https://armeniasputnik.am/20210901/lgh-himnaxndric-minchev-xaxaxutyan-paymanagir-qaxaqaget-mirzoyani-moskovyan-ayci-masin-28854284.html
ԼՂ հիմնախնդրից մինչև խաղաղության պայմանագիր. քաղաքագետը` Միրզոյանի մոսկովյան այցի մասին
ԼՂ հիմնախնդրից մինչև խաղաղության պայմանագիր. քաղաքագետը` Միրզոյանի մոսկովյան այցի մասին
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ ՌԴ ԱԳ նախարարի ելույթից հասկանալի էր, որ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում... 01.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-01T15:38+0400
2021-09-01T15:38+0400
2021-09-01T15:51+0400
ռադիո
սուրեն սուրենյանց
արարատ միրզոյան
ղարաբաղյան հակամարտություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/1b/28451954_0:0:1600:901_1920x0_80_0_0_7c22be1f4bdfc0ea119622a512bccda4.jpg
ԼՂ հիմնախնդրից մինչև «Խաղաղության պայմանագիր». քաղաքագետ Սուրենյանցը` Միրզոյանի մոսկովյան այցի մասին
ԼՂ հիմնախնդրից մինչև «Խաղաղության պայմանագիր». քաղաքագետ Սուրենյանցը` Միրզոյանի մոսկովյան այցի մասին
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները Մոսկվայում հետաքրքիր էին թե՛ Հայաստանի նորանշանակ նախարարի ընդունելության, թե՛ արցախյան հիմնախնդրի շեշտադրման տեսանկյունից: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:Նրա խոսքով` Սերգեյ Լավրովի ելույթում նկատելի էր, որ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ռուսական քաղաքական էլիտան որոշակի ակնկալիքներ ունի Արարատ Միրզոյանից։«Ստույգ չեմ կարող ասել, թե դրանք ինչ ակնկալիքներ են, բայց նկատելի էր, որ նրա նշանակմանը ռուսական կողմը դրական է վերաբերվում»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, ապա, ըստ քաղաքագետի, ակնհայտ է, որ Երևանն ու Մոսկվան հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունները վերականգնելուն։ Պաշտոնական Մոսկվան հակված է մտածելու, որ Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ: Սուրենյանցը համոզված է, որ հակամարտության լուծումը գտնվում է Մոսկվայի ձեռքում, քանի որ Ռուսաստանն ամենամեծ ազդեցությունն ունի տարածաշրջանում:«Վերջին պատերազմից հետո ԼՂ կարգավորման գործընթացը շատ բազմաշերտ է դարձել։ Այստեղ կարևոր դեր ունի Մինսկի խմբի համանախագահությունը որպես ֆորմալ ինստիտուտ, և իհարկե չենք կարող անտեսել նաև Թուրքիայի աճող գործոնը և ռուս-թուրքական հարաբերություններն այս համատեքստում»,-ասում է փորձագետը:Հնարավոր է` մինչև տարեվերջ նոր եռակողմ հանդիպում լինի. ռուս փորձագետԱնդրադառնալով Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու շուրջ` Սուրենյանցը նշեց, որ իշխանությունների այս դիրքորոշման վերաբերյալ հայ հասարակության ու քաղաքական ուժերի շրջանում կա կոնսենսուս։ Քաղաքագետը, սակայն վստահ չէ, որ Հայաստանը կկարողանա ամբողջությամբ և հաջողությամբ առաջ տանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման օրակարգը միջազգային ասպարեզում:«Վստահ չեմ, որ Հայաստանն ունի բավականաչափ սուբյեկտիվություն կարգավիճակի հարցում լիարժեք արտաքին աջակցություն ստանալու համար: Բացի այդ` եռակողմ ձևաչափով որոշ քննարկումներ են ընթանում`ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման շուրջ, որին Հայաստանը ուղղակի կամ անուղղակի մասնակցում է: Հիմա այդ գործընթացի անունը կդնենք «խաղաղության գործընթաց», թե կարգավորման գործընթաց, դա արդեն խնդրի այլ կողմն է», - ընդգծեց Սուրենյանցը: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում. ՄիրզոյանՍուրենյանցի կարծիքով` Ռուսաստանի համար առաջնային խնդիրը շարունակում է մնալ ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ահա այստեղ է, որ Հայաստանը պետք է առաջ տանի իր օրակարգը և բացառի ցանկացած «միջանցքային» տրամաբանություն: Հիշեցնենք` օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր: Սա Միրզոյանի՝ որպես արտգործնախարար, առաջին արտասահմանյան այցն էր։
