https://armeniasputnik.am/20210831/erexus-shirimy-pxcel-en-boxoqy-akcya-karavarutyun-28837442.html
«Երեխուս շիրիմը պղծել են վարչապետի հրամանով». կառավարության դիմաց բողոքի ակցիա է
«Երեխուս շիրիմը պղծել են վարչապետի հրամանով». կառավարության դիմաց բողոքի ակցիա է
Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և տարել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները: 31.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-31T12:35+0400
2021-08-31T12:35+0400
2021-08-31T13:04+0400
հասարակություն
հայաստան
եռաբլուր պանթեոն
գերեզման
բողոքի ակցիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/1f/28837523_0:121:1600:1026_1920x0_80_0_0_ff3ac0e974e00449202b7da5beb0e9bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. 44-օրյա պատերազմի հերոս, զոհված Նարեկ Գևորգյանի հայրը` Ռոման Գևորգյանը, մայրը, զոհված այլ հերոսների հարազատներ ու մի քանի տասնյակ այլ քաղաքացիներ այժմ ՀՀ կառավարության դիմաց են։ Մարդկանց խիստ վրդովվեցրել է երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարի քանդման փաստը։Բողոքի ակցիա կառավարության մոտ
«Իմ երեխեն ձեր երեխեն ա, ազգ ջան։ Ձեր երեխու շիրիմը պղծել են, ու ասում են` վարչապետի հրամանով։ Ես բոլորիդ խնդրում եմ գալ հրապարակ, կառավարության դիմաց, որ պատասխան տա էդ հրաման տվողը։ Ես մտել, տեսել եմ` չկա երեխուս գերեզմանը, քարերը քանդած, նկարը գետնին։ Էդ երեխեն բոլորիս համար ա գնացել, սաղ ազգիս։ Շատ եմ խնդրում` բոլորդ եկեք, ես միակիս տվել եմ ձեզ», – ասաց լրագրողների հետ զրույցում Ռոման Գևորգյանը։Նարեկի մայրը` Էլլադա Ղափանցյանը, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ օգոստոսի 23-ին` որդու ծննդյան օրը, տասնյակ մարդիկ են եղել որդու շիրիմի մոտ, գեներալներ ու այլ ծնողներ տեսել են դրված քարը։«Եկել, խունկը ծխացել են, գնացել։ Թող մեզ ասեին, որ չի կարելի էդտեղ սալիկ խփել։ Մենք իրանցից ոչինչ չենք ուզել, ինքներս ենք ամեն ինչ սարքել, ինչի՞ քանդեցին։ Մենք իրանց տվեցինք 20 տարեկան երեխա, որ հետո էլ գան մեր երեխու գերեզմանը քանդեն։ Քանդելուց հետո ո՞նց են քնել», –լրագրողների հետ զրույցում ասաց Ղափանցյանը։Նարեկի հորեղբայրը պատմեց, որ եղբայրը որդու գերեզմանաքարը հատուկ Արցախից է բերել, տեղադրել։Արշակ Կարապետյանն այցելել է Եռաբլուր. քննարկվել են գերեզմանների կառուցապատման հարցերը«Ծնողը էդ քարը տանջանքով բերել, դրել ա, որ գոնե մի քիչ մխիթարվի։ Էդ էր պակաս` ինքը որոշի (հավանաբար նկատի ունի Փաշինյանին, – խմբ.), թե մեր էրեխու գերեզմանը ինչ ձևի պիտի լինի», – ասաց նա։Նարեկի բարեկամները լրագրողներին պատմեցին, որ համաձայն կլինեին, եթե Եռաբլուրում բոլոր քարերը միանման դնեին։ Սակայն ծնողները համաձայնության չեն եկել, մեկը մի տեսակի քար է նախընտրել, մյուսը` ուրիշ, ի վերջո հաստատվել է 4 քարի տեսակ։Մի տղամարդ էլ արցունքներն աչքերին ասաց, որ նման բան «մենակ թուրքը կարող էր անել»։«Էդ նախարարներին, գեներալներին, սաղին գցելու եմ քացուս տակ։ Մեր էրեխեքի արյան հաշվին են ապրում, մեր էրեխեքը սկի հիմա չեն կարում հանգիստ քնեն Եռաբլուրում», – ասաց նա։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:Եռաբլուրում մատյաններ են դրվել զոհվածների հարազատների առաջարկների համար
