Մեկ օրվա գործ չէ. Սերգեյ Լավրովը` եռակողմ հայտարարությունների իրագործման մասին

© Sputnik / Владимир ГердоМинистр иностранных дел России Сергей Лавров во время встречи с армянским коллегой (31 августа 2021). Москвa
Министр иностранных дел России Сергей Лавров во время встречи с армянским коллегой (31 августа 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Բաժանորդագրվեք
ՌԴ ԱԳ նախարարն ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ԼՂ խնդրի հետագա կարգավորումից և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակից։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրագործումը մեկ օրվա գործ չէ։ Այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի (МГИМО) ուսանողների հետ հանդիպմանը` պատասխանելով  Հայաստանի հետ հարաբերությունների մասին հարցին։
«Հայաստանը մեր գործընկերն է»,– ասաց Լավրովը` հավելելով, որ հայկական կողմի հետ ՌԴ–ն ունի երկկողմ կարևոր ու խոշոր ծրագրեր` տնտեսական հարաբերությունների զարգացում, որոնք, նրա գնահատմամբ, բավական ինտենսիվ ու վստահ առաջ են գնում։
Военные посты на армянсо-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում. Միրզոյան
«Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, որտեղ պատերազմի կանգնեցման համար Ռուսաստանն անցյալ տարի նոյեմբերին որոշիչ դեր կատարեց, ապա կան ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ստորագրված եռակողմ համաձայնություններ»,– ասաց դիվանագետը` ուսանողների համար պարզաբանելով, որ 2020թ–ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ նախատեսվում էր ռազմական գործողությունների դադարեցում ու տարածաշրջանում համագործակցության վերականգնում, իսկ 2021թ–ի հունվարի 11-ի հայտարարությամբ պայմանավորվածությունները կոնկրետացվեցին` տրանսպորտային բոլոր ուղիների ու բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ։
«Սա մեկ օրվա գործ չէ։ Այն կատարվում է։ Դրանով անձամբ զբաղվում են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, մեր զինվորականները` հանձին  ԼՂ–ում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատում են ի շահ լարվածության թուլացման ու վստահության վերականգնման։ Նաև մեր սահմանապահներն օգնում են մեր հայ գործընկերներին լուծել հարցերը ադրբեջանցի հարևանների հետ»,– ասաց Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև հիշեցրեց, որ երեկ ՌԴ–ում հանդիպում է ունեցել ՀՀ նոր ԱԳ նախարարի հետ, և «լավ» բանակցություններ են վարել։
Խաղաղապահ զորախումբը ԼՂ–ում բնականոն կյանքին վերադառնալու պայմաններ է ստեղծում. Միրզոյան
Նշենք, որ օգոստոսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել էին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
«Պայմանավորվել ենք չթուլացնել Երևանին ու Բաքվին փոխադարձ գրգռող գործոնների վերացման նկատմամբ ուշադրությունը, այդ թվում` հայ գերիների ազատ արձակում, ականազերծման քարտեզների փոխանցում։ Հաստատել ենք նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտությունը»,– ասել էր նա։
Լավրովն իր ելույթում անդրադարձել է նաև հայ– ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` ընդգծելով, որ այն դուրս է ԼՂ խնդրի տարածքից։
Նրա խոսքով` այդ խնդիրը հնարավոր է լուծել բացառապես քաղաքական–դիվանագիտական մեթոդներով ու սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի դեպքում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала