00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ուզում են թռչնաբուծության նոր տեխնոլոգիա ներդնել. նախագիծը քննարկվում է ԵԱՏՄ-ում

© Sputnik / Andranik GhazaryanКурицы в селе Джрадзор в Ширакской области
Курицы в селе Джрадзор в Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Եվրասիական միության մարմիններին առաջարկել է ածան հավերի ու բրոյլերների վերարտադրության տոհմային ֆաբրիկայի նախագիծը: Այն պետք է ամբողջությամբ բավարարի երկրի ու մասամբ ԵԱՏՄ գործընկերների պահանջները։
Հայաստանից ԵԱՏՄ մարմիններ է ներկայացվել ածան հավերի և բրոյլերների բուծման տոհմային թռչնաֆաբրիկայի նախագիծը: Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը հայտնեց, որ նախագիծը ֆինանսական բոլոր հիմնավորումներով ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով ու Եվրասիական զարգացման բանկ: Նիդեռլանդների երկու խոշոր ընկերություններ արդեն հետաքրքրվել են ֆաբրիկայի կառուցման հարցով։
Ваге Давтян - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
ՌԱԴԻՈ
Ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի թանկացումը. տնտեսվարողները խուսափում են ներկրել այն
Հայաստանը գրեթե ամբողջությամբ ապահովում է երկրի ձվի պահանջարկը։ Հավի մսի պահանջարկը բավարարվում է 25-30 տոկոսով։ Բայց նույնիսկ այդ ծավալները կախված են ածան հավերի ու բրոյլերների վերարտադրումից: Հայաստանում ածան հավեր չեն բուծում, այդ պատճառով էլ տարեկան 2-3 անգամ դրանք պետք է գնել արտասահմանից (ընդ որում՝ ԵԱՏՄ-ից դուրս)։
Տարիներ շարունակ Ստեփանյանը համոզում էր թռչնաֆաբրիկաներին մասնակցել նման ածանների ու բրոյլերների տոհմային ֆաբրիկայի կառուցմանը, իսկ կառավարությանը՝ աջակցել նրանց։ Երկարաժամկետ (5-6 տարի) հեռանկարում ֆաբրիկաները դրանից միանշանակ կշահեն, բայց հիմա չափազանց ծանրաբեռնված են ընթացիկ վարկերով, որ նորերը (ընդ որում, բավականին մեծ) վերցնեն. նրանք կորոնավիրուսային ճգնաժամի ու անցյալ տարվա ռազմական գործողությունների հետևանքներն են հաղթահարում:
«Այդ պատճառով գրեթե բոլոր երկրներում նման համակարգաստեղծ նախագծերը աջակցում ու սուբսիդավորում է կառավարությունը», - ընդգծեց Ստեփանյանը:
Թե ինչքան է այդ նախագիծն անհրաժեշտ, համոզվեցինք անցյալ տարի, երբ համավաակի, ինչպես նաև հարևան երկրներում թռչնագրիպի պատճառով թռչունների գլխաքանակը հաջողվեց թարմացնել միայն տարեվերջին (նոյեմբերի 20-ից հետո), այն էլ՝ բարձր գներով:
Тадевос Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
ՌԱԴԻՈ
Տնտեսական աճ խոստացողը պետք է տեսնի, թե ինչ է արել անցած տարիների ընթացքում. տնտեսագետ
Սեփական տոհմային գլխաքանակի ստեղծումը կօգնի կտրուկ մեծացնել հավի մսի արտադրությունը,առավել ևս, որ Հայաստանում դրա համար շուկա է բացվում. 2022 թվականից երրորդ երկրներից ներկրած հավի մսի տուրքը բարձրանում է։
Որոշ թռչնաֆաբրիկաներ հանրապետությունում արդեն բացել են բրոյլերների տնտեսությունները, որոնք բավարարում են հանրապետության պահանջարկի 40%-ը։ Տոհմային համալիրն ամբողջությամբ կապահովի Հայաստանը և՛ բրոյլերներով, և՛ ածան հավերով, իսկ մի մասը թույլ կտա վաճառել նաև ԵԱՏՄ գործընկերներին։ Նրանց համար այս հարցը նույնպես արդիական է, քանի որ մեծ քանակությամբ տոհմային թռչուններ են ներկրում:
