Fly Arna. ազգային նոր ավիաընկերությունն արդեն անուն ունի

© Photo : Facebook / Посольство России в АрменииСамолет с аэропорту Звартноц
Самолет с аэропорту Звартноц - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Բաժանորդագրվեք
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն ու «Էյր Արաբիա» ընկերությունը ներկայացրել են անվանման համար հայտարարված մրցույթի արդյունքներն ու խոսել հետագա անելիքների մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ազգային նոր ավիաընկերությունն արդեն անուն ունի։ Տեղեկությունն այսօր հայտնել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերությունը։ Նրանց համատեղ ձեռնարկությամբ հիմնադրված նոր ազգային ավիաընկերությունն անվանվել է «Fly Arna» (Ֆլայ Արնա):
Հաղորդագրության համաձայն`2021 թվականի հուլիսին հայտարարված «Անվանեք ավիաընկերությունը» մրցույթում ավելի քան 500 առաջարկ է ստացվել, որոնցից ընտրվել է «Fly Arna»-ն։
Boeing 737–800 авиакомпании Armenia на взлетной полосе международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա. որ ուղղությամբ թռիչքներ կլինեն
Կազմակերպիչների մեկնաբանմամբ` ««Արնա» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը»:
«Էյր Արաբիա»–ի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին ասել է, որ նոր անունն արտացոլում է «Հայաստանի ժողովրդի ձգտումները և հանդիսանում է ազգային մասնակցության արդյունք»:
 «Չնայած համավարակով պայմանավորված լուրջ մարտահրավերներին, մենք վստահ ենք, որ «Fly Arna»-ի համար սա նաև շուկային շահեկան ու մրցունակ նոր առաջարկ բերելու հնարավորություն է, որը շոշափելի օգուտներ կտա մեր պետությանը և ժողովրդին»,– նշել է ԱՆԻՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը:
Նշենք, որ «Fly Arna»-ն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:
Գործարար Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում․ լուրերը հաստատվեցին
Առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը կդիմի Ավիաընկերության շահագործման վկայագրի ստացման համար, որից հետո արդեն հայտնի կլինի, թե երբ կգործարկվի նոր ընկերությունն ու ինչ ուղղություններով թռիչքներ կիրականացնի։
Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին 2021 թվականի հուլիսին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала