00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավորի հորն առաջադրված մեղադրանքն ավելացվել է. ընտրություններից առաջ նա ժողով է արել

© Sputnik / Asatur YesayantsСпециальная следственная служба Армении
Специальная следственная служба Армении - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Բաժանորդագրվել
ՀՔԾ–ում քննվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այն, ըստ ամենայնի, առաջիկայում կներկայացվի դատարան։ Արա Մկրտչյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործ էլ քննվում է ՀՀ Քննչական կոմիտեում։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Քասախ համայնքի ղեկավար, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր` Արա Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով։  Ինչպես հայտնում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, նախաքննությամբ պարզվել է, որ գյուղապետը, օգտագործելով համայնքի բնակիչների կախվածությունն իրենից, նրանց գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։ Նա նաև բարեգործության անվան տակ խոստացել է դրա դիմաց գյուղացիներին ծառայություններ մատուցել:
Արթուր Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Մեղադրանք է առաջադրվել Սիսիանի նախկին համայնքապետի եղբորը, կնքահորը և համայնքի 5 աշխատողի
2021 թվականի հունիսի 17-ին Արա Մկրտչյանը Քասախում գտնվող «Նևրոզների կլինիկայի»  տնօրենի հետ միասին կազմակերպել և անցկացրել է ժողով` ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, որոնց մեծ մասը եղել են Քասախ համայնքի բնակիչներ:
Ըստ գործի նյութերի` գյուղապետը շահարկել է իր դստեր` Աննա Մկրտչյանի` «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակի 3-րդ տեղում լինելը և արտահայտելով իր մերժողական դիրքորոշումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ, նախորդ տարիներին համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելը ներկայացրել է որպես համայնքի բնակիչներին արած «լավություն»: Ապա, շեշտելով, որ ժամանակն է դրա դիմաց պատասխան «լավություն» ստանալու, սպառնացել է քանդել տարիներ առաջ արված ասֆալտը։
Նույն ժողովում Քասախի գյուղապետը նաև խոստացել է «Պատիվ ունեմ» դաշինքի հաղթանակի դեպքում ասֆալտապատել «Նևրոզների կլինիկայի»  հարակից տարածքն ու այգի կառուցել:
Քոչարյանի գործով դատախազը միջնորդեց վերաորակել երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը
Այս արարքների կատարման համար Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
ՀՔԾ–ում քննվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այն, ըստ ամենայնի, առաջիկայում կներկայացվի դատարան։
Նշենք, որ Արա Մկրտչյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործ էլ քննվում է ՀՀ Քննչական կոմիտեում։ Դրանով համայնքի ղեկավարը մեղադրվում է Քասախում հողերի անօրինական վաճառքի ու ապօրինի աճուրդների արդյունքում շուրջ 40 միլիոն դրամի յուրացման համար։
Լրահոս
0