00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երեխուս շիրիմը պղծել են վարչապետի հրամանով». կառավարության դիմաց բողոքի ակցիա է

© Sputnik / Artak AghababyanОтец погибшего военнослужащего Нарека Геворгяна Роман перед Домом правительства (31 августа 2021). Еревaн
Отец погибшего военнослужащего Нарека Геворгяна Роман перед Домом правительства (31 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Բաժանորդագրվել
Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և տարել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. 44-օրյա պատերազմի հերոս, զոհված Նարեկ Գևորգյանի հայրը` Ռոման Գևորգյանը, մայրը, զոհված այլ հերոսների հարազատներ ու մի քանի տասնյակ այլ քաղաքացիներ այժմ ՀՀ կառավարության դիմաց են։ Մարդկանց խիստ վրդովվեցրել է երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարի քանդման փաստը։
© Sputnik / Artak AghababyanОтец погибшего военнослужащего Нарека Геворгяна Роман перед Домом правительства (31 августа 2021). Еревaн
Отец погибшего военнослужащего Нарека Геворгяна Роман перед Домом правительства (31 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Отец погибшего военнослужащего Нарека Геворгяна Роман перед Домом правительства (31 августа 2021). Еревaн
Բողոքի ակցիա կառավարության մոտ
«Իմ երեխեն ձեր երեխեն ա, ազգ ջան։ Ձեր երեխու շիրիմը պղծել են, ու ասում են` վարչապետի հրամանով։ Ես բոլորիդ խնդրում եմ գալ հրապարակ, կառավարության դիմաց, որ պատասխան տա էդ հրաման տվողը։ Ես մտել, տեսել եմ` չկա երեխուս գերեզմանը, քարերը քանդած, նկարը գետնին։ Էդ երեխեն բոլորիս համար ա գնացել, սաղ ազգիս։ Շատ եմ խնդրում` բոլորդ եկեք, ես միակիս տվել եմ ձեզ», – ասաց լրագրողների հետ զրույցում Ռոման Գևորգյանը։
Vинистр обороны Аршак Карапетян посетил военный пантеон «Ераблур» (13 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
ՊՆ–ն Եռաբլուրում հավաք-ժողով կանցկացնի զոհերի հարազատների մասնակցությամբ
Նարեկի մայրը` Էլլադա Ղափանցյանը, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ օգոստոսի 23-ին` որդու ծննդյան օրը, տասնյակ մարդիկ են եղել որդու շիրիմի մոտ, գեներալներ ու այլ ծնողներ տեսել են դրված քարը։
«Եկել, խունկը ծխացել են, գնացել։ Թող մեզ ասեին, որ չի կարելի էդտեղ սալիկ խփել։ Մենք իրանցից ոչինչ չենք ուզել, ինքներս ենք ամեն ինչ սարքել, ինչի՞ քանդեցին։ Մենք իրանց տվեցինք 20 տարեկան երեխա, որ հետո էլ գան մեր երեխու գերեզմանը քանդեն։ Քանդելուց հետո ո՞նց են քնել», –լրագրողների հետ զրույցում ասաց Ղափանցյանը։
Նարեկի հորեղբայրը պատմեց, որ եղբայրը որդու գերեզմանաքարը հատուկ Արցախից է բերել, տեղադրել։
Արշակ Կարապետյանն այցելել է Եռաբլուր. քննարկվել են գերեզմանների կառուցապատման հարցերը
«Ծնողը էդ քարը տանջանքով բերել, դրել ա, որ գոնե մի քիչ մխիթարվի։ Էդ էր պակաս` ինքը որոշի (հավանաբար նկատի ունի Փաշինյանին, – խմբ.), թե մեր էրեխու գերեզմանը ինչ ձևի պիտի լինի», – ասաց նա։
Նարեկի բարեկամները լրագրողներին պատմեցին, որ համաձայն կլինեին, եթե Եռաբլուրում բոլոր քարերը միանման դնեին։ Սակայն ծնողները համաձայնության չեն եկել, մեկը մի տեսակի քար է նախընտրել, մյուսը` ուրիշ, ի վերջո հաստատվել է 4 քարի տեսակ։
«Թող հինգերորդն էլ լիներ, ինչ կլիներ։ Լիներ իմ տղունը։ Ես թույլ չեմ տալու` իրանց քարերից բերեն–դնեն տղայիս մոտ։ Տղայիս կբերեմ ստեղ, կառավարության մոտ կթաղեմ», – վրդովված ասաց մայրը։
Մի տղամարդ էլ արցունքներն աչքերին ասաց, որ նման բան «մենակ թուրքը կարող էր անել»։
«Էդ նախարարներին, գեներալներին, սաղին գցելու եմ քացուս տակ։ Մեր էրեխեքի արյան հաշվին են ապրում, մեր էրեխեքը սկի հիմա չեն կարում հանգիստ քնեն Եռաբլուրում», – ասաց նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:
Եռաբլուրում մատյաններ են դրվել զոհվածների հարազատների առաջարկների համար
Լրահոս
0