https://armeniasputnik.am/20210901/mek-orva-gorts-che-sergey-lavrovy-erakoxm-haytararutyunneri-iragortsman-masin-28852009.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/1b/28451954_177:0:1600:1067_1920x0_80_0_0_eb1185a4c7b39d7e6faa699c1bea9791.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սուրեն սուրենյանց, արարատ միրզոյան, ղարաբաղյան հակամարտություն
սուրեն սուրենյանց, արարատ միրզոյան, ղարաբաղյան հակամարտություն
ԼՂ հիմնախնդրից մինչև խաղաղության պայմանագիր. քաղաքագետը` Միրզոյանի մոսկովյան այցի մասին
15:38 01.09.2021 (Թարմացված է: 15:51 01.09.2021) Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ ՌԴ ԱԳ նախարարի ելույթից հասկանալի էր, որ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ռուսական քաղաքական էլիտան որոշակի ակնկալիքներ ունի Արարատ Միրզոյանից։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները Մոսկվայում հետաքրքիր էին թե՛ Հայաստանի նորանշանակ նախարարի ընդունելության, թե՛ արցախյան հիմնախնդրի շեշտադրման տեսանկյունից:
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Նրա խոսքով` Սերգեյ Լավրովի ելույթում նկատելի էր, որ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ռուսական քաղաքական էլիտան որոշակի ակնկալիքներ ունի Արարատ Միրզոյանից։
«Ստույգ չեմ կարող ասել, թե դրանք ինչ ակնկալիքներ են, բայց նկատելի էր, որ նրա նշանակմանը ռուսական կողմը դրական է վերաբերվում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, ապա, ըստ քաղաքագետի, ակնհայտ է, որ Երևանն ու Մոսկվան հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունները վերականգնելուն։ Պաշտոնական Մոսկվան հակված է մտածելու, որ Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ: Սուրենյանցը համոզված է, որ հակամարտության լուծումը գտնվում է Մոսկվայի ձեռքում, քանի որ Ռուսաստանն ամենամեծ ազդեցությունն ունի տարածաշրջանում:
«Վերջին պատերազմից հետո ԼՂ կարգավորման գործընթացը շատ բազմաշերտ է դարձել։ Այստեղ կարևոր դեր ունի Մինսկի խմբի համանախագահությունը որպես ֆորմալ ինստիտուտ, և իհարկե չենք կարող անտեսել նաև Թուրքիայի աճող գործոնը և ռուս-թուրքական հարաբերություններն այս համատեքստում»,-ասում է փորձագետը:
Անդրադառնալով Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու շուրջ` Սուրենյանցը նշեց, որ իշխանությունների այս դիրքորոշման վերաբերյալ հայ հասարակության ու քաղաքական ուժերի շրջանում կա կոնսենսուս։
Քաղաքագետը, սակայն վստահ չէ, որ Հայաստանը կկարողանա ամբողջությամբ և հաջողությամբ առաջ տանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման օրակարգը միջազգային ասպարեզում:
«Վստահ չեմ, որ Հայաստանն ունի բավականաչափ սուբյեկտիվություն կարգավիճակի հարցում լիարժեք արտաքին աջակցություն ստանալու համար: Բացի այդ` եռակողմ ձևաչափով որոշ քննարկումներ են ընթանում`ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման շուրջ, որին Հայաստանը ուղղակի կամ անուղղակի մասնակցում է: Հիմա այդ գործընթացի անունը կդնենք «խաղաղության գործընթաց», թե կարգավորման գործընթաց, դա արդեն խնդրի այլ կողմն է», - ընդգծեց Սուրենյանցը:
Սուրենյանցի կարծիքով` Ռուսաստանի համար առաջնային խնդիրը շարունակում է մնալ ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ահա այստեղ է, որ Հայաստանը պետք է առաջ տանի իր օրակարգը և բացառի ցանկացած «միջանցքային» տրամաբանություն:
Հիշեցնենք` օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր: Սա Միրզոյանի՝ որպես արտգործնախարար, առաջին արտասահմանյան այցն էր։