00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թալիբները միջամտում են Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրություններին

© REUTERS / U.S NAVY / Central Command Public Affairs / Cpl. Nicholas GuevaraАфганские беженцы во время посадки на самолет C-17 Globemaster III ВВС США в международном аэропорту имени Хамида Карзая в Кабуле
Афганские беженцы во время посадки на самолет C-17 Globemaster III ВВС США в международном аэропорту имени Хамида Карзая в Кабуле - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Բաժանորդագրվել
Այսօր ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները պետք է առկա ձևաչափով (ինչը մատնանշում է քննարկման արտակարգ բնույթը) քննարկեին, թե ինչ են անելու ապօրինի ներգաղթյալների (այս անգամ՝ Աֆղանստանից) նոր հոսքի հետ, որը հավանաբար ԵՄ սահմաններին կհասնի մոտ ութ-տասներկու շաբաթից:
Ելենա Կարաևա
Երկուսից ոչ պակաս, երբեմն էլ՝ երեք ամիս է հարկավոր մի քանի հազար կիլոմետր անցնելու համար՝ ավելի լավ բախտի և ապաստանի որոնումներում հասնելով «եվրոպական դրախտի» դարպասներին։
Толпы людей показывают свои документы военнослужащим США у аэропорта (26 августа 2021). Кабул - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Ամերիկյան վերջին ինքնաթիռը լքեց Աֆղանստանը. տեսանյութ
Սահմանները, սակայն, փակ են լինելու։
Եվ այստեղ որևէ պատրանք չպետք է լինի. թե՛ Գերմանիան, որտեղ ընտրություններին մի քանի շաբաթ է մնացել, թե՛ Ֆրանսիան, որտեղ քվեարկության առաջին փուլը նշանակված է հաջորդ տարվա ապրիլի կեսին, ամենից շատ վախենում են վեց տարվա վաղեմության սցենարի կրկնությունից, երբ կանցլեր Մերկելը բացեց ոչ միայն Գերմանիայի, այլև ամբողջ Եվրամիության դարպասը:
Այն ժամանակ Փարիզում, Բեռլինում և, ամենակարևորը, Բրյուսելում իշխանության ղեկին գտնվողները միլիոնավոր ապօրինի ներգաղթյալների միաձուլման եվրոպական հնարավորությունների մասին պատրանքներ ունեին, ունեին նաև կարգախոսներ (և մեդիա-լծակներ՝ դրանք առաջ մղելու համար), որոնք այն ժամանակ օգնեցին պտտեցնել եվրոպացի բնակիչների գլուխները։
Այսօր Եվրոպայի էլիտաները չունեն ոչ առաջինը, ոչ երկրորդը, փոխարենը նրանք լսում են դժգոհ հանրության հստակ տրտունջը, հանրության, որը կարծում է, որ իրեն փաստացի զրկել են տնից։ Այն թվերը, որոնք դեռ մեկ տարի առաջ իր հարցումներում ներկայացրել էր ազդեցիկ ֆրանսիական IPSOS-ը, ոչ մի կասկած չեն թողնում այդ հարցում. ներգաղթյալների հոսքի պատճառով Ֆրանսիայի բնակիչների ավելի քան երկու երրորդը դադարել են սեփական երկրում իրենց զգալ «ինչպես տանը»:
Էրդողանը հրաժարվել է փախստականներ ընդունել Աֆղանստանից
Երեկ, ԱՄՆ-ի ջախջախիչ խայտառակության եզրափակիչ նոտաներից մի քանի ժամ առաջ, երբ նրանք վերջ էին դնում Աֆղանստանում իրենց 20-ամյա ներկայությանը, Ֆրանսիան (Բրիտանիայի հետ միասին), «տարհանման պլանի» առկայության գոնե տպավորությունը պահպանելու համար բանաձևի նախագիծ նախաձեռնեց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկելու համար։ Այն վերաբերում է «բուֆերային գոտու» ստեղծմանը, որը, ըստ փարիզեցի և լոնդոնցի դիվանագետների, որոնք արդեն ձախողել են այն ամենը, ինչ կարելի էր ձախողել, պետք է թույլ տա շարունակել «աֆղանցիների տարհանման ջանքերը»։
Մակրոնը չհասցրեց անգամ մի կարգին ձևակերպել իր առաջարկը, երբ հետևեց «Թալիբան*» շարժման ներկայացուցչի պատասխանը, որը հայտնեց, որ նրանք, ովքեր այսօր վերահսկում են իրավիճակն Աֆղանստանում, ոչ մեկին թույլ չեն տա նման բան անել, քանի որ, ինչպես ընդգծվեց, «եթե նմանատիպ իրավիճակում Ֆրանսիան հայտնվեր, Փարիզը չէր ողջունի օտարերկրյա միջամտությունը իր ներքին գործերին»։
Боевики движения Талибан в Кабуле (16 августа 2021). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Աֆղանստանում գործելու են շարիաթի օրենքները. «Թալիբան» շարժման ներկայացուցիչ
