ՄԻԵԴ–ը վճռեց` ՀՀ–ն պետք է 11 հազար 600 եվրո փոխհատուցում տա Ալեքսանդր Արզումանյանին

© Photo : press office of the MFA of RAПосол Армении в Швеции Александр Арзуманян на заседании Рискдага по вопросу ратификации Соглашения о всеобъемлющем и расширенном партнерстве Армения-ЕС (2 мая 2019). Стокгольм
Посол Армении в Швеции Александр Арзуманян на заседании Рискдага по вопросу ратификации Соглашения о всеобъемлющем и расширенном партнерстве Армения-ЕС (2 мая 2019). Стокгольм - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է 2007–ի մայիսին և կալանավորվել: Դրա կապակցությամբ նա դիմել է Եվրոպական դատարան։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ «Մարտի 1»–ի գործով վճռել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը խախտվել է և համապատասխան փոխհատուցում պետք է տրվի։ Տեղեկությունը Facebook-ում հայտնում է նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։
«Շնորհավորում եմ Ալեքսանդր Արզումանյանին: Սույն գործով Ալեքսանդր Արզումանյանի շահերը ներկայացրել ենք ես և Վահե Գրիգորյանը»,– գրել է Սիմոնյանը։
Սիմոնյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ դատարանի վճռով ՀՀ պետական բյուջեից Ալեքսանդր Արզումանյանին կտրամադրվի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և ևս 2600 եվրո` նրա արած ծախսերի դիմաց։ 
Հիշեցնենք` ներկայում Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել էր Հայաստանի դեմ ներկայացրած հայցի գործով դատը նաև 2018 թվականին, և պետական բյուջեից ՀՀ կառավարությունը Արզումանյանին պետք է վճարի 2,5 հազար եվրո:
Европейский суд по правам человека - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի
Գործն առնչվում է Արզումանյանի կալանավորմանը 2007 թ․ մայիսին, այդ ժամանակ նա ակտիվ մասնակցում էր առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի նախընտրական քարոզարշավին նախորդող հավաքներին։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Արզումանյանը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ առ այն, որ իր կալանավորման հիմքերն անբավարար են եղել։
ՄԻԵԴ-ը վճռել է պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը 2000 եվրո վճարել Ալեքսանդր Արզումանյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում ու ևս 500 եվրո՝ նրա կողմից արված ծախսերի դիմաց:
Ադրբեջանը հերքել չի կարողացել. ՄԻԵԴ-ը վճռեց` հայ սպային գլխատած Սաֆարովին հերոսացրել են
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն