Երեք եղբայրները տուն տարան երեք նորածին քույրիկներին. ջերմ լուսանկար «Աստղիկ» ԲԿ–ից

© Photo : Astghik Medical CenterРодители и братья новорожденной тройни в МЦ "Астхик"
Родители и братья новорожденной тройни в МЦ Астхик - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս հիվանդանոցի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո դուրս են գրվել լիարժեք առողջ:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնից երեք եղբայրները այսօր տուն տարան նորածին երեք քույրերին։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը` Instagram–ի էջում հրապարակելով ընտանիքից ջերմ լուսանկար։
Նկարում երջանիկ ծնողներն են, տարբեր տարիքի երեք որդիները` ամեն մեկի ձեռքերին մի նորածին բալիկ։
View this post on Instagram
A post shared by Astghik Medical Center (@astghikmc)
Բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ եռյակը ծնվել է կեսարյան հատումով՝ բնականոն առաջացած հղիությամբ:
Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս «Աստղիկի» նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո դուրս են գրվել լիարժեք առողջ:
«Շենգավիթ» ԲԿ-ում եռյակ է ծնվել. 25-ամյա Լաուրան 4 տղայի մայր է դարձել
Լրահոս
0