Կիրակի երեկոյան Ֆրանսիայի նախագահը ևս մեկ հարցազրույցի ընթացքում, այս անգամ՝ TF1-ին (երկու դեպքում ժանրից միայն անվանումն է առկա․ լրագրողները տալիս են հարցեր, որոնք նրանց թելադրել են Ելիսեյան դաշտերում) ամբողջ փայլն ու էլեգանտությունը կորցրած տեսք ուներ։ Իրավիճակը, որում նա հայտնվել է, նկարագրվում է անմեղությունը («մարդաիրավունքների» արժեքները) պահպանելու և կապիտալ ձեռք բերելու (սպասվող ընտրությունները հաղթելու) մասին հայտնի արտահայտությամբ։
Բայց և այս իրավիճակում, երբ «մեծ շախմատային տախտակի» վրա արված յուրաքանչյուր հաջորդ քայլը հանգեցնում է դիրքերի էլ ավելի վատթարացման, Մակրոնն այսօրվա եվրոպական իսթեբլիշմենթի ներկայացուցիչը չէր լինի, եթե իրեն Ռուսաստանի (միաժամանակ նաև Չինաստանի) ուղղությամբ հարձակումներ, թեկուզև քողարկված, թույլ չտար։
Ֆրանսիայի առաջնորդն ասաց հետևյալը․ «Ներկայիս դրության պարագայում յուրաքանչյուրը պետք է իր վրա վերցնի պահի թելադրած պատասխանատվությունը», Մոսկվային և Պեկինին համաձայնեցված (ի դեպ, ո՞ւմ կողմից) գործողությունների կոչ անելով (թե՞ սպառնալով)։
Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումն ԱՄՆ-ն կավարտի 36 ժամում
Մերկելը, որի անձնական «դեմբելին» 26 օր է մնացել, բայց որը, իհարկե, երազում է, որպեսզի բունդեսթագի ընտրություններում իր կուսակցությունն առաջինը հասնի եզրագծին, շատ ավելի զգուշավոր դիրք է գրավել։ Նա ջանում է խուսափել հնչեղ հայտարարություններից, որոնք այսօրվա Եվրոպայում սովորաբար նախորդում են էլ ավելի հնչեղ ձախողումներին։
Մեկուկես միլիոն սիրիացիների միաձուլման հետ կապված իրավիճակը բնավ փայլուն տեսք չունի, ինչ էլ որ գրեն այդ մասին բազմաթիվ «գերմանական ալիքների» հեղինակները։ Եվ անգամ այլատյացությունը, որը արմատախիլ արված էր թվում, մերթ այստեղ, մերթ այնտեղ խտանալով, աչքի ընկնող հրավիճակներ է ստեղծում։
Քաղաքականությունը, ինչպես կարծում էր Գերմանիայի մեկ այլ կանցլեր՝ Օտտո Բիսմարկը, հնարավորի արվեստն է։
Դատելով այն բանից, թե ինչ են այսօր խոսում և անում նրանք, ովքեր ԵՄ-ում որոշում են հարյուր միլիոնավոր ընտրողների ճակատագրերը, քաղաքականությունը ընտրություններ անելու, փոխզիջումներ փնտրելու, կոնսենսուս գտնելու արվեստից վերածվել է կայարանի մոտ բաժակախաղ անողների խաղի, որոնք որոշել են խաբել «քաղաքացիական պարտքը» կատարող պատահական անցորդներին։
Ситуация в Афганистане после смены власти - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Թալիբները չեն ցանկանում տեսնել թուրք զինվորներին Աֆղանստանում
Սուտ՝ հենց միայն այն պատճառով, որ ճշմարտությունն ասելը վճռականորեն անհնար է, աջակցություն նրանց, ովքեր, ձախ թեքվելով, որոշել են հետո էլ աջ թեքվել, որևէ սկզբունքի բացակայություն և վերջապես՝ սեփական ձեռքերով ստեղծված խնդիրների համար մեղավորների փնտրտուք․ առայժմ հենց այսպիսի տեսք ունի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի ծրագիրը, եթե նրա ասածները մաքրենք դեմագոգիայից և նայենք բովանդակությանը։
Իսկ այդ ընթացքում Մարին լը Պենը (և այսօր այդ մասին խոսում են ոչ միայն բացեիբաց, այլև որոշ ոգևորությամբ) ավելացնում է իր առավելությունը առաջին փուլի հնարավոր արդյունքների հարցում։
«Ազգային ճակատի» առաջնորդը, որից Մակրոնը փորձում է փախցնել օրակարգը ապօրինի ներգաղթին վերաբերող հարցերում, առաջինն է տեղ հասնում։ 26 տոկոսով՝ ընդդեմ 24-ի, որը ստանում է Ելիսեյան պալատի ներկայիս բնակիչը։
«Ներում ենք բոլորին». թալիբներն Աֆղանստանի նախագահ Ղանիին առաջարկ են արել
Երբ խոսքը սեփական անձին տանտիրոջ (կամ տանտիրուհու) զգացողությունը վերադարձնելու մասին է, ապա խելամիտ մարդիկ, նրանք, ովքեր իշխանությունների հետ բաժակախաղ չեն խաղում, այլ մտածում են սեփական երկրի ապագայի մասին, քվեարկելով այնպես, ինչպես հարկ են համարում, միշտ էլ կգերադասեն բնօրինակ կտավը, ոչ թե խղճուկ վերատպությունը։
*Թալիբան՝ ահաբեկչական խմբավորում, արգելված է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում
Լրահոս
0