Տեղական արտադրության ազդեցություններից միանգամից մի քանիսը կլինեն ՝ սոցիալական տեսանկյունից ստեղծվում են նոր աշխատատեղեր, իսկ զուտ տնտեսական տեսանկյունից ՝ ինկուբացիոն ձվերի և 1 օրական ճտերի արժեքը կկրճատվի 12-15 տոկոսով (իսկ դա, բնականաբար, էժանացնելու է և՛ ձուն, և՛ հավը)։ Ինչո՞ւ։ Քանի որ արտադրանքի տեղափոխման ծախսերը կրճատվում են, ճանապարհին ապրանքի կորուստը կտրուկ նվազում է, արտասահմանյան մատակարարներից կախվածությունն անհետանում է:
Մենք չենք կարող ձու ներմուծել կամ արտադրել. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրում է ձվի հետտոնական շուկան
«Պարոն Ստեփանյանն իրավացի է. տոհմային նյութի արտադրությունը շատ լուրջ խնդիր է թե՛ Հայաստանի, թե՛ ԵԱՏՄ մյուս երկրների համար։ Այդ պատճառով նման քննարկումներ ենք անցկացնում։ Ճիշտ է, դրանք դեռ վաղ փուլում են»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Եվրասիական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։
Նախագիծն ուզում են առաջարկել եվրասիական զարգացման բանկին, քանի որ ԵԱԶԲ-ն ֆինանսավորում է արդյունաբերության մեջ Եվրասիական կոոպերացիայի նախագծերը, իսկ տոհմային տնտեսությունների ստեղծման կոոպերացիան ընդունվել է որպես ԵԱՏՀ որոշում:
«Սկզբի համար լավ կլինի, որ Հայաստանը բավարարի գոնե ներքին պահանջները, իսկ եթե սկսի մատակարարումները միության գործընկերներին՝ էլ ավելի լավ»,–նշեց նա։
Հայկական կողմից բանակցություններին մասնակցում են նաև էկոնոմիկայի նախարարությունը (որը ղեկավարում է գյուղատնտեսական արդյունաբերությունը) և ֆաբրիկաների ղեկավարները։
Татул Манасерян - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
ՌԱԴԻՈ
Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ     
Հավելենք, որ Ռուսաստանում արդեն ձեռնամուխ են եղել այդ խնդրի լուծմանը. կառավարության վերջին որոշմամբ` բոլոր նրանք, ովքեր կցանկանան տոհմային թռչնաֆաբրիկաներ կառուցել, պետությունից ծախսերի 20%-անոց փոխհատուցում կստանան, ընդ որում` նույնիսկ մինչև շինարարությունը սկսելը։ 2025 թվականին ՌԴ-ում ուզում են ներմուծված տոհմային նյութը ամբողջությամբ փոխարինել հայրենական նյութով։ Հայաստանում, ինչպես արդեն նշեցինք, աջակցության նման ծրագրեր դեռ չկան։
Նշենք նաև, որ վերլուծաբանների կանխատեսումներով՝ առաջիկա ամիսներին (եթե ոչ տարիներ) հավի մսի համաշխարհային գները կաճեն։ Վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ-ում ու ԱՄՆ-ում դրանք աճել են ավելի քան 10 տոկոսով։
Մի քանի պատճառ կա՝ բեռնատար կոնտեյներների պակասուրդը, ԵՄ-ում, Կորեայում ու Ճապոնիայում թռչնագրիպի հետևանքները, ինչպես նաև անասնակերի գների աճը:
Ուկրաինական հավերը Հայաստանում դեռ չեն «թռչի», իսկ թռչնամսի գինը կթռչի՞
Ինչո՞ւ ենք այդ մասին խոսում։ Որքան հավի միսը թանկանա, այնքան ավելի կարևոր կլինեն դրա արտադրության միջոցները (այսինքն՝ ցեղային թռչունը): Ուստի ինչ-որ պահի պետությունները կարող են պարզապես դադարեցնել դրանց վաճառքը, ու այդ ժամանակ Հայաստանում կարևորագույն սննդամթերքի արտադրությունը ձախողման վտանգի առջև կկանգնի։
Լրահոս
0