Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է գրանցվել

CC BY-SA 4.0 / Petr Brož (Czech Academy of Science) / Seismogram (cropped and resized)Часть исторического сейсмометра с сейсмограммой, используемой в Институте геофизики Чешской академии наук
Часть исторического сейсмометра с сейсмограммой, используемой в Институте геофизики Чешской академии наук - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկրաշարժի հզորությունը կազմել է 5 մագնիտուդ։ Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հայտնում։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում այսօր երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով` երկրաշարժի հզորությունը կազմել է 5 մագնիտուդ։
Երկրակեղևի շարժումը գրանցվել է տեղական ժամանակով 14։04–ն։ Երկրաշարժի օջախը գտնվել է  երկրի մակերևույթից 7,16 կմ խորությամբ։
Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքի մոտակայքում
Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հայտնում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի հարավարևմտյան մասում` Մուղլա նահանգում։
Լրահոս
0