00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչքան վնաս են կրել Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիների առաջացրած հրդեհներից. ՄԻՊ–ի թվերը

© SputnikЖитель приграничного села Кут во время борьбы с огнем
Житель приграничного села Кут во время борьбы с огнем - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհները Գեղարքունիքի մարզում մարել չի հաջողվում. դրանք այնպիսի բարձրադիր վայրերում են, որ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված նաև ձեռքով մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներն առաջացնում են հրդեհների նոր օջախներ:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինծառայողների` Գեղարքունիքում գցած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս այրվել է
  • Կութում՝ 150 հա արոտավայր և 60 հա խոտհարք,
  • Ազատում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք,
  • Սոթքում՝ 80 հա արոտավայր և 70 հա խոտհարք,
  • Նորաբակում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք:
Տեղեկությունը փաստահավաք աշխատանքների արդյունքում հրապարակել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Բոլոր 4 գյուղերում այսօր մոտ ժամը 16:00-ի դրությամբ ընդհանուր այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք: Ոչնչացվում է նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար: Օրինակ՝ ոչնչացվել է Կութ գյուղի միայն մեկ բնակչի պաշարած մոտ 500 հակ խոտ»,–նշել է Թաթոյանը։
Նշվածից բացի, օրինակ, Կութ գյուղի մի խումբ բնակիչներ ահազանգել են, որ իրենք ծանր նյութական վնաս են կրել, այրվել են խոտհարքերը, հնձած խոտը, ինչպես նաև բնակիչներից մեկի խոտհնձիչը։
«Սալյուտի նման բաներ են կրակում». թշնամին Գեղարքունիքում հրդեհի նոր օջախներ է առաջացնում
Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհները Գեղարքունիքի մարզում մինչ օրս մարել չի հաջողվում. դրանք այնպիսի բարձրադիր վայրերում են, որ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված նաև ձեռքով մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներն առաջացնում են հրդեհների նոր օջախներ:
Տեղի են ունենում բնակիչների իրավունքների զանգվածային խախտումներ՝ դրանով իսկ դիվերսիոն և ահաբեկչական արարքներ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ:
Կութի բնակիչներն իրենց ուժերով են փորձում մարել հրդեհները - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
«Ողջ գիշեր գնացել-եկել ենք». կութեցիներն իրենց ուժերով են փորձում մարել հրդեհը. տեսանյութ
ՀՀ ՄԻՊ–ը շեշտել է` ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, հանցավոր են և ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն, իսկ իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ:
Հիշեցնենք` օգոստոսի 30-ին` ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։
Հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավարևելյան և հյուսիսարևելյան: Հրշեջներն ու փրկարարներն արդեն մի քանի օր է` աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ, սակայն ադրբեջանցիներն անընդհատ հրդեհի նոր օջախներ են ստեղծում։
«Ադրբեջանցիները լուցկի են գցում, հրդեհում մեր խոտն ու հետո ծիծաղում». Սոթքի բնակիչ
Լրահոս
0