https://armeniasputnik.am/20210820/pnn-erablurum-havaq-joxov-kanckacni-zoheri-hayarazatneri-masnakcutyamb-28725728.html
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/1f/28837523_0:62:1600:1067_1920x0_80_0_0_e86e183e9bda4df1b836e74929bd3914.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, եռաբլուր պանթեոն, գերեզման, բողոքի ակցիա
հասարակություն , հայաստան, եռաբլուր պանթեոն, գերեզման, բողոքի ակցիա
«Երեխուս շիրիմը պղծել են վարչապետի հրամանով». կառավարության դիմաց բողոքի ակցիա է
12:35 31.08.2021 (Թարմացված է: 13:04 31.08.2021) Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և տարել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. 44-օրյա պատերազմի հերոս, զոհված Նարեկ Գևորգյանի հայրը` Ռոման Գևորգյանը, մայրը, զոհված այլ հերոսների հարազատներ ու մի քանի տասնյակ այլ քաղաքացիներ այժմ ՀՀ կառավարության դիմաց են։ Մարդկանց խիստ վրդովվեցրել է երեկ
Եռաբլուր զինվորական պանթեոնում Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարի քանդման փաստը։
Բողոքի ակցիա կառավարության մոտ
«Իմ երեխեն ձեր երեխեն ա, ազգ ջան։ Ձեր երեխու շիրիմը պղծել են, ու ասում են` վարչապետի հրամանով։ Ես բոլորիդ խնդրում եմ գալ հրապարակ, կառավարության դիմաց, որ պատասխան տա էդ հրաման տվողը։ Ես մտել, տեսել եմ` չկա երեխուս գերեզմանը, քարերը քանդած, նկարը գետնին։ Էդ երեխեն բոլորիս համար ա գնացել, սաղ ազգիս։ Շատ եմ խնդրում` բոլորդ եկեք, ես միակիս տվել եմ ձեզ», – ասաց լրագրողների հետ զրույցում Ռոման Գևորգյանը։
Նարեկի մայրը` Էլլադա Ղափանցյանը, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ օգոստոսի 23-ին` որդու ծննդյան օրը, տասնյակ մարդիկ են եղել որդու շիրիմի մոտ, գեներալներ ու այլ ծնողներ տեսել են դրված քարը։
«Եկել, խունկը ծխացել են, գնացել։ Թող մեզ ասեին, որ չի կարելի էդտեղ սալիկ խփել։ Մենք իրանցից ոչինչ չենք ուզել, ինքներս ենք ամեն ինչ սարքել, ինչի՞ քանդեցին։ Մենք իրանց տվեցինք 20 տարեկան երեխա, որ հետո էլ գան մեր երեխու գերեզմանը քանդեն։ Քանդելուց հետո ո՞նց են քնել», –լրագրողների հետ զրույցում ասաց Ղափանցյանը։
Նարեկի հորեղբայրը պատմեց, որ եղբայրը որդու գերեզմանաքարը հատուկ Արցախից է բերել, տեղադրել։
«Ծնողը էդ քարը տանջանքով բերել, դրել ա, որ գոնե մի քիչ մխիթարվի։ Էդ էր պակաս` ինքը որոշի (հավանաբար նկատի ունի Փաշինյանին, – խմբ.), թե մեր էրեխու գերեզմանը ինչ ձևի պիտի լինի», – ասաց նա։
Նարեկի բարեկամները լրագրողներին պատմեցին, որ համաձայն կլինեին, եթե Եռաբլուրում բոլոր քարերը միանման դնեին։ Սակայն ծնողները համաձայնության չեն եկել, մեկը մի տեսակի քար է նախընտրել, մյուսը` ուրիշ, ի վերջո հաստատվել է 4 քարի տեսակ։
«Թող հինգերորդն էլ լիներ, ինչ կլիներ։ Լիներ իմ տղունը։ Ես թույլ չեմ տալու` իրանց քարերից բերեն–դնեն տղայիս մոտ։ Տղայիս կբերեմ ստեղ, կառավարության մոտ կթաղեմ», – վրդովված ասաց մայրը։
Մի տղամարդ էլ արցունքներն աչքերին ասաց, որ նման բան «մենակ թուրքը կարող էր անել»։
«Էդ նախարարներին, գեներալներին, սաղին գցելու եմ քացուս տակ։ Մեր էրեխեքի արյան հաշվին են ապրում, մեր էրեխեքը սկի հիմա չեն կարում հանգիստ քնեն Եռաբլուրում», – ասաց նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները: