքի վրա: 31.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-31T15:37+0400
2021-08-31T15:37+0400
2021-08-31T15:43+0400
հայաստան
ռուսաստան
աշխարհ
տարածաշրջան
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
լեռնային ղարաբաղ
գերի
եռակողմ հայտարարություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/1f/28840149_0:67:1280:787_1920x0_80_0_0_7b849357723d53b7b0fef3eb8663e326.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Բաքուն չի կատարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորությունները: Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:Ըստ Միրզոյանի, Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով:«Տարածաշրջանում կայունությունը մեր ռազմավարությունն է, և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ակտիվ երկխոսության: Այնուամենայնիվ, տարածաշրջանում բավականին լարված իրավիճակը դեռ մնում է, և դա մեծապես պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ուզում եմ արձանագրել, որ Բաքուն չի կատարում 2020 թ.–ի նոյեմբերի 9 –ի եռակողմ հայտարարությունը` ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ », - ասել է Միրզոյանը:Նրա խոսքով ՝ Ադրբեջանն այս տարվա մայիսի 12 -ից, խախտելով միջազգային իրավունքը, դիմում է բացահայտ սադրիչ քայլերի, որոնք ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Միրզոյանը նշել է, որ Բաքվի գործողություններն ուղեկցվում են իշխանությունների հայատյաց ու այլատյաց հռետորաբանությամբ: Այս համատեքստում նա ընդգծել է հատկապես Բաքվի կողմից հայ ռազմագերիների, ինչպես նաև այլ ազատազրկված անձանց վերադարձնելուց հրաժարվելը, ինչը նախատեսված է նաև եռակողմ հայտարարությամբ։Լավրովի ու Միրզոյանի հանդիպմանը կհաջորդի երկու նախարարների մամուլի ասուլիսը։Ի՞նչ խաղաքարտ ունի Արարատ Միրզոյանը. Բալասանյանը խոսել է ԱԳ նախարարի մոսկվյան այցի մասինՀիշեցնենք` օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Բացի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
https://armeniasputnik.am/20210831/lavrov-mirzoyan-28839733.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/1f/28840149_72:0:1209:853_1920x0_80_0_0_ea33b5e126ec95fba055ea5100bce250.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, աշխարհ, տարածաշրջան , սերգեյ լավրով, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ, գերի, եռակողմ հայտարարություն
հայաստան, ռուսաստան, աշխարհ, տարածաշրջան , սերգեյ լավրով, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ, գերի, եռակողմ հայտարարություն
Բաքուն չի կատարում Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության պարտավորությունները. Միրզոյան
15:37 31.08.2021 (Թարմացված է: 15:43 31.08.2021) ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքը, ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքի վրա:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Բաքուն չի կատարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորությունները: Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
Ըստ Միրզոյանի, Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով:
«Տարածաշրջանում կայունությունը մեր ռազմավարությունն է, և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ակտիվ երկխոսության: Այնուամենայնիվ, տարածաշրջանում բավականին լարված իրավիճակը դեռ մնում է, և դա մեծապես պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ուզում եմ արձանագրել, որ Բաքուն չի կատարում 2020 թ.–ի նոյեմբերի 9 –ի եռակողմ հայտարարությունը` ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ », - ասել է Միրզոյանը:
Նրա խոսքով ՝ Ադրբեջանն այս տարվա մայիսի 12 -ից, խախտելով միջազգային իրավունքը, դիմում է բացահայտ սադրիչ քայլերի, որոնք ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Միրզոյանը նշել է, որ Բաքվի գործողություններն ուղեկցվում են իշխանությունների հայատյաց ու այլատյաց հռետորաբանությամբ: Այս համատեքստում նա ընդգծել է հատկապես Բաքվի կողմից հայ ռազմագերիների, ինչպես նաև այլ ազատազրկված անձանց վերադարձնելուց հրաժարվելը, ինչը նախատեսված է նաև եռակողմ հայտարարությամբ։
Լավրովի ու Միրզոյանի հանդիպմանը կհաջորդի երկու նախարարների մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք` օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ
Միրզոյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Բացի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար
Ստանիսլավ Զասի հետ։