00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սալյուտի նման բաներ են կրակում». թշնամին Գեղարքունիքում հրդեհի նոր օջախներ է առաջացնում

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Ավետյան
Հակոբ Ավետյան - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Բաժանորդագրվել
Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Գեղարքունիքի սահմանային հատվածներում ադրբեջանցիների սադրանքների մասին և նշել, որ թշնամին փորձում է մարդկանց մեջ խուճապ առաջացնել։
 
«Սալյուտի» նման ինչ-որ բաներ են կրակում. ադրբեջանցիները Գեղարքունիքում հրդեհի նոր օջախներ են առաջացնում
Ադրբեջանցիները շարունակում են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում հրդեհել խոտածածկ տարածքները։ Այս պահին հրդեհի օջախներ կան Սոթքում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Չի բացառվում, որ նոր տարածքներում էլ նոր օջախներ լինեն։ Ադրբեջանցիները դիտավորյալ «սալյուտի» նման ինչ-որ բաներ են կրակում, որն ընկնում է ու հրդեհ է առաջացնում»,- ասաց նա։ 
Հրշեջները, գյուղի որոշ բնակիչներ երեկ բարձրացել են հարակից սարերը և մարել Գեղամասար համայնքի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ բնակավայրերի տարածքներում բռնկված օջախները, բայց այսօր Սոթքում նոր օջախներ են առաջացել։ 
Омбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана (20 июля 2021). Ерасх - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Արման Թաթոյանը տեսանյութով է պատասխանել Ադրբեջանի ՊՆ-ի հերքմանը
Ավետյանն ասում է` մեծ խնդիր է առաջանում հատկապես այն տարածքներում, որտեղ հրշեջ-փրկարարների մեքենաները չեն կարողանում բարձրանալ։ Նման դեպքերում գյուղացիներն են փորձում մարել հրդեհները։
Համայնքապետի խոսքով` Հայաստանի սուվերեն տարածքն ապօրինաբար զավթած ադրբեջանցիները հրդեհում են հայկական տարածքներն ու նայում, թե ինչ վնասներ կարող է տալ կրակը` միաժամանակ փորձելով մարդկանց մեջ խուճապ առաջացնել։ 
«Մարդկանց տրամադրությունները շատ վատ են։ Առանց այդ էլ այսքան խնդիրներից հետո հիմա էլ սա գումարվեց, լավ տրամադրություն չի կարող լինել»,- նշեց Ավետյանը։
Նրա խոսքով` չի բացառվում, որ կրակը գյուղի տարածք հասնի, բայց նման դեպքում հրշեջ-մեքենաները կարող են  հրդեհները մարել։
Կութի տարածքում հրդեհ է. աշխատում են 17 հրշեջ-փրկարար
Հիշեցնենք, որ օգոստոսի 30–ին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութեր էր հրապարակել և տեղեկացրել, որ առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից:
Օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են եղանակային պայմաններից ելնելով:
Լրահոս
0