Ռոմանոս Պետրոսյանն ահազանգում է բնապահպանական աղետի մասին. լուսանկար

© Sputnik / Aram Nersesyan Губернатор Котайкской области Армении Романос Петросян на открытии гастро-дворика в селе Арагюх (5 марта 2020). Котайк
 Губернатор Котайкской области Армении Романос Петросян на открытии гастро-дворика в селе Арагюх (5 марта 2020). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Բաժանորդագրվեք
Նախարարը բնապահպանական աղետի վայրը հատուկ չի մատնանշել, հայտարարելով, որ իր այցին կհաջորդեն միջգերատեսչական հանձնաժողովի և տեսչական մարմինների կողմից օրենքով սահմանված՝ համալիր ստուգումներ և վարչարարություն։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ահազանգում է բնապահպանական աղետի մասին։ Նա Facebook-ի իր էջում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել։
Дикие кабаны в зоне отчуждения ЧАЭС, 2006 год. Во многом загрязненная территория в те годы напоминала заповедник. - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Բնապահպան պաշտոնյաները Սյունիքում ապօրինի որս են արել
«Մեր երկրի գողտրիկ անկյուններից մեկում եմ. գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին (գուցե արդեն մասամբ անվերադարձ)։ Նկարներն արված են ուղիղ 5 րոպե տարբերությամբ»,–գրել է նախարարը։
Պետրոսյանը վայրը հատուկ չի մատնանշել, հայտարարելով, որ իր այցին կհաջորդեն միջգերատեսչական հանձնաժողովի և տեսչական մարմինների կողմից օրենքով սահմանված համալիր ստուգումներ և վարչարարություն։
Նշենք, որ առաջին նկարում գետի ջրազրկված հունն է՝ ափին գործող փոքր ՀԷԿ-երից մեկի պատվարով հանդերձ։
«Երկրորդ նկարում նույն պատվարն է` մեր այցելության լուրը տարածքում գործող փոքր ՀԷԿ-երի սեփականատերերին ու օպերատորներին հասնելուց անմիջապես հետո»,–նշել է նախարարը։
Պետրոսյանը շեշտել է, որ բնապահպանական օրենսդրության պահպանման` ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությամբ սահմանված պահանջների պահպանման, և, առհասարակ, բնապահպանական շահի պաշտպանման գործում անողոք պայքար են ծավալում։
Չափազանց կարևոր. Ադրբեջանի հարվածները կարող են բնապահպանական աղետ առաջացնել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала