Կորոնավիրուսով վարակվածներին հատկացված մահճակալների 87%–ը զբաղված է. փոխնախարար

© Sputnik / Aram NersesyanМедсестры ухаживают за пациентом в реанимации медцентра Арташат
Медсестры ухаживают за пациентом в реанимации медцентра Арташат - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Հայաստանում ներկա պահին շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է: Հայտնում է ՀՀ Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը` Facebook-ում կատարած գրառմամբ։
Очередь иранцев для вакцинации на Северном проспекте (12 июля 2021). Ереaан - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ․ ԱՆ-ն նոր տվյալներ է հրապարակել
Ըստ նրա` Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոններ ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են Covid կենտրոնների, որտեղ ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ը արդեն զբաղված են (87%)։
«Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Շտապօգնության բրիգադները աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ»,– գրում է փոխնախարարը։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 524–ով և դարձել 242135:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала