00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մշակույթ, բնություն, մարդիկ. Քերոբյանն ասել է` ինչն է գերմանացիներին գրավում ՀՀ-ում

© Sputnik / Andranik GhazaryanБеседа туриста и местного жителя на площади Республики
Беседа туриста и местного жителя на площади Республики - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունը Հայաստանում տուրիզմի խթանմանը նվիրված համաժողով է կազմակերպում` գերմանական մի քանի տասնյակ տուրօպերատորների մասնակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Տուրիզմը Հայաստանի համար շատ եկամտաբեր ոլորտ է, այն եզակի ոլորտը, որը կարող է ինքն իր գլուխը պահել։ Այսօր տուրիզմի խթանմանը նվիրված հայ–գերմանական ֆորուիմին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Տուրիզմը Հայաստանի ամենամեծ արտարժութային ներհոսք ապահովող ոլորտն է, և հենց այն ոլորտն է, որ կարող է ինքն իր գլուխը պահել»,– ասաց Քերոբյանը` հավելելով, որ տուրիզմի միջոցով Հայաստան եկած միջոցների մի մասն ուղղվում է ենթակառուցվածքների արդիականացմանն ու մարքեթինգի բազմապատկմանը։
Храм Гарни - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Բացահայտեցի մի նոր զբոսաշրջային երկիր. ՀՀ-ն և Հորդանանը տուրիզմի ոլորտում կհամագործակցեն
Մարքեթինգի բազմապատկմանն ուղղված ծրագրերից մեկն էլ վաղը` սեպտեմբերի 2-ին Հայաստանում մեկնարկող տուրիզմին նվիրված հայ-գերմանական  «FVW DRV Destination Forum Armenien» համաժողովն է, որին մասնակցելու են գերմանական տուրիզմի շուկան ներկայացնող շուրջ 7 տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով` Հայաստանում նման համաժողովի անցկացման նպատակն է Հայաստանը Գերմանիայում ճանաչելի դարձնելը` որպես զբոսաշրջային ուղղություն։
«2019թ–ից սկսած ԵՄ երկրներից Հայաստան այցելությունների քանակով Գերմանիայի քաղաքացիների այցերը տոկոսային հարաբերակցությամբ ամենամեծ աճն են գրանցել։ Այս տարի ևս մենք նկատում ենք Գերմանիայից այցելությունների աճի դինամիկա, չնայած COVID-19-ի խիստ սահմանափակումներին»,– ասաց Քերոբյանը` միաժամանակ նաև ավելացնելով, որ որքան էլ դրական են ցուցանիշները, բայց անելիքները դեռ շատ են։
Վահան Քերոբյանի դիտարկմամբ` գերմանացիներին Հայաստանում գրավում են մշակութային ու կրոնական ժառանգությունը, սնունդն ու բնությունը, բայց կա նաև մեկ այլ առանձնահատկություն, որով Հայաստանը շահեկանորեն տարբերվում է շատ երկրներից։ Դա մարդկային բաց ու դրական շփումն է, հյուրերի նկատմամբ հյուրընկալ վերաբերմունքը։
«Հայաստանն ամենաապահով վայրերից մեկն է ընտանեկան հանգիստն անցկացնելու համար։ Սա մեր տուրիստական գրավչություններից ևս մեկն է, և այն ճիշտ ներկայացնելու դեպքում կարելի է Հայաստանը դարձնել ընտանեկան հանգստի համար գրավիչ ուղղություն»,– ասաց Քերոբյանը։
Խաթարված հանգիստ, հայ զբոսաշրջիկներին կրկին խաբել են. ինչպե՞ս խուսափել նման իրավիճակներից
Ու թեև տուրիստական այցելությունների քանակը Հայաստանում աճում է, բայց կառավարության ծրագրով նախատեսված է այդ ցուցանիշը հասցնել տարեկան 2.5 մլն–ի։ Վահան Քերոբյանն այդ ցուցանիշն անհասանելի չի համարում` հիշեցնելով, որ պատերազմից ու կորոնավիրուսից առաջ` 2019թ–ին Հայաստան 1.9 մլն զբոսաշրջիկ է այցելել։
Ինչո՞ւ վրացի զբոսաշրջիկները Հայաստան չեն գալիս. մասնագետները` ոլորտի խնդիրների մասին
Նշենք, որ հայ– գերմանական համաժողովի բացումը նախանշված է վաղը` սեպտեմբերի 2-ին, Երևանում։ Գերմանիայի կողմից կազմակերպիչը գերմանական DRV ամենախոշոր տուրիստական ասոցիացիան է, որին այդ երկրի շուրջ 4000 տուրիստական ընկերություններ են անդամակցում։ Դրանցից շուրջ 70–ն այսօր ժամանել են Հայաստան` մասնակցելու ֆորումին ու իրենց առաջարկներում նաև մեր երկիրը ներառելու համար։
Լրահոս
0